Ձմեռային պարալիմպիկ խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջազգային պարալիմպիկ խաղերի և պարալիմպիկ խաղերի դրոշ
2014 թվականի Սոչիի պարալիմպիկ խաղերի բացման արարողություն
Ավստրալիացի լեռնադահուկորդ Միխայիլ Միլթոնը Լիլիխամերի պարալիմպիադայում
2010 թվականի Վանկուվերի, 2006 թվականի Թուրինի, 2014 թվականի Թուրինի պարալիմպիկ խաղերի հինգ ոսկե, հինգ արծաթե և երկու բրոնզե մեդալակիր Աննա Միլենինա
Հինգ ոսկե, վեց արծաթե և յոթ բրոնզե մեդալալակիր, նվաճել է վերջին չորս ձմեռային պարալիմպիկ խաղերի ժամանակ, Ուկրաինայի հերոս Ելենա Յուրկովսկայա

Ձմեռային պարալիմպիկ խաղեր, ձմեռային մարզաձևերի խոշորագույն միջազգային մրցումներ, որոնց մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող սպորտսմեններ: Ձմեռային պարալիմպիկ խաղերն անցկացվում են Ձմեռային օլիմպիական խաղերից հետո, յուրաքանչյուր չորրորդ տարին, նույն քաղաքներում և նույն սպորտային օբյեկտներում, որտեղ անցկացվել են օլիմպիական խաղերը: Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ) իրականացնում է ձմեռային Պարալիմպիկ խաղերի նախապատրաստման և անցկացման կազմակերպումը: Առաջին տեղի համար ոսկե, երկրորդ տեղի համար արծաթե, երրորդ տեղի համար բրոնզե մեդալներ հանձնվում են մրցության յուրաքանչյուր ձևում, հետևելով այն տրադիցիաներին, որ սահմանվել են երրորդ օլիմպիական խաղերում 1904 թվականին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային Պարալիմպիկ խաղերի պատմությունը նման է ամառային պարալիմպիկ խաղերի պատմությանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձող վիրավոր զինվորները զբաղվում էին տարբեր սպորտաձևերով, հիվանդությունից բուժվելու և լիարժեք կյանք վերադառնալու նպատակով: Անգլիացի նեյրովիրաբույժ Լյուդվիգ Գուտմանի կողմից անգլիական հիվանդանոցներում բուժվողների միջև կազմակերպված սպորտային մրցումները սկսվեցին 1948 թվականին և շարունակվեցին մինչև 1960 թվականը: 1960 թվականին ամառային օլիմպիական խաղերին զուգահեռ Հռոմում անցկացվեցին առաջին պարալիմպիկ խաղերը[2][3]:

Ձմեռային սպորտաձևերում սահմանափակ հնարավորություններով սպորտսմեններից առաջամարտիկ դարձավ ավստրիացի լեռնադահուկորդ Զեպ Ցվիկնագելը, որի զույգ ոտքերը անդամահատվել էին: Նա սկսեց փորձեր կատարել, օգտագործելով պրոթեզները դահուկներով շարժվելու համար: Նրա աշխատանքները նպաստեցին սահմանափակ հնարավորություններով անձանց ձմեռային մարզաձևերով զբաղվելու համար նոր տեխնոլոգիական նվաճումների ներդրմանը[4]:

Դահուկասպորտում սահմանափակ հնարավորություններով անձանց մասնակցությամբ աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը անցկացվել է 1974 թվականին: Առաջին ձմեռային պարալիմպիկ խաղերն անցկացվել են 1976 թվականի փետրվարի 21-ից մինչև 28-ը շվեդական Էռնշյոլդսվիկ քաղաքում: Մրցումներն անցկացվեցին դահուկային սպորտաձևերում, իսկ սառցի վրա և սահնակներով անցկացվեցին միայն ցուցադրական ելույթներ: Մրցումներին մասնակցում էին 16 երկրների 198 ատլետներ, տեսողության և վերջույթների անդամահատման հետևանքով հաշմանդամներ, բայց չմասնակցեցին հաշմանդամների սայլակներով սպորտսմեններ[5]:

