Էլիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնագույն քաղաք
Ἑλίκη
ԵրկիրՀունաստան Հունաստան
Էլիկա (Հունաստան)##
Էլիկա (Հունաստան)

Էլիկա[1] (հուն․՝ Ἑλίκη), հնագույն քաղաք Ախեյայում, Պելոպոնեսի հյուսիսում, Սելինուս գետի ափին։ Հիմնադրվել է Բրոնզի դարում[2], մոտավորապես մ․ թ․ ա․ 27-24 դարերում[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հին հույն աշխարհագիր Պավսանիասի Հաբեթի որդին՝ Հավանը, որոշում է գրավել Էգիալը[5], իսկ վերջիններիս արքա Սելինուսը նրան առաջարկում է կնության տալ իր միակ դստերը՝ Էլիկային, ինչպես նաև՝ իշխանությունը ժառանգելու իրավունքը։ Հավանն ընդունում է առաջարկը և Սելինուսի մահից հետո կառուցում է Էլիկա քաղաքը[5]։

Նա ղեկավարել է առաջին ախեյական միությունը, որը ստեղծվել է մ․ թ․ ա․ 5-րդ դարում և կազմված էր 12 պոլիսից[6]։ Էլիկայից գաղթածները հիմնադրել են Սիբարիս քաղաքը Իտալիայում։ Հոմերոսը հիշատակել է Էլիկան իր «Նավերի տեղեկագրքի» աշխատության մեջ[7]։ Քաղաքում էր գտնվում Պոսեյդոնի տաճարը[1]։ Էլիկան եղել է համահունական կրոնական կենտրոն։ Ավերվել է Բուրա քաղաքի հետ միասին՝ հզոր երկրաշարժի և ջրհեղեղի պատճառով մ. թ. ա. 373 թվականին։

Պավսանիասը գրում է, որ ախեացիները բորբոքել են Պոսեյդոնի զայրույթը, սպանելով հավանյաններին, ովքեր աղոթում էին Պոսեյդոնի տաճարում պաշտպանության համար[3][4]:Ստրաբոնը գրում է, որ ախեյացիները զայրացրել են Պոսեյդոնին նրանով, որ հրաժարվել են հավայաններին տալ Պոսեյդոնի արձանը կամ էլ տաճարի մոդելը[3][4]։

Դիոդորոս Սիցիլիացին իր «Պատմական գրադարան» աշխատության մեջ ևս նշում է Էլիկայի մասին[8]։ Ստրաբոնն իր «Աշխարհագրության» մեջ գրում է, որ Էրատոսթենես Կիրենացին այցելել է աղետի վայր 150 տարի անց, և փոխադրիչները նրան պատմել են, որ նեղուցում կանգուն է Պոսեյդոնի արձանը՝ ձեռքին՝ հիպոկամպուսը[4]։ 174 թվականին Պավսանիասը այցելել է աղետի վայր և ջրում տեսել հին քաղաքի պատերը[3]։

Ռիզոմիլոսին կից վայրը, որը ենթադրվում է որպես Էլիկայի տեղանք, հայտնաբերվել է 2001 թվականին, և այստեղ ընթանում են պեղումներ[9][10][11]։

Գիտնականները համարում են, որ Էլիկայի կործանումը աղբյուր է հանդիսացել Պլատոնի Ատլանտիդայի պատմության և «Թիմեուս» տրակտատի համար (մ․թ․ա․ 360 թվական)[12][13]։ Առաջին անգամ սա առաջարկել են Ալֆրեդ Էդվարդ Թեյլորն[14] ու Պ. Ֆրյուտիժեն[15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Helice // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885.
  2. Брайан Хоттон Затерянный город Гелика // Великие тайны и загадки истории = Hidden History / Перевод Евгении Шишкиной. — Харьков: Книжный клуб «Клуб семейного досуга», 2008. — 416 с. — ISBN 978-5-9910-0357-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 Павсаний. Описание Эллады. VII. 24.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Страбон. География. VIII. 7.2.
  5. 5,0 5,1 Павсаний. Описание Эллады. VII. 1.
  6. F. W. Walbank Macedonia & Greece // Cambridge Ancient History / F. W. Walbank, A. E. Astin, M. W. Frederiksen , R. M. Ogilvie (ed.). — 2nd Edition. — Cambridge: Cambridge University Press, 1984. — Vol. VII. Part 1. The Hellenistic World. — P. 244. — 655 p. — ISBN 9780521234450
  7. Гомер. Илиада. II, 575.
  8. Диодор Сицилийский. Историческая библиотека. XV. 48, 49.
  9. Katsonopoulou, Dora Helike and her territory in the light of new discoveries // Gli Achei e l'identità etnica degli Achei d'Occidente : atti del convegno internazionale di studi, Paestum, 23-25 febbraio 2001 / Emanuele Greco. — Paestum (Salerno): Pandemos, 2002. — P. 205–216. — 447 p. — (Tekmeria (Fondazione Paestum), 3). — ISBN 9788887744033
  10. Alvarez-Zarikian, Carlos A.; Soter, Steven; Katsonopoulou, Dora Recurrent Submergence and Uplift in the Area of Ancient Helike, Gulf of Corinth, Greece: Microfaunal and Archaeological Evidence(անգլ.) // Journal of Coastal Research. — 2008. — Т. 24. — № 1. — С. 110–125. — doi:10.2112/05-0454.1
  11. Soter, S.; Katsonopoulou, D. Submergence and uplift of settlements in the area of Helike, Greece, from the Early Bronze Age to late antiquity(անգլ.) // Geoarchaeology. — 2011. — Т. 26. — № 4. — С. 584. — doi:10.1002/gea.20366
  12. Панченко Д. В. Мифологическое в платоновском рассказе об Атлантиде // Жизнь мифа в античности. Материалы научной конференции «Випперовские чтения–1985». Вып. 18. Часть 1. Доклады и сообщения. — М., 1988.
  13. Soter, S.; Katsonopoulou, D. (2005-01). «Discoveries at Ancient Helike» (անգլերեն). Helike Foundation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Taylor, A.E. A Commentary on Plato's Timaeus. — Oxford University Press, 1928.
  15. Frutiger, P. Les Mythes de Platon. — Paris: Librairie Felix Alcan, 1930.
  16. «Appendix B: Helike and Atlantis» (անգլերեն). Helike Foundation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիկա» հոդվածին։