Էմիլ Աարստրուպ
Արտաքին տեսք
Էմիլ Աարստրուպ դանիերեն՝ Carl Ludvig Emil Aarestrup | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 4, 1800[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
| Վախճանվել է | հուլիսի 21, 1856[1][4] (55 տարեկան) |
| Վախճանի վայր | Օդենսե, Դանիա |
| Գերեզման | Assistens Cemetery |
| Մասնագիտություն | բանաստեղծ, բժիշկ, բժիշկ-գրող և գրող |
| Լեզու | դանիերեն |
| Քաղաքացիություն | Դանիա |
Կարլ Լյուդվիգ Էմիլ Աարստրուպ (դանիերեն՝ Carl Ludvig Emil Aarestrup, դեկտեմբերի 4, 1800[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա - հուլիսի 21, 1856[1][4], Օդենսե, Դանիա), դանիացի բանաստեղծ-քնարերգու։
Աշխատել է որպես բժիշկ, ազատ ժամանակ զբաղվել է պոեզիայով։ Կյանքի ընթացքում տպագրել է միայն մեկ ժողովածու` «Պոեմներ» (1838), որն անտեսվել է և՛ քննադատների, և՛ ընթերցողների կողմից։ Նրա երկրորդ ժողովածուն («Հետմահու պոեմներ») լույս է տեսել 1863 թվականին։ Նրա ստեղծագործությունները կրում են Ադամ Էլենշլեգերի, Հայնրիխ Հայնեի և Թոմաս Մուրի ազդեցությունը և ունեն էրոտիկ բնույթ։ Քիչ հայտնի են նրա քաղաքական պոեմները, որոնք արտահայտում են ազատական գաղափարներ։ Թեպետ ճանաչում չի ունեցել իր կենդանության ժամանակ, սակայն այժմ Դանիայի ամենաճանաչված բանաստեղծներից է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 gravsted.dk (դան.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Աարստրուպ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1800 ծնունդներ
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 1856 մահեր
- Դանիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գրողներ Կոպենհագենից
- Դանիացի բանաստեղծներ
- Դանիացի բժիշկներ
- Դանիացի գրողներ
- Կոպենհագենի համալսարանի շրջանավարտներ