Էլիզա Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզա Մուրադյան
Ծնվել է1993
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունմոդել

Էլիզա Մուրադյան (1993, Երևան, Հայաստան), հայ մոդել և 2018 թվականի Միսս Հայաստան գեղեցկության մրցույթի հաղթող, որը 2018 թվականին ներկայացրել է Հայաստանը Միսս Տիեզերք գեղեցկության մրցույթում[1]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզա Մուրադյանը ծնվել է Երևանում, իսկ ներկայումս ապրում է Մոսկվայում, որտեղ սովորում է Մոսկվայի բժշկական համալսարանում: 2013 թվականին Էլիզան ճանաչվել է Միսս Մոսկվայի բժշկական համալսարան (Միսս ՄՊԲՀ) գեղեցկության մրցույթի հաղթող[2]:

Գեղեցկության թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Հայաստան 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 6-ին Էլիզան դարձել է Միսս Հայաստան մրցույթի հաղթող և իրավունք ստացել ներկայացնելու Հայաստանը Միսս Տիեզերք գեղեցկության մրցույթում: Ընդ որում՝ Հայաստանը մրցույթին մասնակցում է առաջին անգամ[3]:

Միսս Տիեզերք 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզա Մուրադյանը ներկայացնելու է Հայաստանը «Միսս Տիեզերք 2018» գեղեցկության մրցույթում, որը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 17-ին Թաիլանդում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանը «Միսս Տիեզերքում» կներկայացնի Էլիզա Մուրադյանը. կայացավ «Միսս Հայուհու» առաջին փուլը» 
  2. «Miss MGMU 2013 Eliza Muradyan! 720» (ռուսերեն)։ YouTube։ 2018 թ. հուլիսի 8 
  3. «Ella es Eliza Muradyan Miss Armênia Universo 2018» (իսպաներեն)։ mybeautyqueens.com։ 8 July 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող:
Լիլի Սարգսյան
Միսս Հայաստան
2018
Հաջորդող:
TBD
Նախորդող:
Առաջին մասնակցություն
Միսս Տիեզերք
2018
Հաջորդող:
TBD