Էժեն Բոշու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էժեն Բոշու
ֆր.՝ Eugène Boch
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1855(1855-09-01)[1][2]
ԾննդավայրԼա Լուվեր, Սուանիե, Էնո, Վալոնիա, Բելգիա
Մահացել էհունվարի 3, 1941(1941-01-03)[3][2] (85 տարեկան)
Մահվան վայրՄոնյոն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա և Flag of Belgium.svg Բելգիա
Մասնագիտություննկարիչ
Ծնողներհայր՝ Վիկտոր Բոշ
Eugène Boch Վիքիպահեստում

Էժեն Բոշու (ֆր.՝ Eugène Boch, սեպտեմբերի 1, 1855(1855-09-01)[1][2], Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Վալոնիա, Բելգիա - հունվարի 3, 1941(1941-01-03)[3][2], Մոնյոն), ֆրանսիական ծագմամբ բելգիացի նկարիչ և բանաստեղծ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Villeroy & Boch ֆաբրիկայի սեփականատերերի ընտանիքում։ 1879 թվականից սկսել է գեղանկար սովորել Լեոն Բոննի գեղարվեստական ստուդիայում։ 1882 թվականից, ստուդիայի փակվելուց հետո, դիմել է Ֆեռնան Կորմոնի դպրոց` Անրի Թուլուզ-Լոտրեկի, Լուի Անկետենի և այլ արվեստագետների հետ։ Կորմոնի մոտ Բոշուն ծանոթացել և ընկերացել է ավստրալացի նկարիչ Ջոն Փիթեր Ռասսելլի հետ։ 1888 թվականի ապրիլին Էժեն Բոշը հրավեր է ստացել Ջոջ Մաք-Նայթի կողմից` այցելել Ֆոնվյեե։ Մաք-Նայթի մոտ Բոշուն ծանոթացել է Վինսենթ վան Գոգի հետ, ծանոթությունը վեր է ածվել ամուր ընկերության։ Բոշուի մեկ այլ մտերիմ ընկերն էր Էմիլ Բեռնարը։ 1891 թվականին, վան Գոգի մահից հետո, Բոշուն նկարչի եղբոր կնոջից նվեր է ստացել իր դիմանկարը, որը նկարվել է 1888 թվականին (1944 թվականից այն պահվում է Լուվրում)։ Դրանից բացի, Բոշուին էին պատկանում վան Գոգի ևս երկու նկար։ 1892 թվականից Էժեն Բոշուն ապրել է Փարիզի մոտ գտնվող Մոնթիոն փոքրիկ քաղաքում։ Էժեն Բոշուն համարվում է բելգիական Համույթ XX (Les XX) նկարիչների խմբի հիմնադիրներից մեկը։ Խմբի մեջ էին մտնում նաև իր քույր Աննան, Ֆեռնան Կնոպֆը, Թեո վան Ռեյսսելբերգեն և Ջեյմս Էնսորը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berko, Patrick & Viviane (1981), "Dictionary of Belgian painters born between 1750 & 1875", Knokke 1981, p. 51.
  • Boch Anna, Eugène Boch (1994)։ Hommage à Anna et Eugène Boch։ Musée de Pontoise։ LCCN 95179953։ OCLC 31175453 
  • Faider-Thomas Thérèse (1971)։ Anna Boch und Eugène Boch: Werke aus den Anfängen der modernen Kunst։ Mettlach, Villeroy & Boch։ OCLC 420158  (Catalog of an exhibition held at the Moderne Galerie, Saarland Museum, Saarbrücken, May 6-June 6, 1971)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]