Էհսան Հաջսաֆի
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1990[1][2][3] (33 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Քաշան, Սպահանի նահանգ, Իրան | ||||||||||||||||||||
Հասակ | 176 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | |||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 28 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էհսան Հաջսաֆի (պարս․ احسان حاجصفی, 1990 թվական, փետրվարի 25, Կաշան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, հունական «Օլիմպիակոս» ակումբի պաշտպան։ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է ավելի քան 80 հանդիպում։ 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից, ինչպես նաև Ասիայի գավաթի 2011 և 2015 թվականների խաղարկության մասնակից։ Հանդես է գալիս ձախ պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում, ինչպես նաև կարող է հանդես գալ, որպես կենտրոնական պաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջսաֆին ծնվել է 1990 թվականի փետրվարի 25-ին Կաշան քաղաքում։ 2000 թվականին նա սկսում է հանդես գալ «Զոբ Ահան» երիտասարդական ակումբի կազմում, իսկ 2006 թվականին տեղափոխվում է «Սեպահան»։ Ակումբի գլխավոր մազիչ Լուկա Բոնաչիչը նկատել էր Հաջսաֆիին, երբ նա հանդես էր գալիս երիտսարդական ակումբի կազմում և կնքել էր նրա հետ պայմանագիր[4][5]։ 2007 թվականին Հաջսաֆին դարձել է «Սեպահան» ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2006-07 թվականների մրցաշրջանում վերջինս Իրանի առաջնության շրջանակներում մասնակցում է 8 հանդիպման, իսկ 2007-08 թվականների մրցաշրջանում անցկացնում է 32 հանդիպում, որոնց շրջանակներում հեղինակում է 6 գոլ։ Բացի դրանից նա «Սեպահանի» կազմում մասնակցում է Աշխարհի ակումբային առաջնության շրջանակներում անցկացրած երկու խաղերին[6]։
Չորս մրցաշրջան անընդմեջ Հաջսաֆին հանդիսացել է «Սեպահանի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, 2009-10 և 2010-11 թվականների մրցաշրջանում ակումբի հետ միասին դարձել է Իրանի չեմպիոն։ 2009 թվականին Goal.com կայքը Հաջսաֆիին ճանաչում է, որպես Իրանի ամենախոստումնալից ֆուտբոլիստ։ 2011 թվականի ամռանը Հաջսաֆին վարձավճարային հիմունքներով համալրում է «Տրակտոր Սազի» ակումբի կազմը[5]։ Այստեղ նրան հրավիրել էր թիմի գլխավոր մարզիչ Ամիր Գալենոյին, որի գլխավորության տակ Հաջսաֆին «Սեպահանի» կազմում անցկացրել էր երկու մրցաշրջան։ 2011-12 թվականների մրցաշրջանում «Տրակտորը» Իրանի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, որն ակումբի պատմության մեջ լավագույն արդյունքն էր։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը կրկին նույն կերպով հաջողության է հասնում, սակայն մրցաշրջանի միջնամասից սկսած Հաջսաֆին արդեն հանդես էր գալիս «Սեպահանի» կազմում[5]։
2012-13 թվականների մրցաշրջանում Հաջսաֆին «Սեպահանի» հետ միասին հաղթանակ է տանում Հազֆիի գավաթի խաղարկությունում, իսկ մրցաշրջանի ավարտին նա ակումբի հետ երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքում[7]։ 2014 թվականի օգոստոսին իրանցուն փորձում է ձեռք բերել անգլիական «Ֆուլհեմը», սակայն նրա տեղափոխությունը այդպես էլ տեղի չի ունենում[8]։ Դրանից հետո Հաջսաֆին ևս մեկ մրցաշրջան է անցկացնում «Սեպահանի» կազմում և իր կարիերայի մեջ արդեն երրորդ անգամ հաղթանակ է տանում ազգային առաջնությունում։
