Jump to content

Էդուարդ Հայրապետյան (հողագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդուարդ Հայրապետյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Հայրապետյան
Ծնվել էփետրվարի 3, 1927(1927-02-03)
Խաչմաչ, Խոջալուի շրջան
Մահացել է2010
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունակադեմիկոս
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Էդուարդ Մելիքի Հայրապետյան (փետրվարի 3, 1927(1927-02-03), Խաչմաչ, Խոջալուի շրջան - 2010, Երևան, Հայաստան), հայ հողագետ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973), Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1994), Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի (1996) անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1948

1960-1967 թվականներին եղել է ՀՀ հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ հողերի էրոզիայի բաժնի վարիչ, 1971-1988 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի (1994 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) հողագիտության, 1988-1994 թվականներին՝ հողագիտության և ագրոքիմիայի ամբիոնի վարիչ, 1994-1999 թվականներին՝ պրոֆեսոր, 1999 թվականից՝ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են հողերի էրոզիայի զարգացման պրոցեսներին, դրա դեմ պայքարի համալիր միջոցառումների համակարգի մշակման, հողերի պահպանման ու արդյունավետ օգտագործման խնդիրներին։

  • Ագրոնոմիայի հիմունքները, Երևան, 1973 (համահեղինակ)
  • Հողի էրոզիան և լեռնային հողագործությունը, Երևան, 1976
  • Բնության պահպանության հիմունքները, Երևան, 1983 (համահեղինակ)
  • Մելիորատիվ հողագիտություն, Երևան, 1987 (համահեղինակ)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։