Էմմա Մարտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Էմմա Մարտիկյան
Ծնվել է1908
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է1991
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1964) և պրոֆեսոր (1965)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ

Էմմա Սերգոյի Մարտիկյան (1908, Բաքու, Ռուսական կայսրություն - 1991, Երևան), հայ վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Մարտիկյանը ծնվել է 1908 թվականին Բաքվում: 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1930-1941 թվականներին աշխատել է Երևանի 2-րդ կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում[1]: Հայրենական պատերազմի ժամանակ եղել է Երևանի էվակոհոսպիտալի գլխավոր վիրաբույժը[2], միաժամանակ աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1963 թվականից եղել է մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչը[3], 1965-1975 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժը:

Աշխատանքները վերաբերում են թոքամզի ենթասուր և քրոնիկական թարախային բորբոքումների (հրազենային ծագման) վիրահատական բուժման առանձնահատկություններին: Առաջարկել է սահմանափակ թարախակույտերի նպատակահարմար դասակարգում, արյան մածուցիկության փոփոխությունը դիտել որպես (էնդարտերիտ) վաղ ախտանշան: Ուսումնասիրել է էխինոկոկոզի տարածվածությունը Հայաստանում, մշակել այդ հիվանդության բուժման, կանխարգելման արդյունավետ միջոցներ[1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիրաբույժների գիտական ընկերության անդամ, 1865[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:
  2. «Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա»։ www.ysmu.am։ Վերցված է 2018-02-19 
  3. Admin։ «Кафедра детской хирургии»։ old.ysmu.am (ru-ru)։ Վերցված է 2018-02-19