Էժենի Լե Սոմմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էժենի Լե Սոմմեր
Eugénie Le Sommer Coupe 2018 cropped.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ֆր.՝ Eugénie Le Sommer
Մասնագիտացում`ֆուտբոլիստուհի
Երկիր`Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ`մայիսի 18, 1989(1989-05-18)[1] (30 տարեկան)
Ծննդավայր`Գրաս

Էժենի Անի Կլոդին Լե Սոմմեր (ֆր.՝ Eugénie Anne Claudine Le Sommer, (մայիսի 18, 1989(1989-05-18)[1], Գրաս), ֆրանսիացի ֆուտբոլիստուհի, Լիոնի «Օլիմպիկի» և Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական հարձակվող։ Խաղացել է նաև առաջնային կիսապաշտպանի գծում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Էժենին ֆուտբոլ սկսել է խաղալ 5 տարեկանից, մարզվել է «Տրելիսսկա» ակումբում[2]։ Չորս տարի մարզվելուց հետո տեղափոխվել է «Հերմեր»։ Ավելի ուշ հանդես է եկել «Լորյան» ակումբում, որտեղ նվաճել է բազմաթիվ պարգևներ և դրա շնորհիվ ընդունվել է Ֆրանսիայի ֆուտբոլային ակադեմիաներից մեկը` «Կլերֆոնտեն»։ Մի քանի խաղ անցկացնելով այնտեղ, նա ավարտում է ակադեմիան և հայտնվում «Ստադ Բրիոշան» թիմում։ Առաջին մրցաշրջանում անց է կացրել 22 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։ Երկրորդ մրցաշրջանում նույնպես անց է կացրել 22 խաղ, դառնալով 10 գոլի հեղինակ։ Նա առաջադրվել է տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին, սակայն զիջել է Լուիզա Նեսեբին։ 2009/2010 թվականների մրցաշրջանի առաջին յոթ խաղերի ընթացքում դարձել է 10 գոլի հեղինակ, այդ թվում նաև հեթ-տրիկի՝ «Թուլուզի» հետ խաղի ժամանակ։ Խփած գոլերի և լավագույն ռմբարկուի տիտղոսը նվաճելու շնորհիվ նվաճում է նաև երկար սպսված՝ տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը։

2010 թվականի հունիսի 30–ին Էժենին տեղափոխվում է Լիոնի «Օլիմպիկ»[3]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էժենի Լե Սոմմեր խաղացել է մինչև 17 տարեկանների, մինչև 19 տարեկանների և մինչև 20 տարեկանների ազգային հավաքականների թիմերի կազմում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում երկու անգամ նվաճել է Լա Մանգի գավաթը։ 2008 թվականին մասնակցել է Չիլիում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ Ֆրանսիան գրավել է 4-րդ տեղը, իսկ Էժենի Լե Սոմմերը դարձել է 4 գոլի հեղինակ՝ ստացել է «Բրոնզե գնդակ» մրցանակ[4]։

Հիմնական հավաքականի կազմում առաջին խաղն անց է կացրել 2009 թվականի փետրվարի 12-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում։ Նույն թվականին մասնակցել է Եվրապայի առաջնությանը, մասնակցել է թիմի բոլոր չորս խաղերին, այդ թվում նաև՝ փլեյ-օֆի, որտեղ ֆրանսուհիները տասնմեկ մետրանոց հարվածներով զիջել են հոլանդուհիներին։ Էժենին հավաքականում իր առաջին գոլը խփել է 2009 թվականի սեպտեմբերի 23–ին՝ Սերբիայի դարպասին։

Լե Սոմմերը 2011 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Ֆրանսիան գրավել է 4-րդ տեղը, սակայն նա առաջնության ընթացքում գոլի հեղինակ չի դարձել։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնների լիգայի հաղթող (2011, 2012)
  • Ֆրանսիայի գավաթակիր (2012)
  • Հավաքականների Կիպրոսի գավաթի հաղթող (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna — 2010.
  2. Le Sommer ready to make history (անգլ.)
  3. Dutoit Yann Picand, Dominique։ «Eugénie Le Sommer : définition de Eugénie Le Sommer et synonymes de Eugénie Le Sommer (français)»։ dictionnaire.sensagent.leparisien.fr։ Վերցված է 2018-10-07 
  4. «Football : Eugénie Le Sommer dans la cour des grandes» (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-10-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]