Էմբեր Ֆրանկը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների Ֆլորիդա Նահանգի Տամպա քաղաքում։ Դերասանական գործունեությունն սկսել է 7 տարեկանում` Կալիֆոռնիա տեղափոխվելուց հետո։ Տեղափոխությունից հետո` 10 տարեկանում, ստացել է իր առաջին դերը «She could be you» ֆիլմում[5]։ Ավելի ուշ նա հայտնվել է տարբեր հեռուստանախագծերում։ 2013 թվականից մինչև 2015 թվականը Ռոբերտ Պիկոկի «Հեթուեյների տան ուրվականը» հեռուստասերիալում խաղացել է Թեյլորի դերը։ Ներկայումս ապրում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում[6]։