Էդվարդ Սարգսյան
Էդվարդ Սարգսյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 5, 1927 |
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | 2003 |
| Մասնագիտություն | արձակագիր, երգիծաբան և լրագրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան (1957) |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Աշխատավայր | Երեկոյան Երևան և Ոզնի |
| Էդվարդ Սարգսյան Վիքիդարանում | |
Էդվարդ Սիրակի Սարգսյան (ապրիլի 5, 1927, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2003), հայ արձակագիր, երգիծաբան, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Սարգսյանը ծնվել է 1927 թվականի ապրիլի 5-ին, Երևանում։ 1947 թվականին ավարտել է Երևանի էլեկտրամեքենաշինական տեխնիկումը և մինչև 1952 թվականը աշխատել Երևանի Վ. Ի. Լենինի անվան էլեկտրամեքենաշինական գործարանում որպես կոնստրուկտոր։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1957-1962 թվականներին որպես բաժնի վարիչ աշխատել է «Երեկոյան Երևան» թերթում։ 1962 թվականից աշխատում է «Ոզնի» երգիծական հանդեսում, սկզբում որպես բաժնի վարիչ, 1972 թվականից՝ պատասխանատու քարտուղար[1]։
Մահացել է 2003 թվականին։ Թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանատանը[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծանոթ ամուսիններ (երգիծական պատմվածքներ), Երևան, «Հայաստան» 1970, 204 էջ[3]։
- Հրամայված է ժպտալ, Երևան, «Հայաստան», 1976, 216 էջ։
- Խաբեության փառատոն։ Երգիծանք, հումոր։ Նաիրի, 1991, 240 էջ[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 397։
- ↑ «The memorial of Sargsyan Edvard (Էդվարդ Սարգսյան ) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Սարգսյան, Էդվարդ Սիրակի (1970). Հարությունյան, Միքայել Արտեմի (ed.). Ծանոթ ամուսիններ։ Երգիծական պատմվածքներ, նովելներ, հումոր. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
- ↑ Սարգսյան, Էդվարդ Սիրակի (1991). Խաբեության փառատոն։ Երգիծանք, հումոր. Նաիրի. ISBN 9785550004517.
- ↑ Սարգսյան, Էդվարդ Սիրակի (1991). Պետրոսյան, Ջեմմա (ed.). Խաբեության փառատոն։ Երգիծանք, հումոր. Երևան: Նաիրի. ISBN 9785550004517.(չաշխատող հղում)
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Սարգսյան» հոդվածին։ |
|