Միգել Էռան (իսպ.՝ Miguel Herrán, ապրիլի 25, 1996(1996-04-25)[1], Ատախատե, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացիդերասան։ Առավել հայտնի է «Թղթե տունը» հեռուստասերիալում Անիբալ «Ռիո» Կորտեսի դերով և «Էլիտա» հեռուստասերիալում Քրիստիան Էքսպոսիտոյի դերով։ 2016 թվականին ստացել է «Գոյա» մրցանակ «Լավագույն նոր դերասան» անվանակարգում, «Փոխարենը ոչինչ» ֆիլմում ունեցած դերի համար։
Էռանը ծնվել է Մալագայում և մանուկ հասակում տեղափոխվել Մադրիդ իր մոր հետ, նրանք ապրել են Չամբերի քաղաքի հարևանությանբ։ Նա չի սիրել դպրոցը և երազել է դառնալ ավտոմեխանիկ։
Մալագայի փողոցներում դերասան և ռեժիսոր Դանիել Գուսմանի հետ պատահական հանդիպումը հանգեցրել է նրան, որ Էռանը մարմնավորել է Դարիոյի դերը «Փոխադարձ ոչինչ» ֆիլմում, որի համար 2016 թվականին ստացել է «Գոյա» մրցանակ[5]։
2017 թվականին նկարահանվել է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) թողարկած «Թղթե տունը» սերիալում՝ մարմնավորելով Ռիոյին։ 2018 թվականին նկարահանվել է Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Քրիստիանին[6]։