Էդուարդ Հայրապետյան (հողագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Մելիքի Հայրապետյան
Ծնվել էփետրվարի 3, 1927 (92 տարեկան)
գ․ Խաչմաչ
Ազգությունհայ
Մասնագիտությունհողագիտություն
Ալմա մատերՀայկական գյուղատնտեսական ինստիտուտ
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Էդուարդ Մելիքի Հայրապետյան (ծնվ.՝ 1927, փետրվարի 3, գ․ Խաչմաչ, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջան), հայ հողագետ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973), Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1994), Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի (1996) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1948

1960-1967 թվականներին եղել է ՀՀ հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ հողերի էրոզիայի բաժնի վարիչ, 1971-1988 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի (1994 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) հողագիտության, 1988-1994 թվականներին՝ հողագիտության և ագրոքիմիայի ամբիոնի վարիչ, 1994-1999 թվականներին՝ պրոֆեսոր, 1999 թվականից՝ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են հողերի էրոզիայի զարգացման պրոցեսներին, դրա դեմ պայքարի համալիր միջոցառումների համակարգի մշակման, հողերի պահպանման ու արդյունավետ օգտագործման խնդիրներին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագրոնոմիայի հիմունքները, Երևան, 1973 (համահեղինակ)
  • Հողի էրոզիան և լեռնային հողագործությունը, Երևան, 1976
  • Բնության պահպանության հիմունքները, Երևան, 1983 (համահեղինակ)
  • Մելիորատիվ հողագիտություն, Երևան, 1987 (համահեղինակ)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png