Էմիլ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիլ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1947[1] (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | կենսաֆիզիկոս և կենսաքիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1970) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (2002) |
Պարգևներ |
Էմիլ Սոսի Գևորգյան (հունիսի 27, 1947[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաֆիզիկոս-կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2002), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ[2]։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2009)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլ Գևորգյանը ծնվել է 1947 թվականին Երևանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը։ 1970-1973 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ։ 1990 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «Սպիտակուցների հորմոնալ ինդուկցիան և մոդիֆիկացիան. դրանց փոխկապակցությունը» թեմայով։ 1974 թվականից աշխատում է ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնում, 1975-1977 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1977-1979 թվականներին՝ ավագ գիտաշխատող՝ 1994-2000 թվականներին՝ ամբիոնի վարիչ[3]։ 1977-1978 թվականներին Բոլոնիայի համալսարանի կենսաքիմիայի ինստիտուտում եղել է հրավիրված ստաժոր, 1978-1989 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Կենսաֆիզիկայի գիտական խորհրդի քարտուղար, 1987-1988 թվականներին՝ Չինաստանի Խարբինի բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնում հրավիրված հետազոտող, 1993-1999 թվականներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կենսաբանության ուսումնական մեթոդական խորհրդի նախագահ, 2000 թվականից՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, 2008 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Հայաստանի կենսաբանական հանդեսի» գլխավոր խմբագիր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի ոսկե հուշամեդալ, 2007
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, 2009[4]
- Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ, 2014
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Ն.Ա. Հովհաննիսյան, Ս.Գ. Նանագուլյան, Կենդանի օրգանիզմների բազմազանություն | Դասագիրք հիմնական դպրոցի 7-րդ դասարանի համար. «Աստղիկ գրատուն» հրատարակչություն, 2013, 255 էջ
- S.V. Amiryan, E.S. Gevorgyan, F.D. Danielyan, A.H. Yesayan, N.A. Hovhannisyan, S.G. Nanagulyan, Biology: Diversity of living organisms: Human bod | The teacher guidebook for Biology 7-8 Textbooks for basic schools. «Astghik gratun» publishing house, Yerevan, 2013, pp. 319 [in Armenian]
- Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Գ.Գ.Սևոյան, Կենսաբանություն-10 | Դասագիրք ավագ դպրոցի 10-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն, 2010, 208 էջ
- Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Գ.Գ.Սևոյան, «Կենսաբանություն-10,11,12» ուսուցչի ձեռնարկ | Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար. «Աստղիկ գրատուն» հրատարակչություն, 2010, 96 էջ
- Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Գ.Գ.Սևոյան, Կենսաբանություն-11 | Դասագիրք ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն 2010, 208 էջ
- Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Գ.Գ.Սևոյան, Ն.Ա. Հովհաննիսյան, «Կենսաբանություն-11» դասագրքի «Կենսաբանության մեթոդական տետր» | Ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, մաս - 1-ին.”ՙԱստղիկ գրատուն” հրատարակչություն, 2010, 32 էջ
- Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Գ.Գ.Սևոյան, Ա.Հ. Եսայան, Ն.Ա. Հովհաննիսյան, «Կենսաբանություն-10» դասագրքի «Կենսաբանության մեթոդական տետր» | Ավագ դպրոցի 10-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, մաս - 1- ին.«Աստղիկ գրատուն» հրատարակչություն, 2010, 32 էջ
- Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Գ.Գ.Սևոյան, Ա.Հ. Եսայան, Ն.Ա. Հովհաննիսյան, «Կենսաբանություն-10» դասագրքի «Կենսաբանության մեթոդական տետր» | Ավագ դպրոցի 10-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, մաս – 2րդ, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն, 2010, 32 էջ
- Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Ուսուցչի ձեռնարկ. Ընդհանուր օրինաչափություններ։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագրքի համար | Աստղիկ գրատուն, Երևան, 2009թ., 75 էջ
- Գևորգյան Է. Ս., Դանիելյան Ֆ. Դ., Եսայան Ա. Հ., Գրիգորյան Կ.Վ., Թռչունյան Ա.Հ., Ներկարարյան Ա.Վ., Սևոյան Գ.Գ., Վարդևանյան Պ.Հ., Կենսաբանություն։ 2222 թեստային առաջադրանքների շտեմարան | Երևան, Աստղիկ գրատուն, 2009թ, 428 էջ
- Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Ն.Ա. Հովհաննիսյան, Կենսաբանություն։ Ընդհանուր օրինաչափություններ | Աշխատանքային տետր։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագրքի համար, Աստղիկ գրատուն, Երևան, 2009թ., 64 էջ
- Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Կենսաբանություն։ Ընդհանուր օրինաչափություններ | Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար, Աստղիկ գրատուն, Երևան, 2009թ.175 էջ
- Գևորգյան Է.Ս., Յավրոյան Ժ.Վ., Սննդամթերքի ֆիզիկաքիմիական հատկությունները | Ուսումնամեթոդական ձեռնարկ-Երևանի Համալսարանի հրատարակչություն, Երևան, 2007, 112 էջ
- Է.Ս. Գևորգյան, Ի.Գ. Արծրունի, Կ.Ս. Մատինյան, Է.Գ. Սարգսյան, Մոլեկուլային և բջջային կենսաբանության մեթոդների համառոտ ակնարկ | Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ, Երևան, 2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6826
- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Էմիլ Սոսի Գևորգյան, ԵՊՀ, Կենսաբանության ֆակուլտետ
- ↑ Հայ գիրք, Էմիլ Սոսի Գևորգյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Գևորգյան» հոդվածին։ |
|