Էնդրյու Վայբրեխտ
Էնդրյու Վայբրեխտ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 10, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լեյք Փլեսիդ, North Elba, Էսեքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Հասակ՝ | 168 սանտիմետր |
Քաշ՝ | 82 կիլոգրամ |
Էնդրյու Վայբրեխտ (անգլ.՝ Andrew Weibrecht. փետրվարի 10, 1986, Լեյք Փլեսիդ, North Elba, Էսեքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լեռնադահուկորդ, օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր։
Ծնվել է Նյու Յորք նահանգի Լեյք Փլեյսիդ քաղաքում։ Փոքր հասակից դահուկներով սահել է մոտակա Ուայթֆեյս լեռան լանջերին։
Վայբրեխտը մրցում է լեռնադահուկային սպորտի բոլոր հինգ մրցաձևերում, բայց մասնագիտանում է հատկապես հսկա ոլորավայրէջքում՝ super-G- ում; Աշխարհի գավաթի խաղարկություններում պատվո հարթակին բարձրանալու իրավունք առաջին անգամ նվաճել է 2015 թվականի դեկտեմբերին՝ զբաղեցնելով երրորդ տեղը Կոլորադոյի Բիվեր Քրիք քաղաքում անցկացված սուպեր-G-ում[1]։
Դահուկավազքային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայբրեխն իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկություններում նշել է 2006 թվականի նոյեմբերի 30-ին Բիվեր Քրիքում, 2008 թվականի մրցաշրջանի ընթացքում էլ դարձել աշխարհի գավաթի մրցումների ամբողջ ընդգրկումով արշավորդ։
Վանկուվերի 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում պարզ ոլորավայրէջքի մրցումներում Վայբրեխտն զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը, իսկ չորս օր անց բրոնզե մեդալ նվաճեց սուպեր-G- ում[2]։
Վայբրեխտը վնասվածքների պատճառով բաց թողեց 2011 թվականի մրցաշրջանի մեծ մասը։ Դեկտեմբերի վերջին ոլորավայրէջքի մարզումների ժամանակ վնասեց մյուս ուսը և դուրս մնաց մնացած մրցաշրջանից, որը ներառում էր 2011 թվականի աշխարհի առաջնությունը[3]։
Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում նա արծաթե մեդալ նվաճեց սուպեր-G- ում՝ գերազանցելով թիմակից Բոդե Միլլերին, ով արժանացավ բրոնզե պարգևին։ Ընդ որում՝ Վայբրեխտն առաջատարն էր յուրաքանչյուր մրցափուլում, բացառությամբ վերջինի։ The Los Angeles Times-ը Վայբրեխտի դրամատիկ արծաթե մեդալը բնորոշել է որպես «գերհսկա հիասթափություն» և ավելացրել է, որ Վայբրեխտը «ընդամենը 28 տարեկան է, բայց նրա մարմնի վրա ավելի շատ աշխատանք է կատարվել, քան նավաբեկությունից հետո վերականգնվող նավի վրա»։
Աշխարհի առաջնություններում Վայբրեխտի լավագույն արդյունքը 9- րդ տեղն է, որին հասել է 2015 թվականին։
Մինչև 2013 թվականը նա գովազդել է ձմեռային մարզաձևերի համար գույք ու հանդերձանք արտադրող Rossignol ֆիրման, դրանից հետո՝ 2013 թվականի ապրիլից՝ Head ընկերությունը[4]։
Աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջնագծի հատումների լավագույն տասնյակը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2 պատվո հարթակ՝ պոդիում - (2 SG )
- 11 լավագույն տասնյակ – (2 DH, 9 SG )
Տարին | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը | Գրաված տեղը |
---|---|---|---|---|
2008 թ | 29 նոյեմբերի 2007թ | Բիվեր Քրիք, ԱՄՆ | Լանջասահք | 10 |
2012 թ | 3 դեկտեմբերի 2011թ | Սուպեր-G | 10 | |
2014 թ | 2 մարտի 2014 թ | Կվիտֆյել, Նորվեգիա | Սուպեր-G | 7 |
2015 թ | 6 դեկտեմբերի 2014թ | Բիվեր Քրիք, ԱՄՆ | Սուպեր-G | 10 |
23 հունվարի 2015թ | Կիցբյուել, Ավստրիա | Սուպեր-G | 5 | |
8 մարտի 2015թ | Կվիտֆյել, Նորվեգիա | Սուպեր-G | 5 | |
2016թ | 4 դեկտեմբերի 2015թ | Բիվեր Քրիք, ԱՄՆ | Լանջասահք | 5 |
5 դեկտեմբերի 2015թ | Սուպեր-G | 3 | ||
18 դեկտեմբերի 2015թ | Վալ Գարդենա, Իտալիա | Սուպեր-G | 5 | |
22 հունվարի 2016թ | Կիցբյուել, Ավստրիա | Սուպեր-G | 2 | |
13 մարտի 2016թ | Կվիտֆյել, Նորվեգիա | Սուպեր-G | 5 |
