Jump to content

Էլլա Քեմփբել Սքարլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլա Քեմփբել Սքարլետ
Ծնվել էնոյեմբերի 22, 1864(1864-11-22)[1][2]
ԾննդավայրԴորկինգ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Մահացել էհոկտեմբերի 30, 1937(1937-10-30)[3] (72 տարեկան)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԼոնդոնի կանանց բժշկական դպրոց[2]
Մասնագիտությունբժիշկ, բնագետ և գինեկոլոգ
ԱշխատավայրԿարմիր խաչ[4]
ԱմուսինPercy Hamilton Synge?
Ծնողներհայր՝ Ուիլյամ Սքարլետ, Աբինջերի 3-րդ բարոն[5][2], մայր՝ Հելեն Սքարլետ[3]

Պատվելի Էլլա Քեմփբել Սքարլետ-Սայնջ (անգլ.՝ Ella Campbell Scarlett, նոյեմբերի 22, 1864(1864-11-22)[1][2], Դորկինգ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հոկտեմբերի 30, 1937(1937-10-30)[3]), անգլիացի բժիշկ, որը դարձել է Հարավային Աֆրիկայի Բլումֆոնտեյն քաղաքում բժշկությամբ զբաղվող առաջին կինը, նաև Կանադայի Արքայական կոլումբիական հիվանդանոցի առաջին կին բժիշկը։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անգլիայի Սարի կոմսությունում գտնվող Աբինջեր Հոլ կալվածքում 1864 թվականի նոյեմբերի 22-ին։ Հայրը Աբինջերի 3-րդ բարոն Ուիլյամ Սքարլետն էր, մայրը՝ Ջոն Բ․ Մագրուդերի զարմուհի Հելեն Մագրուդեր Սքարլետը[6][7]։

1897 թվականից հինգ տարվա ընթացքում բժշկություն է ուսանել Լոնդոնի՝ կանանց բժշկության դպրոցում, և որոշ ժամանակ անցկացրել Կորեայում, արքունական պալատում[8]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին կառավարության նշանակմամբ մեկնել է Հարավային Աֆրիկայի Նորվալսպոնտ քաղաքը՝ Անգլո-բուրական պատերազմի ընթացքում համակենտրոնացման ճամբարում ծառայելու համար[9]։ Այնտեղից տեղափոխվել է Բլումֆոնտեյն, որտեղ վեց անդամից բաղկացած հանձնաժողովի անդամ էր, որը պետք է ուսումնասիրեր համակենտրոնացման ճամբարների պայմանները (հանձնաժողովի մյուս անդամներից էին Միլիսենտ Ֆոսեթը և Ջեյն Էլիզաբեթ Ուոթերստոնը)[10]։ 1903 թվականին նշանակվել է Բլումֆոնտեյնի Յունիս ավագ դպրոցի բժշկի պաշտոնում։

1907 թվականին հինգ տարով տեղափոխվել է Կանադայի Էդմոնտոն քաղաքը, որից հետո մեկնել Նյու Ուեստմինստեր քաղաք։ 1915 թվականին աշխատել է կանադական Կարմիր խաչում, դասավանդել առաջին բուժօգնություն ու տնային խնամք, ինչպես նաև կազմակերպել Կանադայի «Կանանց կամավորների առաջին պահեստային կորպուսը»[11] և դարձել Արքայական կոլումբիական հիվանդանոցի առաջին կին բժիշկը[8]։ 1915 թվականի օգոստոսին բժշկական պարագաներ բաժանելու նպատակով ճանապարհորդել է դեպի Սերբիա և այցելել բրիտանական ռազմագերիների ճամբարները Գերմանիայում[11]։ Վախճանվել է 1937 թվականին Լոնդոնում[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://rch150.wordpress.com/2012/07/25/royal-columbian-hospitals-first-woman-doctor/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.ajol.info/index.php/samj/article/viewFile/148964/138466
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. https://www.winnipegfreepress.com/local/doctors-orders-307287121.html
  5. 5,0 5,1 http://etheses.lse.ac.uk/2609/1/U615558.pdf
  6. England, Select Births and Christenings, 1538–1975
  7. Mosley, Charles, ed. (2003). Burke's Peerage, Baronetage & Knighthood (107 ed.). Burke's Peerage & Gentry. էջ 25. ISBN 0-9711966-2-1.
  8. 8,0 8,1 Says, Richard Merchant (2012 թ․ հուլիսի 26). «Royal Columbian Hospital's First Woman Doctor». RCH150 (անգլերեն).
  9. «One of the Great Women of the West - Maclean's - SEPTEMBER 1916». Maclean's, The Complete Archive. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  10. Potgieter, S V (1998). «History of Medicine: Medicine in Bloemfontein - anecdotes from the turn of the century». South African Medical Journal. 3 (88): 272–274.
  11. 11,0 11,1 Hacker, Barton; Vining, Margaret (2012). A companion to women's military history (Volume 74 ed.). Brill. էջ 195. ISBN 9789004212176.
  12. England & Wales, National Probate Calendar (Index of Wills and Administrations), 1858–1995