Էժեն Յանսոն
Էժեն Յանսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Jakob and Johanne parish, Շվեդիա[4] |
Վախճանվել է | հունիսի 15, 1915[5][2][6][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | self portrait?, Proletarian housing? և Sunrise over the Rooftops. Motif from Stockholm? |
Eugène Jansson Վիքիպահեստում |
Էժեն Յանսոն (շվեդ.՝ Eugène Fredrik Jansson, մարտի 18, 1862[1][2][3][…], Jakob and Johanne parish, Շվեդիա[4] - հունիսի 15, 1915[5][2][6][…], Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ նկարիչ, շվեդական սիմվոլիզմի հայտնի ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանսոնը ծնվել է չքավոր ընտանիքում, չի ստացել համակարգված նկարչական կրթություն, սակայն սովորել է մի քանի կրթական հաստատություններում, այդ թվում 1881-1882 թթ. արվեստի Ստոկհոլմի թագավորական ակադեմիայում։ Չի ունեցել հնարավորություններ ճանապարհորդելու, կարողացել է դուրս գալ երկրի սահմաններից կյանքի վերջին տարիներին։ Վարել է բավական ինքնամփոփ կյանք։ Եղել է Նկարիչների Միության անդամ (շվեդերեն՝ Konstnärsförbundet)։ Ապրած տարիների ընթացքում հայտնի է եղել քչերին, քանի որ նրա ստեղծագործական ոճը հայտնի չի եղել շատ ժամանակակիցների։
Յանսոնն առաջին նկարիչներից էր, ով սկսեց նկարել մթնշաղ, որը պատկերելու համար նա օգտագործում էր կապույտ երանգներ։ 1891 թ. բնակություն է հաստատել Ստոկհոլմի Սյոդերմալմ շրջանում, որտեղ 10 տարիների ընթացքում նկարում էր իր պատուհանից բացվող տեսարանները. Ստոկհոլմը լուսաբացին և արևամուտին։ Այդ նկարները ցուցադրում են լույսի և գույնի բավական բարդ համակցում։ Դա կապված էր այն բանի հետ, որ Յանսոնը երկար ժամանակ դիտում էր բնապատկերը, որից հետո արագորեն ստեղծում էր նկարը։ Այդ շրջանի բազմաթիվ նկարներ անվանվում են Նոկտյուրն ի պատիվ նկարչի սիրելի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի։
1905 թ. հետո Յանսոնը դադարեց բնանկար պատկերելը, սկսեց նկարել տղամարդկանց, ովքեր լողանում էին կամ կատարում էին ֆիզիկական վարժություններ։ Մասնագետները կարծում են, որ Յանսոնը նույնասեռական էր[8]։
1913 թ. նրա առողջական վիճակը նշանակալիորեն վատացավ։ Մինչև 1915 թ. հիմնականում պատկերում էր կրկեսային տեսարաններ։ 1915 թ. նկարիչը մահացավ կաթվածից։
1999 թ. 3 ամիսների ընթացքում Փարիզի Օրսե թանգարանում նկարչի գործերի մեծ ցուցահանդես անցկացվեց։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոկտյուրն, Գեղարվեստական թանգարան, Գյոտեբորգ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugène F Jansson (швед.) — 1917.
- ↑ 3,0 3,1 Eugène Fredrik Jansson
- ↑ 4,0 4,1 4,2 Jakob och Johannes kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0008/C I a/24 (1862-1869), bildid: 00025624_00039, sida 11
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists
- ↑ 6,0 6,1 6,2 Eugène Fredrik Jansson — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Neil Kent. The Soul of the North: A Social, Architectural and Cultural History of the Nordic Countries, 1700-1940 - Reaktion Books, 2001. - P. 118. (անգլ.)
|