Էդուարդ Պետրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Պետրով
Ծնվել էապրիլի 16, 1974(1974-04-16) (50 տարեկան)
Ծննդավայրանհայտ
Քաղաքացիությունանհայտ,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ

Էդուարդ Պետրով (ռուս.՝ Эдуард Викторович Петров, ապրիլի 16, 1974(1974-04-16), անհայտ), ռուս հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար, համառուսաստանյան պետական հեռուստա և ռադիոհեռարձակման ընկերության տեղեկատվական ծրագրերի միավորված տնօրինության «Վեստի» տեղեկատվական հաղորդումների տնօրինության իրավական հաղորդումների թողարկման ղեկավար[1]։ Ավելի հայտնի է դարձել, որպես «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Ճշմարտախոս դետեկտիվ» հեռուստահաղորդման հեղինակ և վարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի ապրիլի 16-ին Մոսկվայում։

Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում[2]։

ԶԼՄ-ներում աշխատանքը սկսել է որպես «Ավտորադիո» ռադիոկայանի թղթակից։ Առաջին խմբագրական առաջադրանքը Դմիտրովսկի մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպն էր, որտեղ հրդեհի էր բռնկվել տրոլեյբուսը[3]։ Հեռուստատեսությունում իր գործունեությունը սկսել է 1993 թվականին Լև Նովոժենովի մոտ` որպես «Վրեմեչկո»[4][5] հեռուստատեսային ծրագրի քրեական թղթակից (ATV-ի արտադրություն[6], ալիք-հեռարձակող-НТВ):

1997 թվականին սկսել է աշխատել, որպես քրեական թղթակից ՆՏՎ-ի «Այսօր» հաղորդաշարում[7]։ 2000 թվականի գարնանից աշխատել է ՆՏՎ տեղեկատվության ծառայության թղթակից[8]՝ «Այսօր»[9], «Մասնագիտություն-լրագրող»[10] և «Արդյունքներ» ծրագրերում[11]։ Նաև աշխատել է թեժ կետերում։

2001 թվականի հունվարին[12], նախքան սեփականատիրոջ փոփոխությունը ՆՏՎ-ում և 2001 թվականի ապրիլի 14-ի իրադարձությունները, անցել է աշխատելու «Ռոսիա 1» (ՌՏՌ) հեռուստաալիքում։ 2001 թվականից «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրատվական ծրագրերի տնօրինության հատուկ թղթակից է, աշխատել է «Վեստի»[10] և «Վեստի նեդելի» ծրագրերում[13]։

2003 թվականի փետրվարից մինչև 2016 թվականի հունիսը «Ռոսիա» հեռուստաալիքի «Էդուարդ Պետրովի հետաքննությունը» ծրագրի հեղինակ և վարող է[14]։ Այս ծրագիրը տարբերվում էր նախևառաջ նրանով, որ դրանում կատարված հանցագործությունները քննվել են քննչական խմբի աշխատանքի սխեմաներով[15]։ 2016 թվականի հոկտեմբերից այն լույս է տեսնում «Էդուարդ Պետրովի հետաքննություն» վերնագրով նույն ալիքում[16], 2017 թվականի հունվարից` «Ռոսիա -24» հեռուստաալիքով[17]։

