Էդուարդ Թոմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Թոմաս
Ծնվել էմարտի 3, 1878(1878-03-03)[1][2][3]
ԾննդավայրԼամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էապրիլի 9, 1917(1917-04-09)[1][2][3] (39 տարեկան)
Վախճանի վայրԱռաս
ԳերեզմանAgny Military Cemetery[5]
Գրական անունEdward Eastaway
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԼինկոլն Քոլեջ, Սուրբ Պողոսի դպրոց և Battersea Grammar School?
ԱմուսինHelen Thomas?[6]
ԶավակներMyfanwy Thomas?
 Edward Thomas (poet) Վիքիպահեստում

Էդուարդ Թոմաս (անգլ.՝ Edward Thomas, մարտի 3, 1878(1878-03-03)[1][2][3], Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 9, 1917(1917-04-09)[1][2][3], Առաս), անգլո-ուելսացի գրող և բանաստեղծ։ Նա համարվել է ռազմական պոետ, չնայած որ նրա բանաստեղծություններից ընդամենը մի քանիսն են կապված նրա ռազմական փորձի հետ։

Նա իր բանաստեղծական գործունեությունն սկսել է 1914 թվականին, երբ արդեն կայացած գրող է եղել։ 1915 թվականին նա միացել է բանակին և զոհվել Արասի ճակատամարտում՝ Ֆրանսիա ժամանելուց անմիջապես հետո։

Էդուարդ Թոմասը Մեծ պատերազմի (Առաջին համաշխարհային պատերազմի) 16 բանաստեղծներից է, որոնց անունները նշված են Վեսթմինիստերի աբբայության Պոետների անկյունում գտնվող հուշատախտակի վրա։ Էդուարդ Թոմասի պոեզիան միավորել է ռազմական թեմաները գյուղի գեղեցիկ նկարագրությունների հետ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդը ծնվել է պաշտոնյայի ընտանիքում։ Օքսֆորդի համալսարանի Լինքոլն քոլեջում պատմություն սովորելուց հետո նա աշխատել է թերթում՝ որպես գրականագետ։ Մեծ Բրիտանիայում ապրելու ժամանակ եղել է Ռոբերտ Ֆրոստի ընկերը։ Հենց Ֆրոստն է համոզել Թոմասին Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո սկսել պոեզիայով զբաղվել։

1915 թվականի հուլիսին Թոմասը կամավոր մեկնել է բանակ, իսկ 1916 թվականի նոյեմբերին դարձել է հրետանու երկրորդ լեյտենանտ։ Նա զոհվել է 1917 թվականի ապրիլին՝ Արասի ճակատամարտի առաջին օրը՝ արկի պայթյունից[8]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անցյալը միակ մահացած բանն է, որ հաճելի հոտ ունի»։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1916 թվական - «6 բանաստեղծություն» (Six Poems), Pear Tree Press հրատարակչություն (հրատարակել է Էդուարդ Իսթուեյ կեղծանունով)
  • 1917 թվական - «Բանաստեղծություններ» (Poems), Holt հրատարակչություն
  • 1918 թվական - «Վերջին բանաստեղծություններ» (Last Poems), Selwyn & Blount հրատարակչություն
  • 1920 թվական - «Բանաստեղծությունների ժողովածու» (Collected Poems), Selwyn & Blount հրատարակչություն
  • 1927 թվական - «Երկու բանաստեղծություն» (Two Poems), Ingpen & Grant հրատարակչություն
  • 1978 թվական - «Էդուարդ Թոմասի բանաստեղծությունները» (The Poems of Edward Thomas), Oxford University Press հրատարակչություն
  • 1985 թվական - «Էդուարդ Թոմաս։ Անգլիայի հայելին» (Edward Thomas: A Mirror of England), խմբագիր՝ Էլին Ուիլսոն, Paul & Co. հրատարակչություն
  • 2003 թվական - «էդուարդ Թոմասի բանաստեղծությունները» (The Poems of Edward Thomas), խմբագիր՝ Փիթեր Սակս, Handsel Books հրատարակչություն
  • 2008 թվական - «Բանաստեղծությունների ծանոթագրված ժողովածու» (The Annotated Collected Poems), խմբագիր՝ Էդնա Լոնգլի, Bloodaxe Books հրատարակչություն

Էսսե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1902 թվական - «Միայնակ ժամեր» (Horae Solitariae), Dutton հրատարակչություն
  • 1903 թվական - «Օքսֆորդ», A & C Black հրատարակչություն
  • 1905 թվական - «Գեղեցիկ Ուելս», (Beautiful Wales), Black հրատարակչություն
  • 1906 թվական - «Անգլիայի սիրտը» (The Heart of England), Dutton հրատարակչություն
  • 1906 թվական - «Հարավային երկիրը» (The South Country), Dutton հրատարակչություն
  • 1993 թվական - «Հարավային երկիրը» (The South Country), Tuttle հրատարակչություն
  • 1910 թվական - «Խաղաղություն և խառնաշփոթ» (Rest and Unrest), Dutton հրատարակչություն
  • 1911 թվական - «Լույս և մթնշաղ» (Light and Twilight), Duckworth հրատարակչություն
  • 1928 թվական - «Վերջին կապը» (The Last Sheaf), Cape հրատարակչություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Dictionary of Welsh Biography, Y Bywgraffiadur Cymreig — 1997. — 319 p. — ISBN 978-0-900439-86-5
  5. Commonwealth War Graves Commission database
  6. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. «Poets». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. Edward Thomas profile, Poets.org

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Abrams, M. H. (1986). The Norton Anthology of English Literature. New York: W. W. Norton & Company. p. 1893. ISBN 0-393-95472-2.