Ալեքսանդր Էկման
Ալեքսանդր Էկման | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Kista, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | պարուսույց, բեմանկարիչ, լուսավորման նկարիչ, հագուստ ձևագծող և պարող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | alexekman.com |
Կարլ Վիլհելմ Ալեքսանդր Էկման (շվեդ.՝ Karl Wilhelm Alexander Ekman, հունվարի 12, 1984, Kista, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ դերասան, բալետի խորիոգրաֆ[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկմանը սովորել է Ստոկոլմում գտնվող Շվեդիայի թագավորական բալետի դպրոցում։ 15 տարեկանում Ալեքսանդրը պարել է Ֆրանսիայում գտնվող Europa Danse–ում և իր համար բացահայտել բազմաթիվ միջազգային վարպետների։ 16 տարեկանում սկսել է իր պրոֆեսիոնալ պարային կարիերան և միացել է Շվեդիայի թագավորական բալետին։ Մեկ տարի անց տեղափոխվել է Հոլանդիա՝ Հաագայում գտնվող Նիդեռլանդների բալետի թատրոն, ապա՝ Ստոլկհոլմում գտնվող Կուլբերգ բալետ ընդունվելու համար։ 5 տարի պրոֆեսիոնալ պարելուց հետո, երբ 25 տարեկան էր, որոշել է դառնալ խորիոգրաֆ և լիովին նվիրվել է կարիերայի այդ ուղղությանը[3][4]։
2013 թվականին արժանացել է Լոուրենս Օլիվիեի մրցանակի «Կակտուսներ» օրիգինալ աշխատանքի խորիոգրաֆիայի համար։ Նրա մյուս հայտնի աշխատանքից են «Թայլ»–ը, «Կարապի լիճ»–ը, «Էպիզոդ 31»–ը և «Էսկապիստ»–ը[5]։ 2015 թվականին նա եղել է SR P1 հաճախականության շվեդական «Ամառ» ռադիոծրագրի հաղորդավար[6]։
Նրա բեմադրությունները կատարել են Մոնտե Կարլոյի բալետը, Բոստոնի բալետը, Զապերի օպերայի պարախումբը, Շվեդիայի թագավորական բալետը, Նորվեգիայի ազգային բալետը, Սան Պաուլոյի քաղաքային բալետը, Սիդնեյի պարային խումբը և Վիեննայի պետական բալետը[7]։ Դրանցից մի քանիսի համար նա նաև մշակել է դեկորացիաներ և կոստյումներ կամ հորինել է երաժշտություն[8]։
2018 թվականին պարել է իր սեփական խորիոգրաֆիան («Բերգմանի մասին մտքերում») Փարիզի Ելիսեյան դաշտերի թատրոնում[9][10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Flockwork – Alexander Ekman». Alexekman.com.
- ↑ CND. «Flockwork. Alexander Ekman – Compañía Nacional de Danza – España». Cndanza.mcu.es.
- ↑ «About – Alexander Ekman». Alexekman.com.
- ↑ «Alexander Ekman». Opéra national de Paris.
- ↑ «Alexander Ekman (repertoire)». Barton Movement presents: Axis Connect.
- ↑ Radio, Sveriges. «Alexander Ekman – Sommar / Vinter i P1». Sverigesradio.se (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Interview: Alexander Ekman, Director / Choreographer, on Cacti and other things». Dancetabs.com. 2016 թ․ փետրվարի 17.
- ↑ «The National Ballet of Canada». national.ballet.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Caroline Bocquet (11 June 2018). L’hommage de la danse suédoise à Ingmar Bergman. ResMusica. Accessed October 2018.
- ↑ Мысли о Бергмане
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Александр Экман: «Реальность нужно проживать, а не показывать»
- Александр Экман Ինստագրամում
- Александр Экман. От первого лица
- Александр Экман Internet Movie Database կայքում
- Alexander Ekman Արխիվացված 2019-06-09 Wayback Machine på Göteborgsoperan
|