Էմմա Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Մացակի Աբրահամյան
Ծնվել է1924
ԾննդավայրԿիրովական
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների համար» կրծքանշան

Էմմա Մացակի Աբրահամյան (1924, Կիրովական), հայ մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Կիրովականի մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1941 թվականին, աշխատանքի է անցել Եղեգնուտ գյուղի դպրոցում: Սակայն ուսուցչական կյանքը կարճ է տևում: 1942 թվականին նա արդեն ռազմաճակատում էր: Ակտիվորեն մասնակցել է Բելոռուսիայի, Ուկրաինայի ազատագրման մարտերին, հակառակորդի դեմ կռվել է Լեհաստանում, հասել մինչև Բեռլին:

Էմմա Աբրահամյանը ռազմաճակատում ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում, պարգևատրվել «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի: Պարգևատրվել է մի շարք մեդալներով

1947 թվականին զորացրվել է բանակից, վերադարձել հայրենի քաղաք և նորից անցել մանկավարժական աշխատանքի: Այնուհետև դաստիարակչուհի է աշխատել № 181 մանկապարտեզում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 8-9