Էթան Մբապպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթան Մբապպե
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Կամերուն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 29, 2006(2006-12-29)[1] (17 տարեկան)
Ծննդավայր Մոնթրեյ[1]
Դիրք կիսապաշտպան

Էթան Մբապպե Լոթթեն (ֆր.՝ Ethan Mbappé Lottin, դեկտեմբերի 29, 2006(2006-12-29)[1], Մոնթրեյ[1]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթան Մբապպեն ֆրանսիական «Բոնդի» ակումբի դաստիարակն է, որին միացել է 2015 թվականին[2]։ 2017 թվականի օգոստոսին նա տեղափոխվեց «Պարի Սեն-Ժերմեն», որտեղ սկսել է խաղալ երիտասարդական թիմում։ 2021 թվականի հունիսին Մբապպեն ակումբի հետ երեք տարվա պայմանագիր է կնքել[3]։ 2022 թվականի դեկտեմբերին Էթանը միացավ ակումբի հիմնական թիմին, որի կազմում իր առաջին խաղը խաղացել է ընկերական հանդիպման շրջանակներում «Փարիզի» դեմ[4][5]։ Միաժամանակ նա շարունակել է հանդես գալ ՊՍԺ-ի երիտասարդական թիմում։

2023 թվականի ամռանը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Էթան Մբապեն ակումբի հետ մեկնել է նախամրցաշրջանային շրջագայության։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին նա առաջին անգամ ընդգրկվել է «Պարի Սեն-Ժերմենի» հայտացուցակում՝ Լիգա 1-ի «Նիցցայի» դեմ խաղում[6]։ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Էթանն իր առաջնախաղը նշեց ակումբի կազմում «Մեցի» դեմ խաղում՝ փոխարինելով Մանուել Ուգարտեին երկրորդ խաղակեսում ավելացված 2-րդ րոպեին[7].

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթանի ավագ եղբայր Կիլիանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, Ֆրանսիայի հավաքականի խաղացող, 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող և 2022 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Who is Ethan Mbappe and could he be even better than his brother Kylian?». planetsport.com (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 7.
  3. «Ethan Mbappe, younger brother of Kylian, signs new PSG youth contract». goal.com (անգլերեն). 2021 թ․ հունիսի 25.
  4. «PSG vs. Paris FC». soccerway.com (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 16.
  5. «Kylian Mbappe's brother Ethan makes senior PSG debut in friendly aged 15». theathletic.com (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 16.
  6. «PSG vs. Nice». soccerway.com (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 15.
  7. «PSG vs. Metz». soccerway.com (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 20.