Էլսա Գրավե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլսա Գրավե
Elsa Grave.jpg
Ծնվել էհունվարի 17, 1918(1918-01-17)[1]
ԾննդավայրÅstorp
Վախճանվել էհունիսի 17, 2003(2003-06-17)[1] (85 տարեկան)
Վախճանի վայրLaholm, Հալանդ, Շվեդիա
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Պարգևներ
Commons-logo.svg Elsa Grave Վիքիպահեստում

Էլսա Գրավե կամ Էլսա Մարգարետա Գրավե (շվեդերեն՝ Elsa Margareta Grave, հունվարի 17, 1918(1918-01-17)[1], Åstorp - հունիսի 17, 2003(2003-06-17)[1], Laholm, Հալանդ, Շվեդիա), շվեդ, քնարերգու, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ և նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզա Գրեյվը ծնվել է 1918 թվականին։ Գրեյվի հայրը՝ Կարլ Վոլրաթ Գրեյվը, հանքարդյունաբերության մասնագետ էր, իսկ մայրը՝ Էլզա Ռեգինա Ջարլեն (Järle), ուսուցիչ։ Նրանք ունեին երեք որդի և մեկ դուստր՝ Գրեյվը։ Սկզբում ընտանիքն ապրել է Սկանիայի Գունասթորփ (շվեդերեն՝ Gunnarstorp) պրովինցիայում, 1929 թվականին տեղափոխվել է «Բիլեշոլմ» (շվեդերեն՝ Billesholm)։ 1932 թվականին ընտանիքը տեղափոխվեց Օստորպ կոմունա (շվեդերեն՝ Åstorp), Նայվանգ (շվեդերեն՝ Nyvång): Ընտանիքն ապրում էր ածխի հանքավայրի մոտակայքում, որը հոր աշխատավայրն էր։ Այդտեղ Գրեյվի տեսադաշտում մշտապես մոխրի և խարամի մեծ կույտերն էին, որոնք ամռանը կարող էին առաջացնել մոխրի անձրևներ, որից խոտը կպչուն ու լպրծուն էր դառնում։ Այս պատկերները խորը հետք են թողել նրա ստեղծագործության մեջ[2][3]։

1938 թվականին Գրեյվը նկարչություն է ուսանում Փարիզում և Ստոկհոլմում գտնվող Իսահակ Գրունեվալդի (շվեդերեն՝ Isaac Grünewald) դպրոցում[4]։ 1942 թվականին նա ավարտել է ռոմանական լեզուներ և արվեստի պատմություն Լունդի համալսարանում[5]։

1943 թվականին նա ներկայացավ որպես վաղ մոդեռնիստ իր Inkräktare (Ներխուժողներ) հավաքածուով։ Գրեյվը զարգացրեց անձամբ իրեն հատուկ սիմվոլիկ ոճը բանաստեղծություններում, որոնք հաճախ քննադատում էին արևմտյան քաղաքակրթությունը։ Նա իր համբավը ձեռք բերեց 1948 թվականին, երբ հրատարակեց բանաստեղծությունների իր երրորդ ժողովածուն՝ «Արդարացում» (Bortförklaring), «Խոզի ցցված մազերի գիշեր» (շվեդերեն՝ Svinborstnatt, անգլ.՝ Hog's Bristle Night) բանաստեղծությամբ, որը հեղինակի ամենաշատ մեջբերվող բանաստեղծություններից մեկն է։ Այն հնարավոր է, որ մասամբ ոգեշնչված լիներ խոզաբուծարան չպլանավորված այցով և մասամբ՝ կրծքով կերակրման իրավիճակում գտնվող կենդանիների վեգետատիվ զգացողության դրամատիկ փորձով։ Այս բանաստեղծությունն այն ժամանակ անընդունելի էր, քանի որ հիասքանչ պոեզիան խոզանոցի կեղտի մեջ էր ներկայացնում։ Այն մայրության կենդանական բնազդի մասին է[2]։ Բանաստեղծությունը ներկայացնում էր խոզերին խոզանոցում, որոնք գրեթե նկարագրում են մարդուն[5][6]։

Նա գրել է մայրության, կանանց կյանքի և ընտանեկան հարաբերությունների, սեռականության և աբորտի մասին։ Մայրության թեման մի թեմա է, որին նա հաճախ է անդրադարձել, ներկայացնելով զայրացած, դառնացած մորը, որը դժվարությամբ հաղթահարում է իր առջև դրված խնդիրները, ինչպես Կապույտ երկինքը (Den blåa himlen, 1949 թ.) գրքում, հատկապես Անդրծովյան դիմակահանդես (Djuphausmakerad) պոեմում[7]։ 1989 թվականին, երբ նա հրատարակեց Sataneller- ը, շատ քննադատներ կշտացել էին նրա դաժան մեկնաբանություններից, որոնք լցված էին զայրույթով և հուսահատությամբ։

