Էդվարդ դե Բոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Էդվարդ դե Բոնո
Edward de Bono.jpg
Ծնվել է Մայիսի 19, 1933
Ծննդավայր Մալթա, Ազգերի Համագործակցություն
Մասնագիտություն գրող, հոգեբան
Լեզու անգլերեն[1]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կրթություն Օքսֆորդ
Աշխատավայր Քեմբրիջի համալսարան
Կայք edwarddebono.com
Edward de Bono Վիքիպահեստում

Էդվարդ դե Բոնո (անգլ.՝ Edward de Bono, մայիսի 19, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:19|2|0}})[2], Մալթա, Ազգերի Համագործակցություն), բրիտանացի հոգեբան, փորձագետ ստեղծագործ մտածելակերպի ոլորտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Չարլզ Ֆրենսիս Պուբլիուս դե Բոնոն ծնվել է մայիսի 19 1933 թվականին Մալթայում։ Ավարտել է Սբ. Մարտինի քոլեջը Մալթայում։ Հետագայում ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Մալթայի համալսարանում, իսկ հետագայում որպես Ռոդսի կրթաթոշակ ստացող սովորել է Օքսֆորդում, Քրայթ-Չերչ քոլեջում, որտեղ ստանում է մագիստրոսի կոչում հոգեբանությունից։Դե Բոնոն նույնպես ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Թրինթի քոլեջում Քեմբրիջում, ինչպես նաև իրավագիտության դոկտորի աստիճան Դանդիի համալսարանում։ Էդուարդ դե Բոնոն աշխարհին հայտնի է ինչպես գործնական մտածելակերպի հտությունների զարգացման առաջատար մասնագետ։ Նա գիտության մեջ ներքաշել է «Լաթերալ մտածելակերպ» հասկացությունը, որը հետագայում ներառվել է Օքսվորդի ժամանակակից անգլերենի բառարանում։ Դե Բոնոն մշակել է գիտական մեթոդների համակարգ, որը մարդու մեջ զարգացնում է ստեղծագործող մտածելակերպի հմտությունները, ինչպես նա ասում էր՝ «հավասարակշռված մտածելակերպ»[3]: Դե Բոնոն քառասունհինգ գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են քսանյոթ լեզուներով, նկարահանված են եկու գիտական ֆիլմեր։ Գիտնականը կարդացել է դասախոսություններ աշխարհի քառասունհինգ երկրներում և հանդես էր գալիս միջազգային խոշորագույն գիտաժողովներում, իսկ 1989 թվականին նրան առաջարկվել է Նոբելյան մրցանակի հավակնորդների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Հավասարակշռված մտածելակերպի մշակման մեթոդիկային են դիմել առաջատար արդյունաբերական կազմակերպությունները, ինչպիսիք են IBM, NTT(Ճապոնիա), Du Pont, Eriksson, Ford և ալյն։ Ներկայիս պահին Էդվարդ դե Բոնոն հատուկ կրթական ծրագրի ղեկավար է, որը կյանքի է կոչում երեխաների ստեղծագործ մտածելակերպի զարգացման ծրագիրը հանրակրթական դպրոցներում[3]:

Լաթերալ մտածելակերպ, գաղափարի հիմնադիր Էդվարդ դե Բոնո
Edward de Bono "Six thinking hats"

Լաթերալ մտածելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի գիտնական Էդվարդ դե Բոնոն բազմաթիվ մեթոդներ է առաջարկել ստեղծագործելու և մտածելակերկի մասին։ Նա համարվում է լաթերալ մտածելակերպ տերմինի հիմնադիրը, որը էապես տարբերվում է ուղղահայաց մտածելակերպից նրանով, որ հարցականի տակ է դնում սկզբնական պայմանները։ Լատերալ մտածելակերպի օրինակներից մեկը համարվում է վեց գլխարկների մեթոդը (սպիտակը մարմնավորում է անալիտիկ մտածելակերպը, սևը՝ քննադատական, դեղինը՝ լավատեսական, կանաչը՝ստեղծագործող մտածելակերպը, իսկ կապույտը՝հեռանկարային մտածելակերպը)։Փոխաբերական իմաստով, հագնելով գլխարկներից որևէ մեկը, մարդը կարող է նայել խնդրին մի քանի տեսանկյունից[4]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդվարդ դե Բոնո «Մտածողության վեց գլխարկներ»
  • «Ոչ ստանդարտ մտածելակերպ»
  • «Ջրային տրամաբանություն» WATER LOGIC
  • «Լաթերալ մտածելակերպ»
  • «Սովորեցրեք ձեր երեխային մտածել»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://data.bnf.fr/ark:/12148/cb12658419z
  2. SNAC
  3. 3,0 3,1 Էդվարդ դե Բոնո, Մտածողության վեց գլխարկներ, Սանկտ- Պետերբուրգ,1997,էջ 10
  4. Էդվարդ դե Բոնո, Լաթերալ մտածելակերպ