2007 թվականից Էդուարդը ղեկավարում է օրինական հեռուստատեսային «Վեստի։ Հերթապահ մասը»[18]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն մրցանակ (անվանակարգ «Հեռուստատեսություններ և ռադիոհաղորդումներ», 2006 թվական)-«Կրկնակի գործակալ» վավերագրական ֆիլմի համար։
  • «ԶԼՄ-ներն ընդդեմ հանցավորության, ահաբեկչության և կոռուպցիայի» (2006) մրցույթի դափնեկիրն է, որն անցկացվել Է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի, իրավական և դատական հարցերի կոմիտեի, ինչպես նաև Դաշնության խորհրդի մամուլի ծառայության աջակցությամբ[18][19]։
  • Մոսկվայի քաղաքային դատարանի մրցանակ (2012)- որպես դատարանների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցի լրագրող[20]։
  • Բարեկամության շքանշան (12 մայիսի, 2016 թվական) - հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման զարգացման գործում մեծ ծառայությունների, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար[21]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեին կից հասարակական խորհրդի և Ռուսաստանի քրեակատարողական ծառայության դաշնային ծառայության հասարակական խորհրդի անդամ է[22][23]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Կինը (2001 թվականից)՝ Տատյանա Իգորևնա Պետրովան է[24], գիտնական Եվգենի Զաբաբախինի թոռնուհին, ՄՊՀ լրագրության ֆակուլտետի 2000 թվականի շրջանավարտ, «Վեստի։ Հերթապահ մաս» հեռուստատեսային ծրագրի հաղորդավար»[25][26]։ Էդուարդի հետ ծանոթացել է, երբ եղել է «Վրեմեչկո» ծրագրի թղթակից[27]։ Ունի Նիկիտա անունով որդի[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Петров Эдуард Викторович». Общественный совет при МВД России. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  2. «ПЕТРОВ Эдуард Викторович». Лабиринт. 2005 թ․ օգոստոսի 27.
  3. «Эдуард Петров». Вокруг ТВ.
  4. «Осокин и Масляков без одобрения жен в эфире не скажут и слова!». Կոմսոմոլսկայա պրավդա. 2003 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «Остановись, «Времечко»! Почему прямой эфир народной программы так раздражает телебоссов». Новая газета. 2008 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «Времечко». АТВ.
  7. «"Сегоднячко" - 10.00». ТВ Парк. 1999-07.
  8. «Новости телевидения. С 10 по 16 апреля». Телеобъектив. 2000 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «"Ментов" прибавилось. ТНТ готовится к новому сезону». Сегодня. 2000 թ․ օգոստոսի 19.
  10. 10,0 10,1 «Сегодня в Барнауле заканчивает работу съемочная группа программы "Вести"». ИА "Амител". 2001 թ․ մայիսի 17.
  11. «Нечастный детектив. Телеведущий госканала Эдуард Петров жалеет, что коррумпированных чиновников он снимает не с должностей, а только на камеру». Новые известия. 2004 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Кремль ведет войну нервов». The Washington Post. 2001 թ․ հունվարի 29.
  13. «Эдуард Петров: "Давайте без бандитов"». Московский комсомолец. 2003 թ․ փետրվարի 20.
  14. «Эдуард ПЕТРОВ: "За сюжет мне предложили двести тысяч долларов"». Известия. 2003 թ․ փետրվարի 28.
  15. «Честный детектив Эдуард Петров». Тихоокеанская звезда. 2003 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  16. «Расследование Эдуарда Петрова». Россия-1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  17. Расследование Эдуарда Петрова Россия-24
  18. 18,0 18,1 «"Особое мнение" Эдуарда Петрова». Радио России. 2008 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  19. «Победители конкурса «СМИ против преступности, терроризма и коррупции»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. «Журналист ВГТРК Эдуард Петров получил награду от Мосгорсуда». Вести.ру. 2012 թ․ դեկտեմբերի 7.
  21. «Указ Президента Российской Федерации от 12 мая 2016 г. № 219 «О награждении государственными наградами Российской Федерации»». Официальный интернет-портал правовой информации — Система официального опубликования правовых актов в электронном виде. 2016 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  22. «Состав Общественного совета при Следственном комитете Российской Федерации (по состоянию на 21.07.2017)» (.doc). Следственный комитет Российской Федерации — Общественный совет при СК России. 2017 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  23. «Состав Общественного совета при ФСИН России / fsin.su». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  24. «Эдуард Петров женится». Антенна-Телесемь. 2001 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  25. «Эдуард и Татьяна Петровы: не брать взятки – это прикольно». Московский комсомолец. 2006 թ․ ապրիլի 27.
  26. «Честные ответы «Честного детектива»». eff-com.ru.
  27. «ЭТО Я, ЭДИЧКА». МК-Бульвар. 2003 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  28. «ТВ факт. На собкора «России» напали во Франции». Вечерняя Москва. 2005 թ․ նոյեմբերի 10.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]