Նազլուչայ
Արտաքին տեսք
(Վերահղված է Էլո ջուրից)
Նազլուչայ | |
---|---|
Տեսակ | գետ |
Երկիր | Իրան |
Վարչատարածք | Արևմտյան Ադրբեջան |
Գետաբերան | Ուրմիա լիճ |
Նազլուչայ, գետ Իրանում, Հին Հայաստանի Պարսկահայք նահանգում։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների հարավ–արևելյան լանջերից, թափվում Ուրմիա լիճը։ Երկարությունը 80 կմ է, ավազանը՝ մոտ 2100 կմ²։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ ապրիլ–մայիսին։ Լեռնային գետ է, ստորին հոսանքում՝ հարթավայրային։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 946 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 145)։ |