Էդուարդ Այանյան (հրապարակախոս)
Էդուարդ Մելիքի Այանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Կրթություն | ՀԱՊՀ |
Էդուարդ Մելիքի Այանյան (հունիսի 5, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հեղինակ, հրապարակախոս, հեղինակային խոսքի մարզիչ, հեռուստատեսային, բեմական, կինոյի, ռադիոյի, երաժշտական բազմաթիվ նախագծերի հեղինակ։ «Երևան» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրն է։ Դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այանյանը ծնվել է 1971 թվականի հունիսի 5-ին Երևանում։ 1987-1992 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ «Միկրոէլեկտրոնային և կիսահաղորդչային սարքավորումներ» մասնագիտացմամբ[2]։
1993-1995 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այանյանն իր ստեղծագործական և հասարակական գործունեությունը (1996-1998 թթ.) սկսել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունում՝ որպես հեռուստահաղորդումների, գովազդային հոլովակների, ֆիլմերի սցենարիստ։ Զբաղվել է մշակութային և սոցիալական ծրագրերի մշակմամբ[3]։
1990-ական թվականներին Հայաստանում հայտնի «Մեր բակը» (վարկանիշը IMDB-ում՝ 7.7[4]), «Մեր բակը 2» և «Մեր բակը 3»[5] ֆիլմերի սցենարի հեղինակներից մեկն է։ Գլխավոր հերոսներից Հրանտ Թոխատյանը «Մեր բակը» ֆիլմի մասին գրել է․
«Մեր բակը» ֆիլմ է մեր բակերի կյանքի մասին՝ նկարահանված հին տեսախցիկով։ Հայաստանում չկա մեկը, ով չի դիտել այն։ Մեր երեխաները պետք է իմանան, թե ինչ են կորցրել[6]։ |
2000-2006 թվականներին Այանյանը եղել է «Կրեատիվ» ընկերության հիմնադիրներից և ղեկավարներից մեկը։ Ընկերությունը զբաղվում էր հեռուստատեսային, բեմական, կինոյի, ռադիոյի և երաժշտական նախագծերի (հեռուստատեսային հաղորդումներ, ռադիոհաղորդումներ, պիեսներ, գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր) մշակմամբ և իրականացմամբ։ Քաղաքային և ազգային մասշտաբի ամենահայտնի իրադարձություններից էին․
2005-2008 թվականներին եղել է «Երևան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, իսկ 2011-2013 թվականներին՝ ամսագրի գլխավոր խմբագիրը[9] և «Երևան Փրադաքշնս» հրատարակչության տնօրենը։
2009-2010 թվականներին եղել է «RBA» ամսագրի գլխավոր խմբագիրը, իսկ 2012-2015 թվականներին՝ «Երևան Փրադաքշնս» ընկերության գործադիր տնօրենը։
Դասավանդման և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այանյանը «Երևան-Մոսկվա տրանզիտ» երաժշտական նախագծի ռուսական տեքստերի հեղինակն է[10]։
2010 թվականից դասավանդում է հեղինակային խոսք։ Հայ-ռուսական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների համար մշակել է ուսումնական կուրս հեղինակային խոսքի վերաբերյալ[11]։
2015 թվականից Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի դասավանդող է[12]։
- «Պրակտիկում տնօրենների համար»[1]
- «Ծրագիր հաջորդների համար»
Հրապարակախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այանյանը մի շարք հոդվածների, ձեռագրերի և ակնարկների հեղինակ է․
- Մութ տարիներ
- Մետաղի ձայնով
- Լավագույն լավաշ
- Երկնային գործեր
- Երազանքի թիմ
- Տիեզերքի սյուները
- Ժամանակի հաղթողը (նվիրվել է Արտավազդ Փելեշյանին)
- Տասներկուերորդ մայրաքաղաքի ճարտարապետը
- Մարդը կադրից դուրս
- Այրուձիի մեծ գաղտնիքը
- Մեծ սկանդալ
- Սաքո
- Joe The Turk
- Խիստ գաղտնի
- Ծաղրածուի կախարդական լռությունը
- Քառակի դատապարտվածը
- Ստամբուլի քրոնիկաները
- Աստվածային հարցազրույց
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած չէ, ունի երեք դուստր։ Պապը խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Էդուարդ Այանյանն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Бизнес-школа СКОЛКОВО встречает шестой класс программы Практикум для директоров
- ↑ Аянян Эдуард (сценарист)
- ↑ Sharm Holding | Advertising Company in Armenia
- ↑ Mer bake (1996)
- ↑ Эдуард Аянян на сайте КиноПоиск.ру
- ↑ «Tele.ru: Грант Тохатян: «Считаю, что у каждого ребенка должна быть своя мать, но моя жена Луиза против»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Клуб Базе / Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «ԲԱԶԵ» ակումբի կայքէջ
- ↑ Обсуждение в клубе Базе / Քննարկում «Բազե» ակումբում
- ↑ «Армянский новостной портал ImYerevan.am». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «САРКИС МНОЯН: "Я ВСЕ ЛЮБЛЮ НАЧИНАТЬ С БЕЛОГО ЛИСТА"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Газета РАУ: С Наступающим!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ ««Слова и смыслы» семинар». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.