Jump to content

Էնդոգեն դեպրեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդոգեն դեպրեսիա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն
ՀՄԴ-9296.19
ՀՄԴ-10F33.2 և F33.3

էնդոգեն դեպրեսիա, էնդոգեն հոգեկան խանգարում, որը բնութագրվում է ճնշված հոգեկան վիճակով, ցածր տրամադրությամբ, շարժողական արգելակմամբ և մտածողության դանդաղեցմամբ, որը պայմանավորված է «ներքին» պատճառներով։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ հիմնախնդրի հիմքում ընկած պատճառներն են ուղեղի նյութափոխանակության գործընթացների խանգարումը, այսինքն՝ սերոտոնինի և նորեֆինեֆրինի կամ բիոգեն ամինների խանգարումը ձևավորելը։ Սակայն գիտական ապացույցներ չկան, որ էնդոգեն դեպրեսիայով տառապողները տառապում են «սերոտոնինի դեֆիցիտից» կամ «ուղեղի քիմիական անհավասարակշռությունից»[1]։ Էնդոգեն դեպրեսիայի ախտորոշումը կատարվում է հոգեբույժների կողմից, առանց որևէ կենսաբանական թեստերի, ուղեղի խախտված փոխանակման գործընթացների հայտնաբերման համար, այլ միայն հիվանդի բողոքների և/կամ նրա վարքագծի դրսևորման հիման վրա։

Հիվանդությունների միջազգային դասակարգումում էնդոգեն դեպրեսիան կրում է 296.19 կոդը («չճշտված էնդոգեն դեպրեսիա»)[2][3]։

Այս խանգարումը բնութագրվում է պարբերաբար ռեցիդիվներով (սրացումներ), որոնք կարող են առաջանալ ինքնուրույն, առանց որևէ ակնհայտ արտաքին պատճառի։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ցածր տրամադրություն (հիպոթիմիա)
  • շարժումների քչացում
  • ընկճված, մռայլ տրամադրություն
  • իռացիոնալ անհանգստություն
  • մտածողության արագության դանդաղացում
  • ապաանձնավորում
  • ախորժակի նվազում
  • քնի խանգարում
  • ինքնասպանության հակումներ

Ցածր տրամադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամադրության անկումն այս խանգարմանն ամենաբնորոշ հատկանիշն է։

Հիպոթենզիային մոտ գտնվող ախտանիշը կարոտի, հոգեկան ցավի անտանելի սենսացիա է, որը հիվանդների համար համարժեք է ֆիզիկական տառապանքներին։ Երբեմն դեպրեսիայով տառապող մարդիկ նույնիսկ զգում են, որ կարոտը «նստում է» իրենց մոտ՝ գլխի կամ պարանոցի շրջանում։ Միևնույն ժամանակ հիվանդները հստակ տարբերակում են կարոտի զգացումը ներքին օրգանների հիվանդությունների ախտանիշներից, օրինակ՝ սրտից։ Կարոտը կարող է հետք թողնել նաև շրջապատող աշխարհի ընկալման վրա. շուրջն ամեն ինչ սկսում է մոխրագույն թվալ, ամեն բան դառնում է անիրական։

Շարժումների քչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդոգեն դեպրեսիայի ժամանակ հիվանդները բոլոր գործողությունները կատարում են չափազանց դանդաղ։ Շարժումների դանդաղացումը մարդուն հասցնում է մինչև ինքնասպանության։

Իռացիոնալ անհանգստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդոգեն դեպրեսիայի տագնապը դրսևորվում է տարբեր ձևերով՝ կախված խանգարման ծանրությունից՝ վեգետատիվ ախտանիշով աղետալի իրադարձության անխուսափելիության զգացումից մինչև հուզմունք՝ տագնապային գոտի։

Այս տեսակի դեպրեսիան տեղի է ունենում առանց արտաքին հանգամանքների և արտաքին ազդեցությունների՝ կախված այն բանից, թե ինչ է տեղի ունեցել կամ տեղի ունենում անհատի կյանքում։ Ոչ մի բարենպաստ պահեր․ դրական լուրեր, հաճելի իրադարձություններ, հաճույք պատճառող գործողություններ ազդեցություն չեն թողնում մարդու տրամադրության և ինքնազգացողության վրա։ Էնդոգեն դեպրեսիայով տառապող անձանց համար բնորոշ չէ լալկանությունը, սակայն նրանք լիովին տանջվում են ինքնաքննադատության, ինքնախեղման և ինքնանվաստացման տանջալից գաղափարներով։

Մարսողական համակարգի խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախորժակի նվազեցում և մարսողական համակարգի խանգարում. ախորժակի բացակայություն կամ, ընդհակառակը, անհարկի ախորժակ, սրտխառնոց, քաշի նվազում կամ ավելացում։

Քնի խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնով տարվելը, թեթև քունը, վաղ արթնացումը, քունը վերականգնելու զգացողության պակասը։

Ինքնասպանության հակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ոչ միայն ժամանակին բուժում, այլև մտերիմների աջակցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lacasse J. R., Leo J. Serotonin and depression: a disconnect between the advertisements and the scientific literature.(անգլ.) // PLOS Medicine[en] : journal. — 2005. — Т. 2. — № 12. — doi:10.1371/journal.pmed.0020392 — PMID 16268734.
  2. Всемирная организация здравоохранения Раздел V «Международной статистической классификации болезней, травм и причин смерти 9-го пересмотра», адаптированный для использования в СССР. — М., 1983. — С. 33.
  3. Всемирная организация здравоохранения F3 Расстройства настроения (аффективные расстройства) // Международная классификация болезней (10-й пересмотр). Класс V: Психические расстройства и расстройства поведения (F00—F99) (адаптированный для использования в Российской Федерации). — Ростов-на-Дону: Феникс, 1999. — ISBN 5-86727-005-8