Jump to content

Էնտիսար Էլսաիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնտիսար Էլսաիդ
Քաղաքացիություն Եգիպտոս
Մասնագիտությունփաստաբան և կանանց իրավունքների պաշտպան

Էնտիսար Էլսաիդ (Entessar El-Saeed, Intisar al-Saeed), կանանց իրավունքների պաշտպանության եգիպտացի ակտիվիստուհի, Կահիրեի զարգացման և իրավունքի հիմնադրամի հիմնադիր տնօրեն։ Նրա հիմնադրամի հիմնական նպատակը կանանց թլպատումների դեմ պայքարն է, ընտանեկան բռնության զոհերին օգնություն տրամադրելը և սեռական դաստիարակության զարգացումը[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համաճարակի ժամանակ Եգիպտոսում ընտանեկան բռնության դեպքերն աճել էին, ուստի Էլսաիդի հիմնադրամն իր աշխատանքը կենտրոնացրեց այդ ուղղությամբ։ Կանխատեսումների համաձայն` երկրում ներդրված կարանտինային միջոցառումների պատճառով տղամարդիկ սկսեցին ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, ինչը անխուսափելիորեն հանգեցրեց ընտանեկան բռնությունների աճի։ Բացի այդ, համաճարակի ընթացքում չեղյալ հայտարարվեցին սեռական դաստիարակության գործողությունները՝ անհնարին դարձնելով անվտանգ սեռական տեղեկատվության հասանելիությունը։ Վերջապես նշվեց, որ ընտանիքի անդամների անվտանգության և սոցիալական հեռավորության ապահովման պատասխանատվությունն առավել հաճախ ընկնում է մոր վրա։ Այդ փոփոխությունների հետ կապված՝ Էլսաիդի հիմնադրամը մեծացրեց ուսումնական նյութերի թողարկումն այդ հարցերի վերաբերյալ, ինչը նրանց թույլ տվեց շարունակել աշխատել ձևավորված միջավայրում՝ պահպանելով COVID-19 համաճարակի դեմ պայքարի անվտանգության միջոցառումները[1]։

Կանանց սեռական թլպատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլսաիդը դեմ է Եգիպտոսում կանանց սեռական թլպատմանը, որտեղ մյուս երկրների համեմատ ավելի շատ կանայք են տուժում այս պրոցեդուրայից։ Նա ոգևորությամբ ընդունեց Եգիպտոսի կառավարության որոշումը` այս ընթացակարգի խախտումների համար դատապարտվածներին ավելի խիստ պատիժներ սահմանելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նա կոչ էր անում հասարակության մեջ արմատախիլ անել այս ընթացակարգը։ Էլսաիդը մտահոգություն հայտնեց, որ որոշունը չի կատարվի, և դատավճիռները շատ հազվադեպ կլինեն[2]։

Էլսաիդը սատարել է «սեռական սանձարձակության դրդման համար» բանտարկված կանանց, ովքեր տեսանյութեր են տեղադրել Tik Tok-ում։

Նա մասնավորապես, ասել է.

Սոցիալական ցանցերում ցանկացած տեսանյութ տեղադրելը պարզապես կարծիքի արտահայտման ազատություն է, բայց հասարակությունը դեռ չի հասկանում փոփոխությունները, որոնք ստեղծում են բոլորովին այլ միջավայր և մտածելակերպ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «OHCHR | Egyptian women and COVID-19». www.ohchr.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  2. Farouk, Menna A. (2021 թ․ հունվարի 21). «Egypt's cabinet toughens law banning female genital mutilation». Reuters. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.