Ալեքսանդր Էկման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Էկման
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1984(1984-01-12) (40 տարեկան)
ԾննդավայրKista, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունպարուսույց, բեմանկարիչ, լուսավորման նկարիչ, հագուստ ձևագծող և պարող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքalexekman.com

Կարլ Վիլհելմ Ալեքսանդր Էկման (շվեդ.՝ Karl Wilhelm Alexander Ekman, հունվարի 12, 1984(1984-01-12), Kista, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ դերասան, բալետի խորիոգրաֆ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկմանը սովորել է Ստոկոլմում գտնվող Շվեդիայի թագավորական բալետի դպրոցում։ 15 տարեկանում Ալեքսանդրը պարել է Ֆրանսիայում գտնվող Europa Danse–ում և իր համար բացահայտել բազմաթիվ միջազգային վարպետների։ 16 տարեկանում սկսել է իր պրոֆեսիոնալ պարային կարիերան և միացել է Շվեդիայի թագավորական բալետին։ Մեկ տարի անց տեղափոխվել է Հոլանդիա՝ Հաագայում գտնվող Նիդեռլանդների բալետի թատրոն, ապա՝ Ստոլկհոլմում գտնվող Կուլբերգ բալետ ընդունվելու համար։ 5 տարի պրոֆեսիոնալ պարելուց հետո, երբ 25 տարեկան էր, որոշել է դառնալ խորիոգրաֆ և լիովին նվիրվել է կարիերայի այդ ուղղությանը[3][4]։

2013 թվականին արժանացել է Լոուրենս Օլիվիեի մրցանակի «Կակտուսներ» օրիգինալ աշխատանքի խորիոգրաֆիայի համար։ Նրա մյուս հայտնի աշխատանքից են «Թայլ»–ը, «Կարապի լիճ»–ը, «Էպիզոդ 31»–ը և «Էսկապիստ»–ը[5]։ 2015 թվականին նա եղել է SR P1 հաճախականության շվեդական «Ամառ» ռադիոծրագրի հաղորդավար[6]։

Նրա բեմադրությունները կատարել են Մոնտե Կարլոյի բալետը, Բոստոնի բալետը, Զապերի օպերայի պարախումբը, Շվեդիայի թագավորական բալետը, Նորվեգիայի ազգային բալետը, Սան Պաուլոյի քաղաքային բալետը, Սիդնեյի պարային խումբը և Վիեննայի պետական բալետը[7]։ Դրանցից մի քանիսի համար նա նաև մշակել է դեկորացիաներ և կոստյումներ կամ հորինել է երաժշտություն[8]։

2018 թվականին պարել է իր սեփական խորիոգրաֆիան («Բերգմանի մասին մտքերում») Փարիզի Ելիսեյան դաշտերի թատրոնում[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Flockwork – Alexander Ekman». Alexekman.com.
  2. CND. «Flockwork. Alexander Ekman – Compañía Nacional de Danza – España». Cndanza.mcu.es.
  3. «About – Alexander Ekman». Alexekman.com.
  4. «Alexander Ekman». Opéra national de Paris.
  5. «Alexander Ekman (repertoire)». Barton Movement presents: Axis Connect.
  6. Radio, Sveriges. «Alexander Ekman – Sommar / Vinter i P1». Sverigesradio.se (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Interview: Alexander Ekman, Director / Choreographer, on Cacti and other things». Dancetabs.com. 2016 թ․ փետրվարի 17.
  8. «The National Ballet of Canada». national.ballet.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  9. Caroline Bocquet (11 June 2018). L’hommage de la danse suédoise à Ingmar Bergman. ResMusica. Accessed October 2018.
  10. Мысли о Бергмане

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]