Էդուարդ Մամադով
Էդուարդ Մամադով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | ադրբ.՝ Eduard Tofiq oğlu Məmmədov |
Մասնագիտացում | քիքբոքսեր |
Երկիր | Ադրբեջան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 2, 1978 (47 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 170 սանտիմետր |
Էդուարդ Մամադով (Մամեդով) (ադրբ.՝ Eduard Tofiq oğlu Məmmədov, հունվարի 2, 1978, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի մարզիկ, ով հանդես է գալիս պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտում, ունեցել է «Սպիտակ գայլ» մականունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996-1999 թվականներին ծառայել է բանակի ռազմական սպորտի ակումբում։ Բանակից հետո ընդունվել է Սպորտային ակադեմիա, որն ավարտել է 2004 թվականին։ 2004-2008 թվականներին սովորել է Ոստիկանական ակադեմիայում, որտեղ 2010 թվականին ավարտել է որակավորման բարձրացման դասընթացները։ Ներկայումս աշխատում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունում, ունի ոստիկանության փոխգնդապետի կոչում, արժանացել է մի շարք պարգևների, որոնց թվում Հայրենիքի համար մեդալը (2007)։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Մամադովը զբաղվել է պրոֆեսիոնալ քիքբոքսինգով, հանդիսանում է ադրբեջանական քիքբռնցքամարտի ֆեդերացիայի անդամ։ Հանդես է եկել «Նեֆթչի» ակումբի համար։ Առաջին հաղթանակը նվաճել է 1995 թվականին Ադրբեջանում ընթացող քիքբռնցքամարտի առաջնությանը։ Նրա մարզիչը եղել է Ադրբեջանի հանրապետության վաստակավոր մարզիչ Չինգիզ Էյվազովը։
Իր կարիերայի ընթացքում Էդուարդ Մամադովը հաղթել է աշխարհի չեմպիոնի 23 տիտղոսներ, եվրոպական չեմպիոնների 7 տիտղոս և 15 անգամ դարձել է Ադրբեջանի չեմպիոն։
Այժմ զբաղվում է մարզչական աշխատանքային գործունեությամբ[1]։
2003 թվականին ստացել է Սպորտի աստակավոր վարպետի կոչում, 2013 թվականին՝ վաստակավոր մարզչի կոչում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Эдуард Мамедов победил армянина и стал 23-кратным чемпионом мира». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Эдуард Мамедов: Человек должен верить в свою силу
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Персональный сайт Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Eduard Mammadov (անգլ.)