Էդմոնդ Շյուտց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդմոնդ Օդոն Շյուցից)
Էդմոնդ Շյուտց
Ծնվել էմարտի 29, 1916(1916-03-29)[1][2][3]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էնոյեմբերի 15, 1999(1999-11-15)[4][2][3] (83 տարեկան)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունհունգար պատմաբան, արևելագետ-հայագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (1938)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր

Էդմոնդ Շյուտց (մարտի 29, 1916(1916-03-29)[1][2][3], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 15, 1999(1999-11-15)[4][2][3]), հունգար պատմաբան, արևելագետ-հայագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմոնդ Շյուտցը ծնվել է 1916 թվականին, Բուդապեշտում, մտավորականի ընտանիքում։ Տեղի գիմնազիան ավարտելուց հետո կրթությունը շարունակել է համալսարանում, որտեղ ստացել է պատմաբան-բանասերի որակավորում։ Պատերազմի տարիներին (1942-1945 թթ) զինվորական ծառայությունն ավարտելուց և ապա խմբագրական հրատարակչական պաշտոններ վարելուց հետո 1951-1969 թվականներին աշխատել է Հունգարիայի ԳԱ պատմության ինստիտուտում, իսկ 1957 թվականից մինչև կյանքի վերջը Բուդապեշտի համալսարանում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

էդմոնդ Շյուտցր գիտական գործունեությունը սկսել է համալսարանում ստացած մասնագիտությամբ ալթայական լեզուների և Միջին Ասիայի պատմության հարցերի հետազոտությամբ։ Այդ հարցերր քննարկել է քոչվոր և տեղաբնիկ ժողովուրդների հարաբերությունների հետնախորքի վրա։ Նա անդրադարձել է Առաջավոր Ասիայից դեպի արևմուտք Հայկական լեռնաշխարհ, Կովկաս և հարավռուսական տափաստաններր քոչվոր ցեղերի ներխուժումներին։ Հեղինակը քննարկել է հոների, ալանների, ավարների, խազարների վաղ շրջանի պատմության խնդիրները։ Նրա հետազոտությունների արդյունք եղան «Տափաստանների ժողովուրդների պատմությունը մինչև խազարներր», «Խազարների պատմությունը» աշխատությունները։

էդմոնդ Շյուտցը անդրադարձել է նաև պատմական հաջորդ փուլում 10-13-րդ դարերի քոչվոր և տեղաբնիկ ժողովուրդների հարաբերություններին։ Հունգար հայագետր երկար տարիներ ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի հունգարական տարեգրություններն ու այլ աղբյուրներ և փաստաթղթերում գտել «Հայերի բնակավայրեր», «Հայերի անվան» և այլ հիշատակություններ։ Փաստական տվյալների հիման վրա նա ցույց է տվել, որ միջնադարյան Հունգարիայի մայրաքաղաք էստերգոմում գոյություն է ունեցել հայկական համայնք։ Պատահական չէր, որ Բելա IV թագավորր 1243 թվականին հատուկ հրովարտակով հաստատում է հայերին իր նախորդների կողմիդ տրված առանձնաշնորհումները։ Նա սույն պրոբլեմը քննարկել է «Մոնղոլ-թաթարական արշավանքների հարցի շուրջը», «Դեպի Հունգարիա կատարված մոնղոլական 1241 թ. արշավանքի հարցը», «Թաթարական հարձակումները Անդրկովկաս», «Հայերենից հունգարերեն փոխաոնված բառերը» և այլ հոդվածներում։

էդմոնդ Շյուտցր անդրադարձել է նաև ուշ միջնադարի Արևմտյան Եվրոպայի հայկական գաղութների պատմաէթնիկական ու լեզվամշակութային հարցերին։ Հայագիտության համար էական նշանակություն ունեն հայկական տառերով գրված օտարալեզու բնագրերր։ Պրոֆեսորը հետազոտել, խորացել է ղփչաղերենի մեջ և մի շարք հոդվածներից զատ հրատարակել է «Հայ-ղփչաղ մի տարեգրություն 1620-1621 թթ. լեհ-թուրքական պատերազմի մասին» արժեքավոր աշխատությունը, որը կարևոր սկզբնաղբյուր է Արևմտյան Ուկրաինայի, Լեհաստանի և Մոլդովայի XVI-XVII դարերի պատմության ուսումնասիրության համար։ Գիտնականը ուսումնասիրել է նաև ղփչաղերենի քերականությունը։ Նա արժեքավոր ուսումնասիրություններ ունի նաև 17-րդ դարի Ամստերդամի և Լվովի հայկական տպարանների ու դրանց հրատարակությունների մասին։

Հունգարիայի և Հայաստանի Գիտությունների ակադեմիաների մասնագետների ուժերով 1983 թվականին հրատարակվել է «Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից» ստվարածավալ ժողովածուն, որի պատրաստումն ու հրատարակությունր իրականացվել են էդմոնդ Շյուտցի անմիջական մասնակցության շնորհիվ։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան չորս տասնամյակ Էդմոնդ Շյուտցը Բուդապեշտի համալսարանում արևելագիտություն ու հայագիտություն է դասավանդել, հայոց լեզվի դասընթացներ վարել և հայագետներ պատրաստել։ Նրա աշակերտներր աշխատում են հայագիտության տարբեր մասնաճյուղերում։ Էդմոնդ Շյուտցը 1970-ական թվականներին հրավիրվել է ԱՄՆ Բլումինգտոնի համալսարանում հունգար բանասիրության կուրս կարդալու։ Նա նախաձեռնել և հաջողեցրել է մտցնել նաև Հայոց պատմության դասընթաց, կազմել է ԲՈՒՀ-ական ձեռնարկ, որով մի քանի տարի Հայոց պատմություն է դասավանդել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Magyar tudomány (հունգ.)MTA, 1840. — ISSN 0025-0325; 1588-1245; 1588-6522
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 VIAF ID
  4. 4,0 4,1 4,2 PIM authority

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Բարխուդարյան «Էդմոնդ Շյուտց», պատմաբանասիրական հանդես № 1 2000, էջ 290-291