2015 թվականի օգոստոսի 30-ին Հաջսաֆին համալրում է երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Ֆրանֆուրտի» կազմը, որի հետ կնքում է երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր։ Ֆուտբոլիստի ծառայություններով սկսում է հետաքրքրվել նաև «Բոխում» ակումբը[9]։ 2015-16 թվականների մրցաշրջանում Հաջսաֆին «Ֆրանկֆուրտի» կազմում անցկացնում է 28 հանդիպում և դառնում է երկու գոլի հեղինակ, սակայն մրցաշրջանի արդյունքներով ակումբը դուրս է մնում երկրորդ Բունդեսլիգայից, ինչից հետո Հաջսաֆիի պայմանագիրը խզվում է։ 2016 թվականի հուլիսին Էհսանը վերադառնում է «Սեպահան»՝ ակումբի հետ կնքելով մեկ տարի ժամկետ ունեցող պայմանագիր[10]։
2017 թվականի հունիսին Հաջսաֆին պայմանագիր է կնքում հունական «Պանիոնիոս» ակումբի հետ, որի հետ նա բանակցությունների մեջ էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն դրանից առաջ ակումբը ուներ ֆինանսական խնդիրներ ինչի պատճառով տեղափոխությունը տեղի չէր ունենում[11][12]։ Հուլիսին Էհսանը կատարում է իր նորամուտը եվրոգավաթներում՝ ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության շրջանակներում երեք խաղի մասնակցելով։ Առաջնության առաջին կեսում Հունաստանի առաջնությունում նա մասնակցում է 14 հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ։ 2018 թվականի հունվարի 2-ին Հաջսաֆին համալրում է «Օլիմպիակոսի» կազմը 600 հազար եվրոյի դիմաց։ Իրանցու անձնական պայմանագիրը կնքված էր երեք տարի ժամկետով[13]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Հաջսաֆին կատարում է իր նորամուտը Իրանի պատանեկան հավաքականի կազմում։ Այս հարթակում նա անցկացնում է վեց հանդիպում և դառնում է երկու գոլի հեղինակ։ 2007-2011 թվականների ընթացքում Հաջսաֆին ընտելանում է երկրի երիտասարդական հավաքականին։ Երիտասարդական հավաքականի կազմում Հաջսաֆին մասնակցություն է ունենում 2010 թվականի ասիական խաղերին, որում իրանցիները զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը[14]։ Ընդհանուր հաշվով երիտասարդական հարթակում Էհսանը անցկացրել է 20 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։
2008 թվականի մայիսի 25-ին 18 ամյա Հաջսաֆին իր նորամուտն է կատարում Իրանի ազգային հավաքականի կազմում։ Նորամուտային խաղն է դառնում Զամբիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղը, որում իր կատարած երկու գոլային փոխանցումների միջոցով օգնում է հավաքականին հաղթել 3-2 հաշվով[6]։ 2008 թվականի օգոստոսի 11-ին Հաջսաֆին հեղինակում է իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Այդ դեպքը տեղի է ունենում Արևմտյան Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնության շրջանակներում Քատարի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում, որն ավարտվում է Իրանի ազգային հավաքականի 6-1 հաշվով հաղթանակով[15]։ Մրցաշարի եզրափակչում Իրանի ազգային հավաքականը նույնպես հաղթանակ է տանում[16]։
Հաջսաֆին հանդես է եկել ազգային հավաքականի կազմում 2011 թվականի Ասիայի գավաթի խաղարկության շրջանակներում[17]։ Իրանցիները հասնում են մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջում են Կորեայի Հանրապետության ազգային հավաքականին։ Էհսանը մասնակցություն է ունենում այդ մրցաշարում իր թիմի անցկացրած չորս խաղերին։