Ձմեռային պարալիմպիկ խաղերի ծրագիրն աստիճանաբար ընդլայնվում է և այն ժամանակի ընթացքում վեր է ածվում խոշոր միջազգային մրցումների, ձմեռային օլիմպիական խաղերից հետո[6]:

Սկսած 1988 թվականից ամառային պարալիմպիկ խաղերն անցկացվում են այն նույն քաղաքներում, որտեղ և օլիմպիական խաղերը: Դա հնարավոր դարձավ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (ՄՊԿ) միջև կնքված համաձայնագրի շնորհիվ: 1992 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերը դարձան առաջին ձմեռային խաղերը, որոնցից սկսած ձմեռային պարալիմպիադաները սկսեցին անցկացվել Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքներում[7]:

Ձմեռային պարալիմպիադայի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային պարալիմպիկ խաղերի որոշ տվյալներ[8]
Անցկացման տարի Խաղերի հերթական համար Անցկացման վայր Խաղերի անցկացման երկիր Մասնակից աթլետների թիվ Մասնակից երկրների թիվ Մեդալների ընդհանուր թիվ (և՛ կանանց, և՛ տղամարդկանց)[9]
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 1976 I Էրնշյոլդսվիկ Շվեդիա Շվեդիա 198 16 198 (161 տ. և 37 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 1980 II Գեյլո Նորվեգիա Նորվեգիա 350 18 299 (229 տ. և 70 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 1984 III Ինսբրուք Ավստրիա Ավստրիա 350 22 419 (325 տ. և 94 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 1988 IV Ինսբրուք Ավստրիա Ավստրիա 397 22 377 (300 տ. և 77 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 1992 V Տին-Ալբերվիլ Ֆրանսիա Ֆրանսիա 350 22 365 (288 տ. և 77 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 1994 VI Լիլեհամեր Նորվեգիա Նորվեգիա 512 31 471 (381 տ. և 90 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 1998 VII Նագանո Ճապոնիա Ճապոնիա 571 32 562 (440 տ. և 122 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2002 VIII Սոլթ Լեյք Սիթի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[10] 416 36 416 (329 տ. և 87 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2006 IX Թուրին Իտալիա Իտալիա 486 39 474 (375 տ. և 99 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2010 X Վանկուվեր Կանադա Կանադա 515 44 502 (381 տ. և 121 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 XI Սոչի Ռուսաստան Ռուսաստան 547 45 538 (410 տ. և 128 կ.)
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2018 XII Փհենչհան Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2022 XIII Պեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան

Սպորտաձևերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիների ձմեռային պարալիմպիկ խաղերի պաշտոնական ծրագրում ընդգրկվել են հաշմանդամների համար տարբեր մարզաձևեր:

  Այս գույնով նշված են այն սպորտաձևերը, որոնց համար մրցույթ այլևս չի անցկացվում

Սպորտաձև Տարիներ
Լեռնադահուկավազք 1976 թվականից
Սլեջ հոկեյ 1994 թվականից
Սլեջ դահուկային սպորտ 1980-1988, 1994-1998
Բիաթլոն 1988 թվականից
Դահուկավազք 1976 թվականից[11]
Զույգ սնոուբորդ 2014 թվականից
Քյորլինգ 2006 թվականից

Հաշմանդամ-սպորտսմենների կատեգորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշմանդամության կատեգորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի և ԱՄՆ թիմերի սլեջ հոկեյի հանդիպումը Սոչիի պարալիմպիկ խաղերի ժամանակ
Քյորլինգ սայլակով Սոչիի պարալիմպիկ խաղերում