Մրցաշրջաններում գրաված տեղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Տարիքը | Ընդհանուր հաշվարկով | Ոլորավայրէջք | Հսկա ոլորավայրէջք |
Սուպեր-G | Լանջասահք | Համակցված |
---|---|---|---|---|---|---|---|
2008 թ | 22 | 93 | — | — | — | 39 | 38 |
2009 թ | 23 | 97 | — | — | 30 | 42 | 48 |
2010 թ | 24 | 54 | — | — | 23 | 26 | 40 |
2011 թ | 25 | (168) | վիրավորվել 2010 թվականի դեկտեմբերին | ||||
2012 թ | 26 | 83 | — | — | 24 | — | — |
2013 թ | 27 | 101 | — | — | 29 | — | — |
2014 թ | 28 | 68 | — | — | 22 | — | 33 |
2015 թ | 29 | 40 | — | — | 12 | 46 | 26 |
2016թ | 30 | 22 | — | 56 | 8 | 22 | — |
2017թ | 31 | 87 | — | — | 27 | 39 | — |
2018 թ | 32 | 106 | — | — | 30 | — | — |
Արդյունքներն աշխարհի առաջնություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Տարիքը | Ոլորավայրէջք | Հսկա ոլորավայրէջք |
Սուպեր-G | Լանջասահք | Համակցված |
---|---|---|---|---|---|---|
2009 թ | 23 | — | — | 39 | DNF | DNS2 |
2011 թ | 25 | վնասվածք ստացավ, չմասնակցեց | ||||
2013 թ | 27 | — | — | DNF | 22 | — |
2015 թ | 29 | — | — | 20 | 9 | — |
2017թ | 31 | — | — | DNF | — | — |
Օլիմպիական արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Տարիքը | Ոլորավայրէջք | Հսկա ոլորավայրէջք |
Սուպեր-G | Լանջասահք | Համակցված |
---|---|---|---|---|---|---|
2010 թ | 24 | — | — | 3 | 21 | 11 |
2014 թ | 28 | — | — | 2 | — | DNF2 |
2018 թ | 32 | — | — | DNF | — | — |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայբրեխտը ծնվել և մեծացել է Լեյք Փլեյսիդում; Ընտանիքի հինգ երեխաներից չորրորդն էր։ Փոքր հասակից դահուկներով սահել է մոտակա Ուայթֆեյս լեռան դժվար լանջերին, որտեղ անց են կացվել 1980 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային մարզաձևերի մրցումները։ Լեռնադահուկային սպորտում նրա հմտանալուն մեծապես նպաստել է Նյու Յորքի դահուկային կրթական հիմնադրամի (NYSEF) ծրագրում ընդգրկվելը։
Վայբրեխտը հաճախել է Լեյք Փլեյսիդի Նորթվուդ դպրոցը, ինչպես նաև Յուտա նահանգի Փարք Սիթի քաղաքիձմեռային մարզաձևերի դպրոցը։ Այնուհետև սովորել է Նյու Հեմփշիր նահանգի <a href="https://en.wikipedia.org/wiki/Hanover,_New_Hampshire" rel="mw:ExtLink" title="Hanover, New Hampshire" class="cx-link" data-linkid="536">Հանովեր</a> քաղաքի Դարթմութ քոլեջում, որն ավարտել է 2015 թվականին երկրաբանի որակավորումով[5]։ 2012 թվականին նա ամուսնացել է իր երկարամյա ընկերուհու՝ Դենյա Ռենդի հետ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Men's Super G – Beaver Creek, USA». FIS. 2015 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ Bode Miller Wins Silver Medal in Olympic Super-G - The New York Times
- ↑ Injury sidelines Weibrecht for season
- ↑ «Andreas Romar, Andrew Weibrecht move to Head». FIS Ski. 2013 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Collins, Jim. «The Contenders». Dartmouth Alumni Magazine. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Denja & Andrew». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andrew Weibrecht at the International Ski and Snowboard Federation
- Andrew Weibrecht World Cup standings at the International Ski Federation
- Andrew Weibrecht at Ski-DB Alpine Ski Database
- Andrew Weibrecht at U.S. Ski Team
- Andrew Weibrecht at Team USA (archived)
- Andrew Weibrecht at Olympics.com
- Էնդրյու Վայբրեխտ – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Andrew Weibrecht Արխիվացված 2017-05-26 Wayback Machine at Head.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Վայբրեխտ» հոդվածին։ |
|