Էդուարդ Աբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Աբալյան
Էդուարդ Աբալյան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 7, 1927(1927-10-07)
ԾննդավայրԹիֆլիս, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 8, 1987(1987-08-08) (59 տարեկանում)
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Canada.svg Կանադա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր
ԸնտրանիՈսկե ցլիկ

Էդուարդ Հայկի Աբալյան (1927, հոկտեմբերի 7, Թիֆլիս - 1987, օգոստոսի 8, Կանադա), հայ դերասան, կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աբալյանը ծնվել է 1927 թվականին, Թիֆլիսում: 1959 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը՝ Սերգեյ Յուտկևիչի դասարանը։ 1958 թվականից եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի, 1959 թվականից՝ «Սատիրա և հումոր» հեռուստաժուռնալի ռեժիսոր։ 1976 թվականից տեղափոխվել է Կանադա:

Որպես ռեժիսոր և սցենարիստ հանդես է եկել նաև ռուսական հեռուստաընկերության «Голубой огонек» ամանորյա հաղորդումներում։ 1950-ական թվականների վերջին 1960-ականների սկզբին սկսել է Վլադիմիր Բոգոմոլովի «Իվան» վեպի էկրանավորումը՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հետախույզ տղայի պատմությունը, սակայն առաջին մոնտաժի դիտման ժամանակ դիտարկվել է Բոգոմոլովի սցենարին ոչ համահունչ։ Ֆիլմում Իվանը ողջ է մնում և պատերազմից հետո կնոջ հետ գնում է անմշակ հողեր նվաճելու։ Տեսագրված նյութն անբավարար լինելու պատճառով այն չհեռարձակվեց[1][2][3][4]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝

  1. 1955 - «Ոսկե ցլիկ»
  2. 1964 - «Որտե՞ղ ես հիմա, Մաքսիմ»
  3. 1965 - «Խոհարարը»
  4. 1968 - «Անորսալիների նոր արկածները»
  5. 1974 - «Հյուսիսային ռապսոդիա»
  6. 1974 - «Գնացքի կայարան` երկու րոպե»
  7. 1976 - «12 աթոռ»՝ ավագ խոհարար
  8. 1965 - «Պարզ լճեր»

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1958 - «Խաղաղ ափեզրին»
  2. 1961 - «Միանգամայն լուրջ»
  3. 1966 - Երբ նվագում են կլավիկորդ
  4. 1970 - «Հեռավոր անկյունում»
  5. 1970 - Աղմկում է «Մարգարիտան»
  6. 1974 - «Հյուսիսային ռապսոդիա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Богомолов В. Сочинения в 2 томах. - M.: Вагриус, 2008. - Т. 2. Сердца моего боль. - 880 с. ISBN 9785969704701, ISBN 9785969704688.
    Подробнее см. Иваново детство => Интересные факты и Произведения Владимира Богомолова, их театральные постановки и экранизации
  2. АБАЛОВ ЭДУАРД ГАЙКОВИЧ
  3. Էդուարդ Աբալյանի կենսագրությունըavproduction.am կայքում
  4. Абалов (Абалян) Эдуард Гайкович