Jump to content

Էդվարդ դե Բոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդուարդ դե Բոնոից)
Էդվարդ դե Բոնո
անգլ.՝ Edward de Bono
Ծնվել էՄայիսի 19, 1933
ԾննդավայրՄալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էհունիսի 9, 2021(2021-06-09)[1] (88 տարեկան)
Վախճանի վայրՄալթա
Մասնագիտությունգրող, հոգեբան
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕքսֆորդ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան և Պրետորիայի համալսարան
Պարգևներ
Կայքdebono.com
 Edward de Bono Վիքիպահեստում

Էդվարդ դե Բոնո (անգլ.՝ Edward de Bono, մայիսի 19, 1933(1933-05-19)[3], Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունիսի 9, 2021(2021-06-09)[1], Մալթա), բրիտանացի հոգեբան, փորձագետ ստեղծագործ մտածելակերպի ոլորտում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Չարլզ Ֆրենսիս Պուբլիուս դե Բոնոն ծնվել է մայիսի 19-ին 1933 թվականին Մալթայում։ Ավարտել է Սբ. Մարտինի քոլեջը Մալթայում։ Հետագայում ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Մալթայի համալսարանում, իսկ հետագայում որպես Ռոդսի կրթաթոշակ ստացող սովորել է Օքսֆորդում, Քրայթ-Չերչ քոլեջում, որտեղ ստանում է մագիստրոսի կոչում հոգեբանությունից։ Դե Բոնոն նույնպես ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Թրինթի քոլեջում Քեմբրիջում, ինչպես նաև իրավագիտության դոկտորի աստիճան Դանդիի համալսարանում։ Էդուարդ դե Բոնոն աշխարհին հայտնի է ինչպես գործնական մտածելակերպի հմտությունների զարգացման առաջատար մասնագետ։ Նա գիտության մեջ ներքաշել է «Լաթերալ մտածելակերպ» հասկացությունը, որը հետագայում ներառվել է Օքսվորդի ժամանակակից անգլերենի բառարանում։ Դե Բոնոն մշակել է գիտական մեթոդների համակարգ, որը մարդու մեջ զարգացնում է ստեղծագործող մտածելակերպի հմտությունները, ինչպես նա ասում էր՝ «հավասարակշռված մտածելակերպ»[4]։

Դե Բոնոն քառասունհինգ գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են քսանյոթ լեզուներով, նկարահանված են երկու գիտական ֆիլմեր։ Գիտնականը կարդացել է դասախոսություններ աշխարհի քառասունհինգ երկրներում և հանդես էր գալիս միջազգային խոշորագույն գիտաժողովներում, իսկ 1989 թվականին նրան առաջարկվել է Նոբելյան մրցանակի հավակնորդների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Հավասարակշռված մտածելակերպի մշակման մեթոդիկային են դիմել առաջատար արդյունաբերական կազմակերպությունները, ինչպիսիք են IBM, NTT (Ճապոնիա), Du Pont, Eriksson, Ford և ալյն։ Ներկայիս պահին Էդվարդ դե Բոնոն հատուկ կրթական ծրագրի ղեկավար է, որը կյանքի է կոչում երեխաների ստեղծագործ մտածելակերպի զարգացման ծրագիրը հանրակրթական դպրոցներում[4]։

Լաթերալ մտածելակերպ, գաղափարի հիմնադիր Էդվարդ դե Բոնո
Edward de Bono "Six thinking hats"

Լաթերալ մտածելակերպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի գիտնական Էդվարդ դե Բոնոն բազմաթիվ մեթոդներ է առաջարկել ստեղծագործելու և մտածելակերպի մասին։ Նա համարվում է «լաթերալ մտածելակերպ» տերմինի հիմնադիրը, որը էապես տարբերվում է ուղղահայաց մտածելակերպից նրանով, որ հարցականի տակ է դնում սկզբնական պայմանները։ Լաթերալ մտածելակերպի օրինակներից մեկը համարվում է վեց գլխարկների մեթոդը (սպիտակը մարմնավորում է անալիտիկ մտածելակերպը, սևը՝ քննադատական, դեղինը՝ լավատեսական, կանաչը՝ ստեղծագործող մտածելակերպը, իսկ կապույտը՝ հեռանկարային մտածելակերպը)։ Փոխաբերական իմաստով հագնելով գլխարկներից որևէ մեկը` մարդը կարող է նայել խնդրին մի քանի տեսանկյունից[5]։

  • Էդվարդ դե Բոնո «Մտածողության վեց գլխարկներ»
  • «Ոչ ստանդարտ մտածելակերպ»
  • «Ջրային տրամաբանություն» WATER LOGIC
  • «Լաթերալ մտածելակերպ»
  • «Սովորեցրեք ձեր երեխային մտածել»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Father of lateral thinking, Edward de Bono, has died
  2. Rhodes Scholar Database
  3. Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Էդվարդ դե Բոնո, Մտածողության վեց գլխարկներ, Սանկտ-Պետերբուրգ, 1997, էջ 10
  5. Էդվարդ դե Բոնո, Լաթերալ մտածելակերպ