Jump to content

Էկվելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էկվելե
Տեսակհնացած տարադրամ
ISO 4217 կոդGQE
Երկիր Հասարակածային Գվինեա
Ներդրման ամսաթիվը1975
Ավարտման ամսաթիվը1985

Էկուելե, էկվելե (համապատասխանաբար՝ անգլ.՝ Ekuele և Ekwele), Հասարակածային Գվինեայի դրամական միավորի անվանումները 1975-1985 թվականներին (1975-1979 թվականներին՝ էկուելե, 1979-1985 թվականներին՝ էկվելե)։ «Էկվելե»-ի (Ekwele) հոգնակի ձևը «բիկվելե» է (Bipkwele): Ե՛վ էքուելեն, և՛ էքվելեն բաղկացած էին 100 սենտիմոյից, բայց իրականում սենտիմոներ երբեք չեն թողարկվել։

1975 թվականի սեպտեմբերի 29-ին Հասարակածային Գվինեայի նախկինում շրջանառվող պեսետայի փոխարեն ներդրվել է նոր դրամական միավոր՝ էկուելե, փոխանակումը տեղի է ունեցել 1:1 հարաբերակցությամբ։ Ի սկզբանե դրամական միավորի անվանումը եզակի և հոգնակի թվում նշվում էր նույն կերպ՝ Ekuele։ Հասարակածային Գվինեայի բնիկ ֆանգերն այսպես էին անվանում նիզակների գլուխները, որոնք նախագաղութային շրջանում օգտագործվում էին որպես փող[1][2][3]։ Կա նաև վարկած, որ էկվելեն «հասարակած» և «Գվինեա» բառերի հապավումն է[4]։ Լատինական այբուբենի արժույթի անվան այլ ուղղագրական տարբերակներից են՝ epkuele, ekwele, epkwele, ekpwele[5]։

1979 թվականի օգոստոսի 3-ին Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոյի գլխավորությամբ երկրում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։ Նույն թվականին թողարկվել են արծաթե հուշադրամներ, որոնց վրա դրամական միավորի անունը հոգնակի թվով սկսեց նշվել Bipkwele (բիկվելե)։ 1980 թվականին թողարկվել են նոր փոխարժեքային մետաղադրամներ, 1 էկվելե մետաղադրամի վրա նշված էր դրամական միավորի անվան նոր ուղղագրությունը եզակի թվով՝ Ekwele (էկվելե)։ 1981 թվականի մարտի 16-ին շրջանառության մեջ են դրվել 1979 թվականի օգոստոսի 3-ին թվագրված բիկվելեի թղթադրամներ, որոնցով փոխարինվել են շրջանառության մեջ դրված պաշտոնանկ արված նախագահ Ֆրանսիսկո Մասիաս Նգեմայի դիմանկարով 1975 թվականի նմուշի թղթադրամները։

1979 թվականի ապրիլի 19-ից օգոստոսի 5-ը կիրառվել է ամուր հարաբերակցություն՝ 90 էկուելե = 1 SDR[Ն 1]։ 1979 թվականի օգոստոսի 6-ից մինչև 1980 թվականի հունիսի 30-ը պահպանվել է 1:1 հարաբերակցությունը իսպանական պեսետայի հետ, իսկ 1980 թվականի հուլիսի 1-ից՝ 2 բիկվելե =1 պեսետա։

1985 թվականի հունվարի 2-ին Հասարակածային Գվինեան մտել է ֆրանկի գոտի, էկվելեն փոխարինվել է ԱՖՀ ֆրանկով՝ 4 բիկվելե = 1 ԱՖՀ ֆրանկ հարաբերակցությամբ[6]։

Հասարակածային Գվինեայի Ժողովրդական բանկը թողարկել է 1975 թվականի հուլիսի 7-ին թվագրված թղթադրամներ՝ 25, 50, 100, 500, 1000 էկուելե (ekuele)՝ տպագրված Թոմաս դե լա Ռուե թղթադրամային ընկերության կողմից։

Հասարակածային Գվինեայի բանկի կողմից թողարկվել են 1979 թվականի օգոստոսի 3-ին թվագրված թղթադրամներ՝ 100, 500, 1000, 5000 բիկվելե (bipkwele)։ Այս երկրորդ խմբաքանակը տպագրվել է Իսպանիայում Fábrica Nacional de Moneda y Timbre-ի կողմից։ 1985 թվականից հետո բոլոր տեղական թղթադրամները հանվել են և փոխարինվել Կենտրոնական Աֆրիկայի ԱՖՀ ֆրանկի թղթադրամներով։

Թողարկման նախապատրաստվել են, բայց շրջանառության մեջ չեն դրվել Հասարակածային Գվինեայի Հանրապետության Կենտրոնական բանկի 1969 թվականի նմուշի թղթադրամները պեսետաներով, որոնց վրա վերատպման միջոցով կիրառվել է նոր անվանական արժեք բիկվելեով՝ 1000 բիկվելե՝ 100 պեսետայի վրա, 5000 բիկվելե՝ 500 պեսետայի վրա։ Վերատպությունների վրա նշված է 1980 թվականի հոկտեմբերի 21-ը[7]։

Մետաղադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին մետաղադրամները թողարկվել են 1, 5 և 10 էկուելեներով։ 1978-1983 թվականներին թանկարժեք մետաղներից հատվել են հուշադրամներ՝ 1000, 2000, 5000, 10000 էկուելե [8]։

1980 թվականին թողարկվել են նոր նմուշի մետաղադրամներ՝ 1 էկվելե, 5, 25 և 50 բիկվելե։ 1979 թվականին թողարկվել են արծաթե հուշադրամներ՝ 1000 բիկվելե համարժեքով, 1982 թվականին՝ ոսկե հուշադրամ 1 էկվելե համարժեքով[9]։

  1. SDR-ը՝ Փոխառության հատուկ իրավունքները, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից թողարկված արհեստական ​​պահուստ և մրցութային գործիք են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. A Leaf of Honey and the Proverbs of the Rain Forest
  2. Equatorial Guinea: colonialism, state terror, and the search for stability
  3. African Abstracts: Bulletin Analytique Africaniste
  4. «Экуэле Экваториальной Гвинеи». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Merriam-Webster: Ekuele». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  6. Бутаков, 1987, էջ 275
  7. Cuhaj 1961-, 2011, էջեր 341-342
  8. Cuhaj, 2011, էջեր 753-754
  9. Cuhaj, 2011, էջ 755

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.
  • Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1901-2000. — 39-е изд. — Iola: Krause Publications, 2011. — 2345 с. — ISBN 978-1-4402-1172-8
  • Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. General Issues 1961—Present. — 17-е изд. — Iola: Krause Publications, 2011. — 1112 с. — ISBN 978-1-4402-1584-1