Գրեյվը նաև գրել է Արիել վեպը 1955 թվականին, որում պատմողը՝ Մարինան, ուզում է ազատվել կնոջ առօրեական դերից։ Նրա Խոզապուխտի շաբաթ (Fläsksabbat) մինի դրաման, որը հրապարակվել է Քնարական երեք փաստարկ (Tre lyriska gräl, 1962) գրքում, իրենից ներկայացնում է արևմտյան նյութապաշտության կործանարար քննադատություն, որը փոխանցվում է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ ընտանիքի շատակեր վարքագիծը ներկայացնելով[6]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներխուժում (Inkräktare 1943)
  • Թռչող բզեզի պես (Som en flygande skalbagge 1945)
  • Նախապատվություն (Bortförklaring 1948)
  • Կապույտ երկինք (Den blåa himlen 1949)
  • Մեդուզան և Սատանան (Medusan och djävulen 1949)
  • Հրաժեշտի պրակտիկա (Avskedsövning 1951)
  • Սիրամարգ (Påfågeln 1952)
  • Սառնարան (Isskåpet 1952)
  • 9 էլեգիա (9 elegier 1953)
  • Արիել (Ariel 1955)
  • Օդանավակայան (Lufthav 1956)
  • Բանդիտների աշխարհից (Från taggarnas värld 1958)
  • Luciafirarna 1959
  • Դրական պաշտպանական քաղաքականություն (Positiv försvarspolitik 1959)
  • Isdityramb 1960
  • Աշնանային ուղևորություն (Höstfärd 1961)
  • Քնարական երեք վեճ (Tre lyriska gräl 1962)
  • Պոեզիա (Dikter 1943-1963)
  • Սֆինքսեր (Sphinxen 1963)
  • Բարձրության կորուստ (Höjdförlust 1965)
  • Մինչ մենք քնած էինք (Medan vi låg och sov 1966)
  • Անոթի կիրակի (Hungersöndag 1967)
  • Պոեզիա (Dikter 1968)
  • Արտակարգ իրավիճակում (Vid nödläge 1969)
  • Գայլերի մայրեր (Mödrar som vargar 1972)
  • Թափոններ․ ժամանակ առ ժամանակ (Avfall. Från och till 1974)
  • Վերջին անեծքներ (Slutförbannelser 1977)
  • Ժամանակը դրախտում (En tid i paradiset 1981)
  • Հավերժության թոռները (Evighetens barnbarn 1982)
  • Սառցե դևերի համար ձնեմարդ պատրաստել (För isdemoner är fan en snögubbe 1985)
  • Սատանիստներ (Sataneller 1989)
  • Էլզա Գրեյվ, բանաստեղծություններ, ընտրանի (Elsa Grave, Dikter, urval 2004)
  • Էլզա Գրեյվ, բանաստեղծություններ, ընտրանի (Elsa Grave, Dikter, urval 2017)
  • Էլզա Գրեյվ, արձակ, ընտրանի (Elsa Grave, Prosa, urval 2017)
  • Էլզա Գրեյվ, պիեսներ, ընտրանի (Elsa Grave, Pjäser, urval 2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=11696
  2. 2,0 2,1 Ann Lingebrandt Det svänger om Elsa Graves sataneller
  3. «Kort om Elsa Grave» (Swedish)։ Scenic Television։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-19-ին։ Վերցված է հունվարի 20, 2015 
  4. «Kort om Elsa Grave» (Swedish)։ Elsa Grave Sällskapet։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 28, 2014-ին։ Վերցված է հունվարի 21, 2015 
  5. 5,0 5,1 Inga-Lisa Petersson։ «Grave, Else»։ The History of Nordic Women's Literature։ Վերցված է հունվարի 20, 2015 
  6. 6,0 6,1 Forsas-Scott Helena (2000)։ Swedish Women's Writing 1850-1995։ A&C Black։ էջեր 107–։ ISBN 978-1-84714-197-2 
  7. Inga-Lisa Petersson, Anne Nilsson Brügge։ «I am Apollo's Tree»։ The History of Nordic Women's Literature։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 21, 2015-ին։ Վերցված է հունվարի 21, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]