Էլ Ջեմի ամֆիթատրոն
Էլ Ջեմի ամֆիթատրոն | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Էլ Ջեմ |
Շինության տեսակ | Ամֆիթատրոն |
Հիմնադիր | Գորդիանոս |
Շինարարության սկիզբ | մ. թ. ա. 230 |
![]() | |
![]() |
![]() | |
Amphitheatre of El Jem* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | Թունիս |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Արաբական երկրներ |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3 նստաշրջան) |
Համար | 38 |
Լայնացումներ | 2010 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Էլ Ջեմի ամֆիթատրոն (Էլ Ջեմի Կոլիզե, Մարկոս Անտոնիոս Գորդիանոսի ամֆիթատրոն), հինհռոմեական ամֆիթատրոն Թունիսում։ Կառուցվել է Աֆրիկայի պրոկոնսուլ Մարկոս Գորդիանոսի հրամանով Թունիսի Տիսդրե (այժմ` Էլ Ջեմ) քաղաքում Կոլիզեյի նմանությամբ։ Շինարարությունն ընթացել է մ. թ. ա. 232-238 թվականներին։
Ամֆիթատրոնի ասպարեզը 65 մ է, լայնությունը` 39 մ, տարողունակությունը` 30.000 մարդ։ Այն մեծությամբ երկրորդն է Կոլիզեյից հետո։
Համարվում է, որ ամֆիթատրոնի շինարարությունն սկսվել է մ. թ. ա. 230 թվականին։ Այն տևել է ութ տարի։ Եվ չնայած այն հասցրել են զարդարել բազմագույն խճանկարով, շինարարությունն ընդհատվել է։ Ամֆիթատրոնն օգատագործել են կարճ ժամանակ, իսկ նրա կառուցումը վերջնականապես չի ավարտվել։
Մինչև 7-րդ դարը հինհռոմեական ճարտարապետների կառույցը մնացել է անխաթար։ Քաղաքի արաբ բնակիչները սկսել են ոչ պիտանի ամֆիթատրոնն օգտագործել որպես անվճար շինանյութի աղբյուր։ Կառույցը պատրաստվել էր դեղնավուն ավազաքարից, որ հեշտ է մշակվում։ Քարի մեծ բեկորները օգտագործվել են Էլ Ջեմ քաղաքի և Քայրուան քաղաքի մզկիթի կառուցման համար։ 19-րդ դարի երկրորդ կեսին կառույցն օգտագործվել է խանութի, բնակարանի, ցորենի պահեստի նշանակությամբ[1]։
20-րդ դարում պատահականորեն պահպանված հինհռոմեական խճանկարները տեղափոխվել են տեղի Հնագիտական թանգարան։ 1979 թվականին ամֆիթատրոնի մնացորդները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլիզեյում երբեք չեն նկարահանվում գլադիատորների մասին ֆիլմեր, քանի որ այն բավականաչափ լավ չի պահպանվել նկարահանումներ իրականացնելու համար։ Այդ պատճառով Կոլիզեյի դերը շատ ֆիլմերում «կատարել» է Մարկոս Գորդիանոսի ամֆիթատրոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bomgardner, David L. (2013). The Story of the Roman Amphitheatre. Routledge. pp. 150–151. ISBN 9781134707393.
- ↑ "Amphitheatre of El Jem". UNESCO. Retrieved 5 May 2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christophe Hugoniot, Rome en Afrique. De la chute de Carthage aux débuts de la conquête arabe, éd. Flammarion, Paris, 2000 (ISBN 2-08-083003-1)
- André Laronde et Jean-Claude Golvin, L’Afrique antique, éd. Taillandier, Paris, 2001 (ISBN 2-235-02313-4)
- Yann Le Bohec, Histoire de l’Afrique romaine, éd. Picard, Paris, 2005 (ISBN 2-7084-0751-1)
- Ammar Mahjoubi, Villes et structures de la province romaine d’Afrique, éd. Centre de publication universitaire, Tunis, 2000 (ISBN 9973937953)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Ջեմի ամֆիթատրոն» հոդվածին։ |
|