Էդվարդ Մորիկյան
Էդվարդ Մորիկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1927 Օշական, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 24, 2002 (74 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | Պտղաբուծություն |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս |
Էդվարդ Սարգսի Մորիկյան (օգոստոսի 22, 1927, Օշական, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2002, Երևան, Հայաստան), պտղաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1965-2002 թվականներին աշխատել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում. 1992-2002 թվականներին՝ պտաբուծության բաժնի վարիչ։ Հայտնաբերել ու նկարագրել է դեղձենու, ծիրանենու, սալորենու 500-ից ավելի սորտեր ու տեսակներ, ընտրասերման միջոցով ստեղծել է ծիրանենու Նաիրի, Վասպուրական, Արարատի, Արագածի, Վարդենի, Օշականի, Հայկական ուշահաս(Սեպտեմբերի), դեղձենու Մաշտոց, Զվարթնոց, Ամբերդ, Այգեզարդ, Գեղարդ, Անի, Աղթամար, Արտաշատի, Աշտարակի, Օշականի, Բյուրականի, Շիրակի սորտերը։ Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ(1998)։
Հեղինակ է «Այգեգործության սկզբնավորումը և զարգացումը Հայաստանում», «Հայաստանի ծիրանենիները»[1], «Հայկական դեղձենու շրջանացված և տարածված սորտերը» և այլ գրքերի ու բազմաթիվ գիտական հոդվածների։ Մորիկյանի կողմից ստեղծվել են ծիրանենու, դեղձենու, խաղողի տարբեր նոր սորտեր[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այգեգործության սկզբնավորումը և զարգացումը Հայաստանում, Երևան, 1982։
- Հայկական դեղձենու շրջանացված և տարածված սորտերը, Երևան, 1983։
- Հայաստանի ծիրանները, Երևան, 1988։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի ծիրանները, Այգեգործության սկզբնավորումը և զարգացումը Հայաստանում(չաշխատող հղում)
- ↑ Հայաստանի Հանրապետություն (օրաթերթ), 27 հուլ. 2002 : էջ 7 (Էդվարդ Մորիկյան։ Մահախոսական)
|