2014 թվականի հունիսին Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը Հաջսաֆիին հայտավորում է թիմի կազմ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության շրջանակներում մասնակցություն ունենալու նպատակով[18]։ Մրցաշարում Էհսանը թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից էր և նա մասնակցում է խմբային փուլի բոլոր երեք խաղերին։ Չնայած Իրանի ազգային հավաքականի անհաջող ելույթների, Հաջսաֆին լավ խաղ է ցուցադրում Արգենտինայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում, որը այդ առաջնությունում հասնում է մինչև եզրափակիչ[19]։
2015 թվականի Ավստրալիայում անցկացվող Ասիայի գավաթի խաղարկության շրջանակներում Հաջսաֆին մասնակցում է խմբային փուլի երկու խաղերին, ինչպես նաև մասնակցում է Իրաքի ազգային հավաքականի դեմ քառրորդ եզրափակչում կայացած խաղին, որում նրանք ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում զիջում են նրանց[20]։ Այս մրցաշարում նա աչքի է ընկնում հեղինակած մեկ գոլով[21]։
2017 թվականի օգոստոսին Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկում է Հաջսաֆիին ազգային հավաքականի կազմում հանդես գալու հարցով, այն բանի համար, որ Եվրոպայի Լիգայի շրջանակներում նա հանդես էր եկել «Մաքաբիի» դեմ կայացած խաղին։ Իրանը արգելում է մրցել իսրայելցիների դեմ[22]։ Նույն ամսում Հաջսաֆին սոցիալական ցանցերի միջոցով ներողություն է խնդրում տեղի ունեցածի համար, ինչից հետո ֆուտբոլի ֆեդերացիան թույլ է տալիս նրան վերադառնալ ազգային հավաքականի կազմ[23]։
2018 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում Հաջսաֆին մասնակցում է խմբային փուլի շրջանակներում իր հավաքականի անցկացրած բոլոր երեք խաղերին։
Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջսաֆին ունիվերսալ ֆուտբոլիստ է, որն ընդունակ է հանդես գալ տարբեր դիրքերում։ Կարիերայի սկզբում նա հանդես էր գալի կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, կատարում է փլեյմեյքերի պատրականությունները և իրանական մամուլում համեմատվում է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի հետ։ Ավելի ուշ Էհսանը տեղափոխվում է կիսապաշտպանության ձախ եզր, իսկ ներկա պահին մեծապես հանդես է գալիս եզրային պաշտպանի դիրքում[6]։
Հաջսաֆին աչքի է ընկնում է իր բարձր ֆուտբոլային ինտելեկտով, որոշումներ կատարելու, ստեղածագործելու և խաղը լավ պատկերացնելու կարողություններով։ Նա նաև օժտված է լավ արագությամբ և տիրապետում է լավ դրիբլինգի, որը թույլ է տալիս վերջինիս միանալ խաղին եզրից և հասնցել գրոհը իր նպատակին։ Էհսանը ունի տեխնիկական վարպետության բարձր մակարդ, տիրապետում է լավ հարվածների, ինչի շնորհիվ էլ իրացնում է տուգանային հարվածները։ Նաև Հաջսաֆին կարող է երկար նետում կատարել եզրային խաղարկումների ժամանակ[6]։
Հաջսաֆիի ֆիզիկական տվյալները նրա թերությունն են։ Գաբարիտային ֆուտբոլիստների, հատկապես մեծահասակ կենտրոնական պաշտպանների հետ նա դժվարանում է պայքարել։ Նաև նա խնդիրներ ունի պաշտպանվելիս, հատկապես, երբ պահանջվում է անհատական վերահսկողություն սահմանել մրցակից թիմի կոնկրետ ֆուտբոլիստի վրա[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «احسان حاج صفي ميگويد تيم ملي ايران با جام قهرماني برميگردد» (պարսկերեն)։ جام جم آنلاین։ 2010-12-14։ Վերցված է 2018-01-20
