Էդուարդ Թերզյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Թերզյան | |
---|---|
Ծնվել է | 1882 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Վախճանվել է | 1955 |
Մահվան վայր | Կիպրոս |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Թովմաս Թերզյան |
Էդուարդ Թերզյան (1882, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1955, Կիպրոս), հայ նկարիչ։
Որդին է բանաստեղծ Թովմաս Թերզյանի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա շարունակել Վենետիկում, հետևելով նկարչության։ Մասնագիտությունը կատարելագործել է Վիեննայի գեղարվեստների վարժարանում։ Մեծ եղեռնից հետո անցել է ԱՄՆ։ 1921 թվականին Նյու-Յորքում բացված մի ցուցահանդեսում ցուցադրվել են նրա մի քանի նկարները, որոնք մամուլում լավ գնահատականի են արժանացել։ Հետագայում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Հիմնականում ապրել է Հունաստանում։ Մահացել է Կիպրոսում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 359-360.
|