Էյտարո Նորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյտարո Նորո
ճապ.՝ 野呂榮太郎
Ծնվել էապրիլի 30, 1900(1900-04-30)
ԾննդավայրՀոկայդո, Հոկայդո, Ճապոնիա
Մահացել էփետրվարի 19, 1934(1934-02-19) (33 տարեկանում)
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
ԿրթությունԿեյոյի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
Քաղաքական կուսակցությունՃապոնիայի կոմունիստական կուսակցություն

Նորո Էյտարո, (1900-1934), ճապոնական բանվորական շարժման գործիչ։ 1925 թվականին ավարտել է Տոկիոյի Կեյիո համալսարանը։ Ուսանողական տարիներից մասնակցել է բանվորական և արհմիութենական շարժումներին։ 1926 և 1929 թվականներին ձերբակալվել է։ 1929 թվականից մասնակցել է ճապոնիայի կոմկուսի (ՃԿԿ) կողմից Համաճապոնական գյուղացիական միությունում տարվող աշխատանքներին։ Պայքարել է աջ օպորտունիզմի և ձախ աղանդավորականության դեմ։ Կոմունիստների մասսայական ձերբակալություններից հետո 1932 թվականի աշնանը մեծ աշխատանք է կատարել ՃԿԿ տեղական կազմակերպությունների և կենտրոնական մարմինների վերականգնման ուղղությամբ։ 1933 թվականի մայիսից Նորոն ղեկավարել է ՃԿԿ ԿԿ քարտուղարությունը։ 1933 թվականին ձերբակալվել է։ Մահացել է բանտում։ «Ճապոնական կապիտալիզմի զարգացման պատմությունը» գրքի հեղինակն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 384 CC-BY-SA-icon-80x15.png