Էմմա (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էմմա (այլ կիրառումներ)
Էմմա
Emma
EmmaTitlePage.jpg
Հեղինակ Ջեյն Օստին
Տեսակ written work
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Ստեղծման տարեթիվ 1815 թվական
Նկարագրում է Անգլիա
Նախորդ Mansfield Park
Հաջորդ Northanger Abbey
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Ջոն Մյուրեյ
Հրատարակման տարեթիվ 1815 թվական, դեկտեմբեր
Emma by Jane Austen Վիքիպահեստում

«Էմմա» վեպ, Ջեյն Օստինի չորրորդ խոշորագույն վեպը, ավարտել է 1815 թվականին: Վեպը գրված է հումորային տրամադրությամբ և նվիրված մի երիտասարդ կնոջ, ով մեծ խանդավառությամբ խնամախոսում էր իր հարևաններին և բարեկամներին:

Ոչ մեծ տպաքանակը այդպես էլ լրիվությամբ չվաճառվեց Ջեյն Օստինի կենդանության օրոք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմման մեծահարուստ սեփականատիրոջ դուստր է, ով փորձում է այլաձևել իր ժամանակը, կազմակերպելով այլոց անձնական կյանքը: Համոզված լինելով, որ ինքը երբեք չի ամուսնանա, նա իր ընկերուհիների և ծանոթների համար հանդես է գալիս խնամախոսի դերում, բայց կյանքը նրան անակնկալներ է մատուցում:

