Էլինա Շթարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլինա Շթարի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 19, 2006(2006-12-19) (17 տարեկան)

Էլինա Շթարի (գերմաներեն՝ Elina Stary. դեկտեմբերի 19, 2006(2006-12-19)), թույլ տեսողություն ունեցող ավստրիացի լեռնադահուկորդուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի բնածին ալբինիզմի պատճառով Էլինան ունի մոտավորապես 2% տեսողություն։ Դահուկներով սահել սկսել է երկու տարեկանից, իսկ լեռնադահուկային սպորտով զբաղվել է մոտավորապես ութ տարեկանից՝ հաճախելով պարապմունքների SKO ESV St. Veit ակումբում։ Ավստրիայի հավաքականում մարզվել է Մարկուս Գուտենբրունների և Սաշա Կավելարի ղեկավարությամբ։

Միջազգային մրցասպարեզում Շթարին իր նորաուտը նշել է 2021 թվականին Նորվեգիայի Լիլեհամմեր քաղաքում անցկացված պարա-ձմեռային սպորտի աշխարհի առաջնությունում, որտեղ արծաթե մեդալ է նվաճել սլալոմում և բրոնզե մեդալներ՝ հսկա սլալոմում ու զուգահեռ մրցավազքում[1][2]։ Նա ներկայացրել է Ավստրիան Չինաստանում՝ Պեկինում 2022 թվականին կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերում՝ լինելով այդ խաղերի ամենաերիտասարդ մասնակիցը[3]։ Աշխարհի գավաթի խաղարկության 2022-2023 մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ տեղը ընդհանուր դասակարգման մեջ և 2-րդը՝ հսկա ոլորավայրէջքի և հատուկ ոլորավայրէջքի դասակարգման աղյուսակներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Winter Paralympics preview: Para alpine skiing day seven». International Paralympic Committee. 2022 թ․ մարտի 3. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  2. «Marie Bochet earns 30th major gold medal in gripping giant slalom finish». Paralympic.org. 2022 թ․ հունվարի 20. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  3. «Record number of female Para athletes set for Beijing 2022 Paralympic Winter Games». International Paralympic Committee. 2022 թ․ մարտի 4. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(EN) Էլինա Շթարին պարալիմպիկ սպորտի միջազգային կոմիտեի paralympic.org կայքում