Էլեն Մաքարթուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Մաքարթուր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1976(1976-07-08)[1][2][3][…] (47 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունAnthony Gell School?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ղեկապետ, աշխարհագրագետ, առագաստանավորդ և միջազգային ֆորումի մասնակից
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունՀռոմեական ակումբ
Կայքellenmacarthurfoundation.org
 Ellen MacArthur Վիքիպահեստում

էլեն Պատրիցիա Մաքարթուր (անգլ.՝ Ellen Patricia MacArthur, հուլիսի 8, 1976(1976-07-08)[1][2][3][…]), բրիտանացի զբոսանավավարուհի, որը 2005 թվականի փետրվարի 7-ին սահմանել է աշխարհի շուրջ միայնակ արագությամբ նավարկության նոր համաշխարհային ռեկորդ[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անգլիայի արևելյան լողափին՝ ուսուցիչների ընտանիքում։ Վաղ տարիներից մեծ հետաքրքրություն է դրսևորել առագաստային սպորտաձևերի նկատմամբ։ Սկզբում նավարկել է իր հորաքրոջ զբոսանավով, իսկ հետո դպրոցական նախաճաշերից գումար խնայելով՝ գնել է ոչ մեծ շվերտբորտ, իսկ 17 տարեկանում ձեռք է բերել ողնափայտից 800 կգ տարողությամբ զբոսանավ։ Այդ զբոսանավով մենակ շրջանցել է Բրիտանիան և ստացել է «Տարվա երիտասարդ զբոսանավավար» տիտղոսը։ էլենը որոշում է կայացրել դառնալ պրոֆեսիոնալ զբոսանավավար և հարյուրավոր նամակներ է ուղարկել՝ հովանավորչական օժանդակություն ստանալու համար։ Այդ որոնումները տևել են շուրջ երեք տարի, այն բանից հետո, երբ Մաքարթուրը տեղափոխվել է Ֆրանսիա, կարողացել է հավաքել ու աշխատել ոչ մեծ գումար 6,5 մետրանոց «Mini Transat» զբոսանավով միայնակների տրանսատլանտյան մրցավազքին մասնակցելու համար։

Միայն դրանից հետո է նրան հաջողվել 1998 թվականին գտնել լուրջ հովանավորի՝ «Քինգֆիշերին»։ Ընկերությունը հավատացել է զբոսանավավարին և սկզբում նրա վրա է ներդրել խոշոր գումար՝ 2 մլն ֆունտ ստերլինգ։ Այդպես է սկսվել աշխարհի ամենաանսովոր և գլխապտույտ առագաստային կարիերաներից մեկը[5]։

Մաքարթուրը համաշխարհային ճանաչում է ստացել 2001 թվականին՝ «Քինգֆիշեր» զբոսանավով զբաղեցնելով երկրորդ տեղը Վանդե Գլոբի՝ միայնակների շուրջերկրյա, առանց կանգառների առագաստային մրցաշարում։ 24 տարեկանում նա դարձել է այդ փորձարարական մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը։

2004/2005 թվականի ձմռանը հատուկ նրա համար պատրաստված 23 մետր երկարությամբ B&Q/Castorama տրիմարանով նա սահմանել է համաշխարհային ռեկորդ միայնակ շուրջերկրյա ճամփորդությունում՝ 71 օր, 18 րոպե և 33 վայրկյան տևողությամբ։

Ավարտից անմիջապես հետո 2005 թվականի փետրվարին շնորհվել է Բրիտանական Կայսրության շքանշան (DBE)[6], ընդ որում նրան մեծարել են այպես, ինչպես հատուկ էր Ֆրենսիս Դրեյք>ի (1580 թվական) և Ֆրենսիս Չիչեսթերի (1967 թվական) ժամանակներին։

Էլեն Մաքարտուրը ժամանում է Ֆալմուտ՝ Մեծ Բրիտանիա, 2005

Առագաստային սպորտի միջազգային ֆեդերացիան (World Sailing) ամենամյա կոնֆերենցիայի ժամանակ, որը կայացել է 2007 թվականի նոյեմբերին Պորտուգալիայում, ներառել է նրան ISAF-ի փառքի սրահ[7]։

2008 թվականի մարտին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով[8]։ Նրա պատվին է անվանվել 20043 EllenMacArthur աստերոիդը[9]։

2009 թվականի հոկտեմբերին Մաքարթուրը հայտնել է պրոֆեսիոնալ սպորտը թողնելու իր մտադրության և համաշխարհային տնտեսության ռեսուրսների և էներգիայի օգտագործման հարցերի վրա կենտրոնանալու մասին[10]։

2010 թվականին նա ղեկավարել է իր անվան բարեգործական հիմնադրամը[11]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Մաքարթուրը լույս է ընծայել «Taking on the World» («Նվաճելով աշխարհը») վերնագրով իր առաջին գիրքը։ 2010 թվականի սեպտեմբերին լույս է ընծայել երկրորդ ինքնակենսագրականը՝ «Full Circle» («Ամբողջական շրջան») վերնագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio database (գերմ.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. Our Amazing Planet Staff (30 April 2012)։ «8 Unsung Women Explorers»։ LiveScience.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-22-ին։ Վերցված է 30 April 2012 
  5. Павел Игнатьев (апрель 2005)։ «Ты это можешь...» (PDF)։ «Катера и яхты», вып. 4(196), 2005։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-13-ին։ Վերցված է 2016-09-21 
  6. Կաղապար:LondonGazette
  7. «Inductees»։ ISAF Sailing Hall of Fame 
  8. Samuel Henry (2008-03-18)։ «Nicolas Sarkozy to honour Ellen MacArthur»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 2010-05-01 
  9. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-06-ին։ Վերցված է 2008-03-19 
  10. «Yachtswoman Dame Ellen to retire»։ BBC News։ 4 October 2009։ Վերցված է 21 сентября 2016 
  11. «About the Ellen MacArthur Foundation»։ Ellen MacArthur Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-30-ին։ Վերցված է 21 сентября 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]