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմա Վուդհաուս (անգլ.՝ Emma Woodhouse) վեպի գլխավոր հերոսուհին, երիտասարդ, գեղեցիկ, արտասովոր և փոքր-ինչ մեծամիտ: Նրա մայրը վաղուց մահացել էր, ավագ քույրը ամուսնացած էր, Էմմային դաստիարակել էր դայակը, ում Էմման վերաբերվում էր ավելի շատ որպես ընկերուհի: Վեպի սկզբում նախկին դայակը նույնպես ամուսնանում է և Էմման մնում է տան տիրուհին: Հավատարիմ լինելով իր մելամաղձոտ հորը, ոչ միշտ է հանդուժողական այլոց թուլությունների նկատմամբ: Երբեմն լուրջ սխալներ է գործում, չնայած ենթադրում է, որ միշտ ճիշտ է: Հայտարարում է, որ երբեք չի ամուսնանա, հաճույքով կազմակերպում է այլոց ամուսնությունները: Բայց ի վերջո խանդը ստիպում է գիտակցել իր սերը պարոն Նայտլիի հանդեպ:
  • Պարոն Ջորջ Նայտլի (անգլ.՝ Mr George Knightley) Վուդհաուս ընթանիքի հարևան և բարեկամ (Էմմայի քրոջ ամուսնու եղբայրը): Նա 37 տարեկան է, նա միշտ զուսպ է, բնակվում է Դոնուել կալվածքում, ունի կրտսեր եղբայր՝ Ջոնը: Էմմայի ընկերը և դաստիարակը, միակ մարդը ով քննադատում է նրա արարքները: Նրանք դժգոհ են միմյանցից, օրինակ երբ նա փորձում է սիրահարեցնել Գարիետին փոխերեց Էլտոնին, այդպիսով օտարելով հողագործ Մարտինից: Տեսնում է Էլտոնի էությունը: Չի վստահում Ֆրենկ Չերչիլին, նրա արարքները համարելով հակասական և անխելամիտ:
  • Ֆրենկ Չերչիլ (անգլ.՝ Frank Churchill) Պարոն Ուետսոնի որդին է առաջին ամուսնությունից: Հարգալից և անզուսպ երիտասարդ, ով միանգամից գրավում է շրջապատի համակրանքը (բացի պարոն Նայտլիից, ով խանդում է Էմմային): Մոր մահից հետո դաստիարակության էր տրվել հարուստ հորեղբորը, ումից էլ վերցրել էր ազգանունը: Ֆրենկը հրաշալի պարող է և անտարբեր չէ երաժշտության հանդեպ:
1898 թվական, պատկերազարդում: Պարոն Նայտլի և Էմմա Վուդհաուս
  • Ջեյն Ֆեյրֆաքս (անգլ.՝ Jane Fairfax) որբ, միակ բարեկամները մորաքույր միսիս Բեյտսը և տատիկ միսիս Բեյտսն են: Նա ներկայացվում է որպես շատ գեղեցիկ, նրբագեղ աղջիկ, գեղեցիկ վարվեցողությամբ, հոյակապ կրթությամբ, տաղանդավոր՝ երգեցողության և դաշնամուր նվագելու մեջ: Լավ դաստիարակություն է ստացել, բայց միջոցների սղության պատճառով պետք է տնային դաստիարակչուհի դառնա:
  • Հարիետ Սմիթ (անգլ.՝ Harriet Smith) Էմմայի երիտասարդ ընկերուհին: Գրավիչ, բարեհոգի աղջիկ, միսիս Հորարդի գիշերօթիկ դպրոցի սանուհին: Բավականին ապահովված առևտրականի ապօրինի աղջիկը: Էմման Հարիենտին «թևի տակ» է վերցնում, իսկ ավելի ուշ փորձում է ամուսնացնել տեղացի փոխերեց Ֆիլիպ Էլտոնի հետ, կարծելով, որ հողագործ Ռոբերտ Մարտինը նրան համապատասխան չէ: Հարիենտը մերժում է Ռոբերտի առաջարկությունը, քանի որ ցանկանում էր գոհացնել Էմմային: Ավելի ուշ միսիս Սմիթը սիրահարվում է պարոն Նայտլիին: Արդյունքում Հարիենտը ամուսնանում է պարոն Մարռինի հետ:
  • Ֆիլիպ Էլտոն (անգլ.՝ Philip Elton) գեղեցիկ, փառասեր փոխերեց: Փորձում է սիրահետել Էմմային, սխալ հասկանալով նրա ուշադրությունը իր անձի հանդեպ: Ցուցադրում է իր շահադիտական նպատակները արագ ամուսնանալով հարուստ կնոջ հետ:
  • Ավգուստինա Էլտոն (անգլ.՝ Augusta Elton) փոխերեցի կինը՝ մինչև վերջինիս միսիս Հոկինսի հետ ամուսնանալը: Հարուստ, բայց գռեհիկ, տհաճ անձնավորություն: Պարծենկոտ, ազդեցիկ կին, ով սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Հովանավորում է Ջեյն Ֆերֆակսին և ձգտում է նսեմացնել Հարիետ Սմիթին:
  • Տիկին Ուեստոն (անգլ.՝ Mrs Weston) մինչև ամուսնանալը՝ միս Թեյլոր, Վուդհաուս ընտանիքի նախկին տնային դաստիարակչուհին, ով փոխարինել է նրանց մորը:
  • Պարոն Ուեստոն (անգլ.՝ Mr Weston) այրի տղամարդ, ով ամուսնացել է միս Թեյլորի հետ: Ունի որդի՝ Ֆրենկը:
  • Միս Բեյտս (անգլ.՝ Miss Bates) չամուսնացած կին, Էմմայի հարևանուհին և տիկին Բեյտսի դուստրը: Անչափ սիրում է իր զարմուհուն՝ Ջեյն Ֆեյրֆակսին: Վեպում կարևոր բեկումնային պահ էր, երբ Էմման անմտորեն վիրավորում է միս Բեյտսին: Պարոն Նայտլիի նախատինքի խոսքերը սթափեցնում են Էմմային և ստիպում ջանքեր գործադրել հաշտեցման համար:
  • Պարոն Հենրի Վուդհաուս (անգլ.՝ Mr Henry Woodhouse) Էմմայի հայրը, էքսցենտրիկ այրի տղամարդ: Մշտապես մտահոգված է իր և ուրիշների առողջությամբ: Համարում է, որ ամենուր լի է վտանգներով և անհանգստանում է չնչին բաներից: Մշտապես ողբում է «խեղճ Իզաբելլային», հատկապես «խեղճ միս Թեյլորին», առանց որևէ պատճառի կարծելով, որ նրանք ամուսնության մեջ դժբախտ են և նրանց համար ավելի լավ կլիներ մնալ իրենց հին տանը:
  • Իզաբելլա Նայտլի (անգլ.՝ Isabella Knightley) Էմմայի քույրը, պարոն Վուդհաուսի դուստրը, Ջոն Նայտլիի կինը: Օրվա մեծ մասը անցկացնում է տանը, հոգ տանելով իր երեխաների մասին (Հենրի, Ջոն, Բելլա, Ջորջ և Էմմա):
  • Ջոն Նայտլի (անգլ.՝ John Knightley) Իզաբելլայի ամուսինը և Ջորջի կրտսեր եղբայրը, նա 31 տարեկան է: Սիրում է իր ընտանիքը և պատիժ է համարում ուրիշի տանը ճաշելը, նախընտրում է երեկոն անցկացնել տանը:

Էկրանացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը էկրանացվել է մի քանի անգամ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edward Copeland, Juliet McMaster. The Cambridge Companion To Jane Austen. — Cambridge University Press, 1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эмма читать на русском онлайн
  • Austin.com (англ.). — Роман «Эмма» на мемориальном сайте Джейн Остин. Архивировано из первоисточника 4 апреля 2012.
  • 24 цветных иллюстрации Ч. Э. Брока (1909) к роману Джейн Остин «Эмма»
  • Эмма: тематические медиафайлы на Викискладе