Jump to content

Էմիլ Կորալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Կորալով
Ծնվել էնոյեմբերի 2, 1906(1906-11-02)[1]
ԾննդավայրSlavotin, Մոնտանա, Մոնտանայի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էհուլիսի 29, 1986(1986-07-29)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Պարգևներ
Դիմիտրովյան մրցանակ
ԱմուսինMilka Petrova-Koralova?
 Emil Koralov Վիքիպահեստում

Էմիլ Կորալով (իրական անուն և ազգանուն՝ Էմիլ Դոնչև Ստանչև, բուլղար․՝ Емил Дончев Станчев, նոյեմբերի 2, 1906(1906-11-02)[1], Slavotin, Մոնտանա, Մոնտանայի մարզ, Բուլղարիա - հուլիսի 29, 1986(1986-07-29)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար գրող, բանաստեղծ, լրագրող, հրատարակիչ, խմբագիր։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1952)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Կորալովը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 2-ին Սլավոտինում, Բուլղարիա։ Նրա հայրը եղել է ուսուցիչ, Սեպտեմբերյան հեղափոխության անդամ։ Ավարտել է Սոֆիայի համալսարանը։ Համագործակցել է «Նոր ճանապարհ», «Բուլղարական մտքեր», «Ոսկեղջյուր», «Արվեստ և քննադատություն», «Մանկական ուրախություն», «Լուսատիտիկ» պարբերականների, «Արձագանք», «Մեր օրեր», «Կանանց թերթ», «Գրական նորություններ» թերթերի հետ։

1933-1947 թվականներին իր եղբայր Լաչեզար Ստանչևի հետ եղել է հայտնի «Весела дружина» թերթի խմբագիր և հրատարակիչ, որում հրատարակվում էին երեխաների և երիտասարդության համար բուլղարական ֆանտաստիկ ժանրի վեպեր։

Հետո 1947-1966 թվականներին աշխատել է «Ժողովրդական երիտասարդություն» (բուլղար․՝ Народна младеж) հրատարակչությունում։

Էմիլ Կորալովը մահացել է 1986 թվականի հուլիսի 29-ին Սոֆիայում՝ 79 տարեկան հասակում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Կորալովի «Սպիտակ ձի» բանաստեղծությունների առաջին հավաքածուն հրատարակվել է 1926 թվականին։ 1927 թվականին հրատարակել է «Լուսին և դատախազ» պատմվածքների հավաքածուն։ Նրան հաջորդել են «Մեծ ծարավ» (1930), «Անհաղթելի» (1933) և այլ վեպեր։

Պատմվածքների, բանաստեղծությունների, հեքիաթների ժողովածուների և երեխաների ու երիտասարդության համար ավելի քան 30 վեպերի հեղինակ։ Նրա գրչին են պատկանում մի շարք գրքեր, որոնք նվիրված են Բուլղարիայի պատմությանը։

Ակտիվ աշխատել է մանկական և դեռահասական գրականության ոլորտում։ Եղել է երեխաների համար բուլղարական ֆանտաստիկ ստեղծագորությունների առաջին ստեղծողներից մեկը։

Էմիլ Կորալովի գրքերը թարգմանվել են գերմաներեն, չեխերեն, լեհերեն, ռուսերեն և այլ լեզուներ։

Ընտրյալ երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Великата жажда» (1930)
  • «Непримиримите» (1938)
  • «Септемврийци — 1923 г.» (1945)
  • «Дъщерята на партизанина» (1948)
  • «Каблешково гори» (1949)
  • «Чавдаркината катеричка» (стихи, 1949)
  • «Край Марица» (1952)
  • «Нова летопис» (1953)
  • «Малкият въстаник» (1960)
  • «Тези, които обичаме» (1961)
  • «Чинарите зашумяха» (1965)
  • «Отражения в Марица» (1968)
  • «Заслужена награда»
  • «Сребърно гласче»
  • «Неразделни другари»
  • «Лудо-полудяло»
  • «Крилатото момиче»
  • «Хората на бъдещето» (ֆանտաստիկա)
  • «Градът на окованите»
  • «Дивные времена. Сказки» (1984)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Կորալով» հոդվածին։