Էիշ մերահրա
![]() | |
Ծագում | |
Տեսակ | Տափակ հաց |
Ենթատեսակ | լոշիկ և սննդամթերք |
Առաջացման երկիր | Եգիպտոս |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Շամբայի սերմեր, եգիպտացորենի ալյուր, խմորիչ |
Էիշ մերահրա (մասրի՝ عيش مرحرح, « հարթեցված հաց», «փռված հաց») տափակ հաց, որը պատրաստվում է շամբալայի աղացած սերմերով և եգիպտացորենի ալյուրով. ուտում են Եգիպտոսում: Այն եգիպտական գյուղերի ավանդական սննդակարգի մի մասն է, որը պատրաստվում է հենց տեղացիների կողմից Վերին Եգիպտոսի գյուղերում: Հացերը հարթ և լայն են և սովորաբար մոտ 50 սմ (20 դյույմ) տրամագծով[1]:
Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտացորենի ալյուրով փափուկ խմոր են պատրաստում և թողնում են մեկ գիշեր խմորման համար: Հետո այդ խմորից կլոր գնդեր են անում, թողնում են 30 րոպե, որպեսզի բարձրանա կամ «ուռչի»: Խմորը գրտնակում են, տեղավորում կլոր սկավառակների մեջ և այդպես թխում:
Այս հացերը կարելի է պահել մեկից երկու շաբաթ հերմետիկ տարայի մեջ։ Ենթադրվում է, որ շամբալայի սերմերի ավելացումը մեծացնում է հացի սպիտակուցի պարունակությունը, պահպանման ժամկետը և մարսողականությունը[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Appendix 3: Descriptions of Selected Processed Foods Included in the Tables». Food Composition Tables for The Near East. Rome: Food and Agriculture Organization. 1982. ISBN 92-5-101277-6.
- ↑ Maize in Human Nutrition. Rome: Food & Agriculture Org. 1992. ISBN 9251030138. «Egypt.»