Էլիզաբեթ Այեր
Էլիզաբեթ Այեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1897[1] |
Ծննդավայր | Thurston County, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 4, 1987[1] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Lacey, Thurston County, Վաշինգտոն, ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան |
Էլիզաբեթ Այեր (անգլ.՝ Elizabeth Ayer, հոկտեմբերի 13, 1897[1], Thurston County, Վաշինգտոն, ԱՄՆ - օգոստոսի 4, 1987[1], Lacey, Thurston County, Վաշինգտոն, ԱՄՆ), ճարտարապետության ռահվիրա ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում, որ ճարտարապետական գործունեություն է ծավալել ավելի քան հինգ տասնամյակ։ Առաջին կինն է, որ պրոֆեսիոնալ ճարտարապետական կրթություն է ստացել Վաշինգտոնի համալսարանում և առաջին կինն է, որ Վաշինգտոն նահանգում գրանցվել է որպես ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այերը ծնվել է 1897 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի Թյորսթոն շրջանում։ 1916 թվականին ընդունվել է Վաշինգտոնի համալսարան, 1921 թվականին ավարտել է այն ստանալով ճարտարապետության բակալավրի աստիճան[2]։ 1919 թվականին, դեռևս ուսանողական տարիներին, աշխատանքի է անցել ճարտարապետ Էնդրյու Վիլաթսենի մոտ։ Հաջորդ տարի երկարաժամկետ համագործակցություն է սկսել սիեթլցի ճարտարապետ Էդվին Այվիի հետ։ 1922-1923 թվականներին աշխատել է Նյու Յորքում, սակայն մեկ տարի անց վերադարձել է Սիեթլ և շարունակել համագործակցել Այվիի հետ։
1920- ական թվականներին Էլիզաբեթը հայտնի էր որպես Այվիի կոլեգա։ 1920-1930-ական թվականներին Էլիզաբեթն առանցքային դեր է ունեցել Այերի ստանձնած առանձնատների նախագծման և վերահսկման գործում։ 1930 թվականին Այերը Վաշինգտոն նահանգում գրանցվել է որպես ճարտարապետ։
1940 թվականին Այվին մահացավ ավտովթարից։ Էլիզաբեթը ֆիրմայի աշխատակից Ռոլանդ Լեմփինգի հետ շարունակեցին աշխատել ֆիրմայում[2]։ 1942 թվականից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նրանք դադարեցրեցին իրենց գործունեությունը և Էլիզաբեթը որպես ճարտարապետ աշխատանքի անցավ Ամերիկյան ճարտարագետների գրասենյակում։ Ճարտարապետական գործունեությամբ նա կրկին սկսեց զբաղվել 1945 թվականին։ 1950-ական թվականներին ֆիրմայի անունն անվանափոխվեց և դարձավ Ayer & Lamping:
1970 թվականին, ճարտարապետության բնագավառում 50 տարի գործունեություն ծավալելուց հետո, Այերն անցավ թոշակի։ Նա տեղափոխվեց Վաշինգտոն նահանգի Լեյսի բնակավայր, որտեղ մինչև 1980 թվականը օգնեց նախագծման կոմիտեի աշխատանքներին։ Մահացել է Լեյսիում, 1987 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roberts, S. Sian, and Shaughnessy, Mary, "Elizabeth Ayer," in Shaping Seattle Architecture: A Historical Guide to the Architects (ed. Jeffrey Karl Ochsner), University of Washington Press, Seattle and London 1994, pages 210-215.