Էկորշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլյուս Պոնտիուսի էկորշեն

Էկորշե (ֆր.՝ écorché - «կեղևազրկված», ֆր.՝ écorce - «կեղև, կեղև»), ուսումնասիրության առարկա, մարդու, կենդանու մաշկից զուրկ, բաց մկաններով քանդակային պատկեր։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո դա Վինչիի գծանկարներից

Ենթադրաբար, էկորշեի մեթոդը օգտագործվել է անտիկ շրջանում։ Վիզուալ արվեստում էկորշեի օգտագործման ամենավաղ հավաստի ապացույցները գալիս են Վերածննդի դարաշրջանից։ Ճարտարապետ Լեոն Բատիստա Ալբերտին խորհուրդ էր տալիս մերկ ֆիգուրները նկարել՝ սկսած ոսկորներից և մկաններից, և միայն դրանից հետո դրանց մաշկ «հագցնել»։ Պահպանվել են Անտոնիո Պոլայոլոյի հետևորդների նկարները, որոնք ենթադրել են, որ նա էկորշե է արել։ Լեոնարդո դա Վինչին օգտագործել է այս տեխնիկան քայքայված վերջույթներով կենդանիների իր վաղ ճեպանկարներում՝ շատ ճշգրիտ կերպով փոխանցելով մարմնի մկանային կառուցվածքը (գծագրեր Վինձորի ամրոցից No. 12625, 19003, 19013., 19014)[1]։ Ֆլորենցիայի Բարջելլոյի թանգարանում կա մաներիստ քանդակագործ Լ.Կ. Սիգոլիի ստեղծածբրոնզե անատոմիական ֆիգուրը (մոտ 1600 թվական)։ Բարոկկո դարաշրջանում «էկորշե» գծանկարներ է ստեղծել ճարտարապետ և նկարիչ Պիետրո դա Կորտոնայը։

Տերմինն առաջին անգամ հայտնվել է Ֆրանսիական ակադեմիայի բառարանում 1787 թվականին[2]։

Հուդոնի «էկորշեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1766 թվականին Հռոմեական Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի եկեղեցու առաջնորդը ընտրել է երիտասարդ քանդակագործ Ժան-Անտուան Հուդոնին երկու՝ Կարթուզիայի հովանավոր Սուրբ Բրունոնի և Սուրբ Հովհաննես Մկրտիչի արձանները ստեղծելու համար։ Հովհաննես Մկրտչի էսքիզը Հուդոնն արել է անատոմիական կերպարի տեսքով՝ օգտագործելով վիրաբույժ Սեգուրից ստացած գիտելիքները, որը ֆրանսիական Սենտ Լուի հիվանդանոցում նրան դիակների հերձումով անատոմիա էր սովորեցրել։ Հուդոնի «էկորշեն» բարձր է գնահատվել Սեգուրի և արվեստագետների և արվեստի գիտակների կողմից։ Քանդակը ճանաչվել է բոլոր հայտնի անատոմիական մոդելներից լավագույնը։ Հռոմի ֆրանսիական ակադեմիայի տնօրեն Շառլ Նատուարը, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիայի պաշտպան մարկիզ Մարինյիի թույլտվությամբ ձեռք է բերել մոդելի գիպսային ձուլվածքը[3]։ «Էկորշեի» օրինակները մինչ օրս դարձել են անփոխարինելի ուսուցման միջոց բոլոր գեղարվեստի ակադեմիաներում և արվեստի դպրոցներում ակադեմիական նկարչության և մոդելավորման ուսուցման գործընթացում։ Դրանք այնքան տարածված են դարձել, որ կոչվում են քանդակագործի անունով՝ «հուդոններ»[4]։

Անատոմիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1765-1766 թվականներին էկորշեի անատոմիական օրինակներ են օգտագործվել Մեզոն Ալֆորում հիմնադրված անասնաբույժների դպրոցում և ֆրանսիական այլ ուսումնական հաստատություններում ուսուցման համար[5]։ Էկորշեի մեծ թվով օրինակներ է ստեղծել Մեզոն Ալֆորի անասնաբուժական դպրոցի առաջին տնօրեն, անատոմիստ Օնորե Ֆրագոնարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кларк, Кеннет Маккензизаглавие=Нагота в искусстве : исследование идеальной формы {{{заглавие}}} / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004. — С. 461.
  2. Écorché. // Dictionnaire de l’Académie françoise, Nimes 1787, Band 1, S. 409
  3. Арнасон Г. Г. Скульптура Гудона / Пер. с англ. П. В. Мелковой; Ред. Е. В. Норина; Худ. В. В. Лазурский.. — М.: Искусство (издательство), 1982. (в пер.)
  4. Власов, Виктор Георгиевич. Экорше // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. X, 2010. — С. 644
  5. «Helmut Mayer. Das Kabinett des Direktor Fragonard» (գերմաներեն). Frankfurter Allgemeine Zeitung. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.