Էդուարդ Միանսարովը ծնվել է 1933 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան և Բելառուսիայի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցներում։ 1958 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1963 թվականին՝ կից ասպիրանտուրան՝ Լ. Օբորինի դասարանը։ 1958 թվականին Մոսկվայի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթում դարձել է դափնեկիր։ 1959 թվականից համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 523)։