Էդուարդ Լազիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Լազիև
Ծնվել էհուլիսի 17, 1933(1933-07-17) (90 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1956)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1985)
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի ֆիզիկայի ինստիտուտ, ՄՀՄԻ և Երևանի պետական համալսարան

Էդուարդ Մկրտչի Լազիև (հուլիսի 17, 1933(1933-07-17), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1987): «ՔԵՆԴԼ» ինստիտուտի առաջատար գիտնական պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Լազիևը ծնվել է 1933 թվականի հուլիսի 17-ին, Ախալցխայում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական ինստիտուտը և նույն թվականից միացել ԱՐՈՒՍ նախագծի իրականացման աշխատանքներին՝ պրոֆեսոր Յուրի Օրլովի խմբում։ Հետագայում ղեկավարել է ԱՐՈՒՍ սինքրոտրոնի համար նախատեսված 50 ՄէՎ էներգիայով գծային արագացուցիչ-ինժեկտորի կառուցումը[1]։ 1956 թվականից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ 1965 թվականին եղել է լաբորատորիայի վարիչ, 1972-1987 թվականներին՝ փոխտնօրեն, 1987-1994 թվականներին՝ արագացուցչային ֆիզիկայի բաժնի վարիչ։ Մասնիկների արագացման նոր մեթոդների ինստիտուտում կատարված ուսումնասիրությունները նպաստեցին 1989 թվականին անցկացվող միջազգային հանդիպման անցկացմանը `այս ոլորտում համաշխարհային փորձագետների մասնակցությամբ` Բ. Պալմերի, Կ. Պելլեգրինի, Ջ․ Սիմփսոնի, Հ. Հենկեի, Թ. Ուեյլանդի, Ա. Նովոխատսկիի և այլք։ 2002 թվականից եղել է սինքրոտրոնային ճառագայթման կենտրոնի առաջատար գիտաշխատող։ 1994-1999 թվականներին եղել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) աշխատակից։ 1958 թվականից միաժամանակ դասախոսում է Երևանի պետական համալսարանում[2]։

Աշխատանքները վերաբերում են արագացուցչային, փնջային ֆիզիկային, էլեկտրադինամիկային, գերկարճ ռադիոալիքների էլեկտրադինամիկային[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապագա արագացուցիչների միջազգային կոմիտեի անդամ (1972-1994)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԼԿԵՄ մրցանակ (1967)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հուշամեդալի շնորհում». Synchrotron Research Institute (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Лазиев, Эдуард Мкртычевич - Спонтанное радиочастотное излучение заряженных частиц : диссертация ... доктора физико-математических наук : 01.04.20 - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.