Էդվարդ Խանցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Էդվարդ Խանցյան
Էդվարդ Խանցյան.jpg
Ծնվել էմայիսի 26, 1935(1935-05-26)[1]
ԾննդավայրՀավերհիլ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմարտի 21, 2021(2021-03-21)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԳրովլենդ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Կայքselfmedicationhypothesis.com

Էդվարդ Խանցյան (անգլ.՝ Edward Khantzian, մայիսի 26, 1935(1935-05-26)[1], Հավերհիլ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 21, 2021(2021-03-21)[1], Գրովլենդ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]), ամերիկահայ հոգեբույժ, Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբուժության պրոֆեսոր[3]։ 1970-ական թվականներից[4] զարգացրել է թմրամիջոցների չարաշահման աստիճանական ավելի համահունչ և փորձնականորեն հիմնավորված ինքնաբուժման վարկածը[5][6], համաձայն որի՝ անհատներն օգտագործում են թմրանյութեր՝ փորձելով ինքնաբուժել դժբախտության և տառապանքի վիճակները[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Խանցյանն առաջին սերնդի ամերիկահայ է, որը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Հավերհիլ քաղաքում։ Նրա ծնողները ծնվել են Թուրքիայում, հայրը՝ Ջոն Խանցյանը, ներգաղթել է Միացյալ Նահանգներ 1912 թվականին։ Խանցյանի մայրը՝ Ռոուզը, վերապրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ 1920-ական թվականների վերջին տեղափոխվելով ԱՄՆ։ Էդվարդ Խանցյանը ծնվել է 1935 թվականին և մեծացել Հավերհիլում՝ կոշիկների քաղաքում, որտեղ երկու ծնողներն էլ աշխատում էին այդ ժամանակաշրջանում ծաղկող կոշիկի արդյունաբերությունում։ Վաղ հասակում կորցնելով հորը՝ մոր և քույրերի հետ սկսել է աշխատել ընտանեկան հրուշակարանում[8]։

Կրթություն ստանալով տեղի դպրոցական համակարգերում՝ նա իր համալսարանական ուսումը սկսել է Մերիմաք քոլեջի և Բոստոնի համալսարանի երեկոյան բաժիններում՝ 1958 թվականին ավարտելով վերջինը։ Raytheon-ում մեկ տարի որպես տեխնիկական գրող աշխատելուց հետո 1959 թվականին նա սկսել է իր բժշկական կրթությունը Օլբանի բժշկական քոլեջում, որն ավարտել է 1963 թվականին՝ ստանալով բժշկության դոկտորի աստիճան[8]։ Նա պրակտիկա է անցել Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում գտնվող Ռոդ Այլենդ հիվանդանոցում։ Դրանից հետո նա սկսել է իր հոգեբուժական դասընթացները Մասաչուսեթսի Հոգեկան առողջության հոգեկան կենտրոնում՝ Հարվարդի բժշկական դպրոցի հարակից հաստատությունում։ Նա միացել է Հարվարդի համալսարանի դասախոսական անձնակազմին Քեմբրիջի հիվանդանոցում, որտեղ աշխատել է իր կարիերայի մեծ մասի ընթացքում[8]։ 1973 թվականին Բոստոնի հոգեվերլուծական ընկերությունում և ինստիտուտում ավարտել է հոգեվերլուծական դասընթացները։

Իր կարիերայի սկզբում՝ Խանցյանը ներգրավվել է կախվածության բազմաթիվ կլինիկական և քննչական ուսումնասիրություններին՝ շեշտը դնելով կախվածության խանգարումների նախատրամադրող հոգեբանական խոցելի կողմերի հոգեբանական դինամիկ ընկալման վրա[9]։ Համարվելով կախվածության ուսումնասիրությունների առաջնամարտիկ՝ նա ճանաչում ձեռք բերեց ինքնաբուժման վարկածի զարգացման շնորհիվ։ Նա նաև զարգացրեց ալկոհոլի և թմրամիջոցներից կախված անհատների համար անհատական և խմբային փոփոխված հոգեդինամիկ բուժումները[10], ինչպես նաև ուսումնասիրեց այն բաղադրիչները, որոնք, ամենայն հավանականությամբ, արդյունավետ են դարձնում 12-քայլանոց ծրագրերը։

Խանցյանը թմրանյութերից կախվածության հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի հիմնադիր անդամ էր և նախկին նախագահ։ 2016 թվականին Մասաչուսեթսի հոգեբուժական ընկերությունը Խանցյանին պարգևատրել է հասարակությանը մատուցած ծառայությունների մրցանակով[11]։

Դոկտոր Էդվարդ Խանցյանը վախճանվել է 2021 թվականի մարտի 21-ին, ընտանիքի շրջապատում։ Թաղված է ծննդավայր Հավերհիլի Լինվուդ գերեզմանատանը[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Խանցյանը 1959 թվականին ամուսնացել է Քերոլան ԴեԱնդրուսի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Նենսի, Սյուզան և Ջոն[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 EDWARD J. KHANTZIAN, 1935 - 2021
  2. 2,0 2,1 2,2 Edward Khantzian Obituary
  3. «Harvard Catalyst Profiles: Edward John Khantzian, M.D.»։ Harvard University։ Արխիվացված է օրիգինալից January 2, 2015-ին։ Վերցված է January 1, 2015 
  4. Khantzian Edward J., Mack John E., Schatzberg Alan F. (1974)։ «Heroin Use as an Attempt To Cope: Clinical Observations»։ American Journal of Psychiatry (անգլերեն) 131 (2): 160–164։ ISSN 0002-953X։ PMID 4809043։ doi:10.1176/ajp.131.2.160 
  5. Khantzian E. J. (1985)։ «The self-medication hypothesis of addictive disorders: focus on heroin and cocaine dependence»։ American Journal of Psychiatry (անգլերեն) 142 (11): 1259–1264։ ISSN 0002-953X։ PMID 3904487։ doi:10.1176/ajp.142.11.1259 
  6. Khantzian Edward J. (1997)։ «The Self-Medication Hypothesis of Substance Use Disorders: A Reconsideration and Recent Applications»։ Harvard Review of Psychiatry (անգլերեն) 4 (5): 231–244։ ISSN 1067-3229։ PMID 9385000։ doi:10.3109/10673229709030550 
  7. Fetting Margaret (2012)։ Perspectives on Addiction: An Integrative Treatment Model with Clinical Case Studies։ Thousand Oaks, California: SAGE։ էջեր 93–110։ ISBN 9781412990998։ Վերցված է January 1, 2015 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «EDWARD KHANTZIAN Obituary (1935 - 2021) - Haverhill, MA - Boston Globe»։ www.legacy.com (անգլերեն)։ Վերցված է 2021-06-13 
  9. Khantzian E. J. (1987)։ «A Clinical Perspective of the Cause–Consequence Controversy in Alcoholic and Addictive Suffering»։ Journal of the American Academy of Psychoanalysis (անգլերեն) 15 (4): 521–537։ ISSN 0090-3604։ PMID 3312132։ doi:10.1521/jaap.1.1987.15.4.521 
  10. Khantzian Edward J. (2001)։ «Reflections on Group Treatments as Corrective Experiences for Addictive Vulnerability»։ International Journal of Group Psychotherapy (անգլերեն) 51 (1): 11–20։ ISSN 0020-7284։ PMID 11191591։ doi:10.1521/ijgp.51.1.11.49729 
  11. «Awards & Recognition - Edward Khantzian, MD: Lifetime Achievement Award»։ Cambridge Health Alliance։ Վերցված է 2020-07-27