- ↑ 5,0 5,1 5,2 Soltani, Hossein. (2013-04-02)։ «Ehsan Hajsafi Returned to Sepahan» (անգլերեն)։ Pars Herald։ Վերցված է 2018-01-20
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Player to Watch - Ehsan Hajsafi - The Iranian Cesc Fabregas» (անգլերեն)։ Persian League։ 2010-12-30։ Վերցված է 2018-01-20
- ↑ «Iranian midfielder Hajisafi linked with move to Greece’s Panionios club» (անգլերեն)։ PressTV։ 2017-06-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-21-ին։ Վերցված է 2018-01-20
- ↑ «Fulham Reportedly Close to Signing Iranian Ehsan Hajsafi» (անգլերեն)։ Tasnim News Agency։ 2014-08-27։ Վերցված է 2018-01-20
- ↑ Ali Khan, Farhad. (2015-08-31)։ «Official: FSV Frankfurt sign up Ehsan Hajsafi» (անգլերեն)։ Persian Football։ Վերցված է 2018-01-21
- ↑ «Ehsan Hajsafi Joins Iran’s Sepahan Football Team» (անգլերեն)։ Tasnim News Agency։ 2016-07-31։ Վերցված է 2018-01-21
- ↑ Ali Khan, Farhad. (2016-07-06)։ «Ehsan Haji Safi set to join Panionios» (անգլերեն)։ Persian Football։ Վերցված է 2018-01-21
- ↑ «Haji Safi reaches agreement with Panionios» (անգլերեն)։ Persian League։ 2017-06-24։ Վերցված է 2018-01-21
- ↑ Nicolaides, Shaun. (2018-01-02)։ «Experienced Iranian Ehsan Hajsafi signs for Olympiacos» (անգլերեն)։ AGONA Sport։ Վերցված է 2018-01-21
- ↑ «Asian Games: Korea Republic - Iran, 25 November 2010» (անգլերեն)։ FIFA.com։ 2010-11-25։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-23-ին։ Վերցված է 2018-01-22
- ↑ «West Asian Cup: Iran Thrash Qatar, Jordan Down Oman» (անգլերեն)։ Goal.com։ 2008-08-12։ Վերցված է 2018-01-22
- ↑ «West Asia's finest braced for action» (անգլերեն)։ FIFA.com։ 2010-09-23։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-23-ին։ Վերցված է 2018-01-22
- ↑ «Iran’s Ehsan Haji Safi Joins Olympiakos» (անգլերեն)։ Tasnim News Agency։ 2017-12-30։ Վերցված է 2018-01-22
- ↑ «Iran squad for 2014 World Cup: the 23 chosen by Carlos Queiroz» (անգլերեն)։ The Guardian։ 2014-06-06։ Վերցված է 2018-01-22
- ↑ Abdolmohammadi, Bobak. (2014-06-21)։ «What Iran Learned from Their World Cup 2014 Clash with Argentina» (անգլերեն)։ Bleacher Report։ Վերցված է 2018-01-22
- ↑ «Asian Cup: Iran 3 Iraq 3 (pens 6-7)» (անգլերեն)։ FourFourTwo։ 2015-01-23։ Վերցված է 2018-01-22
- ↑ «Iran's Ehsan Hajsafi celebrates his goal against Bahrain at the Asian Cup» (անգլերեն)։ ABC։ 2015-01-11։ Վերցված է 2018-01-22
- ↑ Zucker, Joseph. (2017-08-11)։ «Iran National Team Players Banned for Life for Facing Israeli Club» (անգլերեն)։ Bleacher Report։ Վերցված է 2017-08-21
- ↑ Warshaw, Andrew. (2017-08-30)։ «Iran’s Safi is recalled after apologising for playing against Israel’s Maccabi Tel Aviv» (անգլերեն)։ Inside World Football։ Վերցված է 2017-12-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Հաջսաֆիի անցկացրած խաղերի ցանկը RSSSF կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իրանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իրանի ֆուտբոլի ազգային հավաքական
- Իրանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլի պաշտպաններ