ՄՊԿ-ն առանձնացնում է հաշմանդամության վեց կատեգորիաներ, որոնք կիրառվում են ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային պարալիմպիկ խաղերում: Հաշմանդամության այս կատեգորիայի սպորտսմենները ընդունակ են մասնակցելու ամառային կամ ձմեռային Պարալիմպիկ խաղերին, չնայած ոչ բոլոր սպորտաձևերում կարող են մասնակցել այս կատեգորիայի հաշմանդամները[12]:

  1. Մեկ վերջավորության մասնակի կամ լրիվ կորուստ:
  2. Ուղեղային կաթված: Մասնակցում են գլխուղեղի չառաջադիմող վնասվածքով սպորտսմենները, օրինակ ուղեղային կաթված գանգուղեղային վնասվածքով, ուղեղի կաթված կամ համանման հաշմանդամություն, որը կարող է ազդել երակային հավասարակշռության կամ կողմնորոշման վրա:
  3. Ինտելեկտուալ հաշմանդամություն: Մտավոր գործունեության զգալի խախտումներով և հարմարվողական վարքագծի սահմանափակումներով սպորտսմեններ:
  4. Հաշմանդամային սայլակներ: Ողնուղեղի վնասվածքներով և այլ խախտումներով սպորտսմեններ, որոնց մրցումներին մասնակցելու համար անհրաժեշտ է հաշմանդամի սայլակ: .
  5. Թույլ տեսնողներ: Տեսողության խանգարմամբ սպորտսմեններ, սկսած տեսողության մասնակի կորստից մինչև լրիվ կուրություն:
  6. Այլ հաշմանդամություն: Ֆիզիկական արատներով սպորտսմեններ, որոնք չեն մտնում վերը թվարկված հինգ կատեգորիաների մեջ, ինչպիսիք են, գաճաճությունը, ցրված սկլերոզը կամ վերջույթների բնածին արատները, որոնք առաջացնում են տալիդոմիդ[12]:

Ձմեռային պարալիմպիկ սպորտաձևերի համակարգված դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշմանդամության վեց կատեգորիաների մեջ սպորտսմենները բաժանվում են իրենց հնարավորությունների կորստյան մակարդակին համապատասխան: Առանձին սպորտաձևերում դասակարգման մակարդակը տարբերվում է:

Լեռնադահուկային սպորտը պարալիմպիկ խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

слева Լեռնադահուկային սպորտում ներկայումս մրցումներն անցկացվում են երեք մրցաձևերում, սլալոմ, սլալոմ – գիգանտ և զույգ-սնոուբորդ: Լեռնադահուկային սպորտի առաջին երկու ձևերում մրցում են հետևյալ կատեգորիայի հաշմանդամները, ողնուղեղային վնասվածք, ուղեղային կաթված, անդամահատումներ, թույլ տեսողություն և այլ վնասվածք ունեցողները: Կան տասնմեկ դասակարգումներ, յոթը կանգնած սպորտսմենների համար, երեքը նստած, երեքը թույլ տեսնող սպորտսմենների համար: Դասակարգումները որոշվում են սպորտսմենների գործառույթների կորստի աստիճանով և օժանդակ միջոցների անհրաժեշտությամբ (պրոտեզավորում, դահուկների փայտեր, և այլն): Զույգ-սնոուբորդը ընդգրկված է լեռնային դահուկներ կատեգորիայում, սակայն մրցումները անցկացվում են կանգնած դասակարգմամբ:

Բիաթլոնը պարալիմպիկ խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

слева Բիաթլոնը իրենից ներկայացնում է դահուկավազքի և նպատակային հրաձգության զուգորդություն: Դա պահանջում է ֆիզիկական դիմացկունություն և ճշգրիտ կրակել: Մրցումներն անցկացվում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով և տեսողության խանգարմամբ սպորտսմենների համար: Գործառույթների մակարդակից կախված սպորտսմենները ունենում են տասնհինգ դաս: Սպորտսմենների ֆիզիկական թերություններից կախված ունենում են տասներկու դաս, իսկ տեսողության խանգարումներով սպորտսմենները երեք դաս: Սպորտսմենները մրցում են միասին, իսկ արդյունքները որոշվում են յուրաքանչյուր դասի ներսում: Տեսողության գծով հաշմանդամների մրցումների համար օգտագործում են հատուկ հարմարանքներ, որոնք օգնում են սպորտսմենին որոշելու նպատակակետը հրաձգության ժամանակ: Ձայնային ազդանշանի ինտենսիվությունը փոփոխվում է, կախված հրացանի թիրախի վրա նշան բռնելու ճշտությունից:

Դահուկավազք պարալիմպիկ խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

слева Մրցումների այս ձևում Պարալիմպիադայում մրցում էին ուղեղային կաթված, անդամահատված, հաշմանդամի սայլակով, տեսողական խախտումներով և մտավոր հետամնաց սպորտսմենները: Կան տասնհինգ դասակարգիչներ, երեքը կարճատես սպորտսմենների համար, իննը կանգնած սպորտսմենների և երեքը նստած սպորտսմենների համար: Դասի ներսում դասակարգումն իրականացվում է լեռնադահուկորդների նմանությամբ, կախված գործառույթների կորստի աստիճանից և օժանդակ հարմարանքների կիրառման անհրաժեշտությունից:

Սլեջ հոկեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

слева Սլեջ հոկեյի մրցումներն անցկացվում են միայն մամնի ստորին հատվածում ֆիզիկական արատներ ունեցող տղամարդ սպորտսմենների համար: Խաղն անցկացվում է օգտագործելով տափօղակով հոկեյի միջազգային կանոնները, որոշ փոփոխություններով: Սպորտսմենները նստում են երկու սայրերով սահնակների վրա, որը հնարավորություն է տալիս տափօղակին անցնելու դրա տակով: Նրանք օգտագործում են նաև երկու ձողիկներ, որոնց վերջում կա սեպ, սառույցից հրվելու համար և ծալված մական տափօղակին տիրապետելու և նետելու համար: Սպորտսմենները բաժանվում են երեք խմբի:

Քյոռլինգ սայլակների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

слева Սայլակների վրա քյոռլինգի մրցումներն անցկացվում են ստորին վերջույթների սահմանափակ հնարավորություններ ունեցող սպորտսմենների միջև, որոնք օգտագործում են հաշմանդամի սայլակ առօրյա կյանքում: Ուղեղային կաթվածով և ցրված սկլերոզով հիվանդ սպորտսմենները նույնպես կարող են մասնակցել այս մարզաձևին, եթե օգտագործում են հաշմանդամի սայլակ: Քարի նետումը կարելի է կատարել հատուկ ձողով: Այս ձևում դասակարգում չկա, բացի այն պահանջից, որ սպորտսմեն-մասնակիցը պետք է լինի ամենօրյա երթևեկության հաշմանդամային սայլակով:

Ձմեռային պարալիմպիկ խաղերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История Паралимпийских игр
  2. «History of the Paralympics»։ BBC Sport։ 2008-09-04։ Վերցված է 2010-04-21 
  3. []
  4. «Örnsköldsvik 1976»։ International Paralympic Committee։ Վերցված է 2010-04-14 
  5. «Results search»։ International Paralympic Committee։ Վերցված է 2010-04-14 
  6. История зимних Паралимпийских игр
  7. «History of the Paralympic Games»։ The Government of Canada։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-12-ին։ Վերցված է 2010-04-14 
  8. «History of the Paralympics»։ BBC Sport։ 2008-09-04։ Վերցված է 2010-04-21 
  9. IPC Historical Results Database
  10. Team of several Commonwealth of Independent States nations that competed together in 1992 after the breakup of the Soviet Union. Totals not combined with those of the Soviet Union (URS).
  11. Prior to 1990 also called West Germany (FRG). Does not include the totals from East Germany (GDR).
  12. 12,0 12,1 «Making sense of the categories»։ BBC Sport։ 2000-10-06։ Վերցված է 2010-04-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]