Էսթի Մամո
Էսթի Մամո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 29, 1983 (40 տարեկան) կամ 1983 |
Ծննդավայր | Chilga, Semien Gondar Zone, Ամհարա, Եթովպիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
![]() |
Էսթի Մամո (եբրայերեն՝ אסתי ממו,հունվարի 29, 1983 կամ 1983, Chilga, Semien Gondar Zone, Ամհարա, Եթովպիա), եթովպական ծագմամբ իսրայելցի մոդել և դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսթի Մամոն ծնվել է 1983 թվականին Եթովպիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չիլգե քաղաքի Բետա Իսրայել համայնքում[1]։ Երբ նա 9 տարեկան էր, նրա ընտանիքը Եթովպիայից ներգաղթել է Իսրայել։ Իսրայելում նրանք ապրել են աղքատության մեջ, ինչի պատճառով էլ նրա եղբայրը 2004 թվականին ինքնասպան է եղել։
Դեռահաս տարիքում Մամոն հիմնել է պարային խումբ, որը կոչվում էր «Mango»։ Խումբը ելույթ է ունեցել Իսրայելում և ներկայացրել է այդ երկիրը Լոնդոնի Նոթինգ Հիլ պարահանդեսում։
Դպրոցը թողնելուց հետո Մամոն իրեն նվիրել է նորաձևությանը։ 2004 թվականից նա մասնակցել է Եվրոպայում մի շարք միջազգային ապրանքանիշերի գովազդային արշավներին։ 2005 թվականին «Blazer» տղամարդկանց ամսագրի դեկտեմբերյան համարում հրապարակված առցանց հարցման արդյունքում ամենասեքսուալ կանանց վարկանիշում Էսթի Մամոն զբաղեցրել է 97-րդ տեղը։ Նա Իսրայելում նկարահանվել է մի քանի հեռուստաբեմադրություններում։
Էսթի Մամոն զբաղվում է բարեգործությամբ, մասնակցում է Եթովպիայի հրեական սփյուռքի համայնքներում, ինչպես նաև Իսրայելում եթովպացի հրեաների բարեգործական աշխատանքներին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Esti Mamo»։ 2011-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է 2018-01-31
- ↑ «'Queen of Sheba'Model tries to open doors for fellow Ethiopians in Israel - Washington Jewish Week - Online Edition - Rockville, MD»։ 2011-08-11։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին։ Վերցված է 2018-01-31