Էսթերա Մկրտումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսթերա Մկրտումյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ բանասեր և դիվանագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 21, 1976(1976-04-21) (43 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ
 
Պարգևներ

Մխիթար Գոշի մեդալ

Էսթերա Մկրտումյան (ապրիլի 21, 1976, Երևան, ՀԽՍՀ), Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում և Պերուում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթերա Մկրտումյանը ծնվել է 1976 թվականի ապրիլի 21-ին Երևանում։ 1993 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, որն ավարտել է 1998 թվականին[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1999 թվականին՝ զբաղեցնելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետի պաշտոնը։ 2002-2012 թվականներին եղել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետը։ 2003-2013 թվականներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության և Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղարի պաշտոնները։ 2012-2013 թվականներին աշխատել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչությունում որպես Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ[2]։

2013-2017 թվականներին զբաղեցրել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականի, հյուպատոսի պաշտոնը։ ՀՀ նախագահի` 2017 թվականի փետրվարի 11-ի հրամանագրով նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3], այնուհետև նույն թվականի սեպտեմբերի 13-ի հրամանով՝ համատեղության կարգով նաև դեսպան Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում[4]:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մխիթար Գոշ» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը դեսպան է նշանակվել Ուրուգվայում, Չիլիում և Պերուում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2018-03-17 
  2. 2,0 2,1 «Էսթերա Մկրտումյան․ կենսագրական տվյալներ»։ www.mfa.am 
  3. «Էսթերա Մկրտումյանը՝ Արգենտինայում Հայաստանի դեսպան»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-03-17 
  4. «Էսթերա Մկրտումյանը՝ դեսպան ևս երեք երկրում»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17